Ջուլիա Մայքլզ
Ջուլիա Մայքլզ | |
---|---|
Ի ծնե անուն | Julia Carin Cavazos |
Նաև հայտնի է որպես | Julia Michaels |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1993[1] (31 տարեկան) Դավենփորթ, Այովա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ և EDM |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2010–այժմ |
Լեյբլ | Republic Records |
Կայք | juliamichaelsofficial.com |
Ստորագրություն | |
Julia Michaels Վիքիպահեստում |
Ջուլիա Կարին Կավազոս[2] (անգլ.՝ Julia Carin Cavazos, նոյեմբերի 13, 1993[1], Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), բեմական անունը՝ Ջուլիա Մայքլզ (անգլ.՝ Julia Michaels), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա սկսել է իր գործունեությունը որպես դեռահաս և հետո սկսել է երգեր գրել, որոնք տրվել են ուրիշ հայտնի երգիչների, ինչպիսիք են՝ Դեմի Լովատո, Fifth Harmony, Հեյլի Սթեյնֆիլդ և Գվեն Ստեֆանի։ 2017 թվականին Մայքլզը պայմանագիր է կնքել Republic Records -ի հետ, թողարկել իր դեբյուտային սոլո սինգլը՝ "Issues"-ը, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում հասավ մինչև 11-րդ հորիզոնական։ Այնուհետև թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ Nervous System-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիա Մայքլզը ծնվել է Դավենպորտում, բայց տեղափոխվել է Սանտա Կլարիտա, Կալիֆոռնիա, Լոս Անջելեսի հյուսիսը։ Նրա հայրը՝ Խուան Մանուել Կավազոսը, պուերտոռիկացի է, և իր անունը գործունեության նպատկներով փոխել է Ջոն Մայքլզի։ Նա սկսել է երգել 12 տարեկանում։ 14 տարեկանում գրել է «Austin and Ally Theme»-ը և շատ ուրիշ երգեր հեռուստատեսության համար, ինչպես նաև իր առաջին 5 երգերը։ 19 տարեկանում նա հանդիպեց Լինդի Ռոբինսին, ում հետ նա Դեմի Լովատոյի համար գրել է «Fire Starter», իսկ Fifth Harmony-ի համար «Miss Movin» երգերը[3]։
Մայքլզը 16 տարեկանից սկսել է երգեր գրել Hollywood Pop Circuits-ում։ Երբ նա 20 տարեկան էր, նա հանդիպեց Ջասթին Թրանթերին, ում հետ նա հաճախ էր համագործակցում[4]։ Ռիո դե Ժանեյրոյում՝ Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի փակման արարողությունում, նորվեգացի երաժիշտ Kygo-ի հետ ներկայացրեց «Carry Me» երգը[5]։
2017- մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարին Մայքլզը թողարկեց իր առաջին սոլո սինգլը՝ «Issues»-ը[6]։ Մայքլզն ասում էր, որ դա առաջին անգամն էր, որ իր գրած երգն այնքան էր իրեն նմանեցրել, որ չէր պատկերացնում ուրիշին երգելիս։ Ինչպես նաև նա ասում էր, որ շատ հայտնի երգիչներ պայքարում էին իր երգի համար, բայց նա այդ երգը թողեց իրեն[7]։
Մայքլզի առաջին դեբյուտային ալբոմը՝ «Nervous System»-ը, թողարկվել էր 2017 թվականի հուլիսի 28-ին[8]։
Նրա երկրորդ սինգլը՝ «Uh Huh»-ը, թողարկվել էր 2017 թվականի հունիսի 2-ին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.officialcharts.com/chart-news/who-is-julia-michaels-we-look-back-at-8-uk-top-40-hits-shes-written-for-other-artists__18559/
- ↑ http://musicconnection.com/songwriter-julia-michaels-pop-mystery/
- ↑ https://www.youtube.com/watch?v=1Z9scChpTpc
- ↑ http://www.billboard.com/articles/news/7480220/rio-olympics-2016-closing-ceremony-highlights-kygo-julia-michaels-simone-biles
- ↑ http://www.billboard.com/articles/columns/pop/7655247/julia-michaels-debut-single-issues-stream
- ↑ http://ew.com/music/2016/12/22/most-anticipated-albums-2017/
- ↑ http://www.billboard.com/articles/news/7873117/julia-michaels-nervous-systems-album-ep
- ↑ http://www.idolator.com/7664044/julia-michaels-uh-huh-full-song-review(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Մայքլզ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգահաններ
- Բեմական կեղծանուններ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ