Ջոն Ստրելեքի
Ջոն Ստրելեքի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Մասնագիտություն | գրող, խորհրդատու, ճանապարհորդ և դասախոս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց |
Կայք | johnstrelecky.com |
John Strelecky Վիքիպահեստում |
Ջոն Ստրելեքի (սեպտեմբերի 13, 1969, Չիկագո), մոտիվացիոն գրքերի հեղինակ և «Մեծ հնգյակ կյանքի համար» հայեցակարգի ստեղծողը։
2020 թվականի դրությամբ Ստրելեքիի գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան վեց միլիոն օրինակով և թարգմանվել 42 լեզուներով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Ջոն Ստրելեքին գրել է իր առաջին գիրքը՝ «Սրճարան աշխարհի եզրին» վերնագրով։ Սկզբնական շրջանում գիրքը հրատարակվել է ինքնուրույն, սակայն մեկ տարուց քիչ ժամանակում ավելի քան 10000 օրինակով աշխարհի 24 երկրում տարածվելուց հետո, այն ստորագրվել է գրական գործակալի կողմից[փա՞ստ]։
Գիրքը հայտնվել է Սինգապուրի, ապա Թայվանի բեսթսելերների առաջին ցուցակում։ 2009 թվականին այն հրատարակվել է ֆրանսիական Կանադայում՝ «Le Why Cafe» վերնագրով։ Գերմանիայում «Սրճարան աշխարհի եզրին» գրքի շարունակության թողարկումից հետո, այն դարձել է 2015, 2016, 2017 թվականների տարվա ամենավաճառվող գրքերից մեկը[1][2]։ 2018 թվականին ամեն շաբաթ դասվել է լավագույն գրքերի շարքում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրելեքիի գրքերն են[3]․
- Սրճարան աշխարհի եզրին
- Մեծ հնգյակ կյանքի համար
- Կյանքի անապատ
- Վերադարձ սրճարան
- ԱՀԱՍ! - Ոգեշնչված մտքի պահեր
- Մեծ հնգյակ կյանքի համար. շարունակություն
- Ինչպես լինել հարուստ և երջանիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'The History of Bees' is Germany's top-selling book of 2017». DW. 2018 թ․ հունվարի 3.
- ↑ «Selbstfindung bleibt beim Leser populär». Buchreport.de. 2018 թ․ հունվարի 4.
- ↑ https://www.johnstrelecky.com/books/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստրելեքի» հոդվածին։ |
|