Ջորջ Հիլի
Ջորջ Հիլի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1813[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4][2] |
Վախճանվել է | հունիսի 24, 1894[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ և փոստային բացիկների դիզայներ |
Ոճ | ռեալիզմ[5] |
Ժանր | դիմանկար[4], դիմապատկեր[6] և պատմական գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Աբրահամ Լինքոլն (դիմանկար) և Խաղաղարարները |
Ներշնչվել է | Անտուան Ժան Գրո |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Զավակներ | Մերի Հիլի |
Ազգականներ | Tiburce de Mare? |
ստորագրություն | |
George Peter Alexander Healy Վիքիպահեստում |
Ջորջ Հիլի (անգլ.՝ George Peter Alexander Healy, հուլիսի 15, 1813[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][2] - հունիսի 24, 1894[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][2]), ամերիկացի նկարիչ։ Հայտնի է հատկապես դիմանկարներ շարքով[7]. նրա հիմնական բնորդները եղել են ժամանակի հայտնի դեմքերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Հիլին ծնվել է 1813 թվականի հուլիսի 15-ին Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագն էր։ Հայրը իռլանդացի առևտրային նավատորմի կապիտան էր։ Երիտասարդ հասակում կորցնում է հորը և ապրում է մոր հետ միասին։
Տասնվեց տարեկան հասակից Ջորջը սկսեց նկարել և որոշեց այն դարձնել մասնագիտություն։ Նրան օգնեց այդ հարցում միսս Ստյուարտը՝ նկարիչ Գիլբերտ Ստյուարտի դուստրը։ Նա օգնում էր նաև Գվիդո Ռենիի նկարները արտանկարել, որոնք Հիլին վաճառում էր մի քահանայի, որպեսզի կարգավորեր ֆինանսական վիճակը։ Ավելի ուշ Ջորջ Հիլին ծանոթանում է նկարիչ Թոմաս Սալիի հետ, ում խորհուրդները օգնեցին երիտասարդ նկարչին։ Տասնութ տարեկան հասակում Ջորջը սկսում է դիմանկարներ վրձնել, որոնք շատ արագ մեծ հաջողությունների հասան։ 1834 թվականին ուղևորվում է դեպի Հին աշխարհ։ Այստեղ սովորում է Անտուան-Ժան Գրոյի մոտ Փարիզում և Հռոմում։
Փարիզյան սալոնում 1840 թվականին Ջորջ Հիլին ստանում է բրոնզե մեդալ։ 1843 թվականին ընտրվում է Դիզայնի ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ 1855 թվականին Փարիզում արժանանում է արծաթե մեդալի«Franklin urging the claims of the American Colonies before Louis XVI» նկարի համար։ 1855 թվականին ուղևորվում է հայրենի ԱՄՆ՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաք, որտեղ ապրում է մինչև 1869 թվականը, որից հետո կրկին տեղափոխվում է Եվրոպա։ Այստեղ հիմնականում աշխատում է Հռոմում ու Փարիզում գրեթե քսան տարի։ 1892 թվականին նկարիչ Հիլին վերադառնում է Չիկագո, որտեղ իր մահկանացուն է կնքում 1894 թվականի հունիսի 24-ին։ Հուղարկավորված է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում՝ Calvary Cemetery[8] գերեզմանատանը։ Նույն թվականին ԱՄՆ-ում հրապարակվում է նրա ինքնակենսագրականը՝ «Reminiscences of a Portrait Painter» վերնագրով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Հիլին ամուսնացած էր Լուիզա Ֆիփս Հիլիի հետ (անգլ.՝ Louisa Phipps Healy, 1818-1905), ում հանդիպել էր Լոնդոնում եղած տարիներին։ Ամուսնացել են 1839 թվականին և համատեղ ապրել են, մինչև Ջորջի մահանալը։ Նրանց զավակներն էին՝
- Մարի Հիլի Բիգոթ (1843-1936),
- Էդիթ Հիլի Հիլ (1849-1936),
- Էմիլի Ագնես Հիլի (1853-1909),
- Մերի Քաթլին Հիլի Բեսլի (1859-1946)։
Ընտիր ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Հիլին համարվում է իր ժամանակի լավագույն նկարիչներից ու դիմանկարիչներից մեկը։ Նա ուներ թեթև ու աշխատասեր բնավորություն։ Նրա աշխատանքների մեջ տեղ են գտել նախագահներ, Հռոմի պապեր, թագավորներ[9]։ Նախագահ Աբրահամ Լինկոլնի դիմանկարը օգտագործվել է ԱՄՆ-ում թողարկված փոստային նամականիշների վրա՝ 1959 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mills S. Healy, George Peter Alexander // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T037103
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095926865
- ↑ 6,0 6,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Величайшие художники мира XVIII—XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ George Peter Alexander Healy (անգլ.)
- ↑ Джордж Питер Александр Хили (1808—1894)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- George P.A. Healy (անգլ.)
- Healy, G. P. A. (George Peter Alexander) Արխիվացված 2020-12-04 Wayback Machine (անգլ.)
- Джордж Питер Александр Хили: Эмма Сёрсби (1845—1931)
- Джордж Питер Александр Хили: Джеймс Мэдисон (1751—1836)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հիլի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1813 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 1894 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի արվեստագետներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ