Jump to content

Ջոն Էվերեթ Միլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Էվերեթ Միլլե
անգլ.՝ John Everett Millais
Ծնվել էհունիսի 8, 1829(1829-06-08)[1][2][3][…]
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][1]
Վախճանվել էօգոստոսի 13, 1896(1896-08-13)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art?
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ և արվեստագետ
ՈճՊրեռաֆայելիտներ[4][6] և սիմվոլիզմ[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[6][8], դիմանկար, դիմապատկեր[8], այլաբանություն[8], Անիմալիստիկա[8], Ֆիգուր[8], կենցաղային ժանր[8], բնանկար[8], դիցաբանական գեղանկարչություն[8], ինքնապատկեր[8] և հոգևոր արվեստ[8]
Թեմաներգեղանկարչություն, պատկերազարդում և փորագրություն
Ուշագրավ աշխատանքներPeace Concluded?, A Huguenot?, The Black Brunswicker?, Օֆելյա (Միլլեի նկար), Christ in the House of His Parents?, The Order of Release? և Մարիանա (Միլլեի նկար)
ՄեկենասներՋոն Ռասքին
Պարգևներ
ՊաշտոնPRA?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Դիմանկարիչների թագավորական ընկերություն և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
ՀայրՋոն Ուիլյամ Միլլե[9]
ՄայրMary Emily Evamy?[9]
ԱմուսինԷֆի Գրեյ[10]
ԶավակներJohn Guille Millais?[9][10], Sir Everett Millais, 2nd Baronet?[9], George Gray Millais?[9], Effie Gray Millais?[9][10], Mary Hunt Millais?[9], Alice Sophia Caroline Millais?[9][10], Sir Geoffrey William Millais, 4th Bt.?[9] և Sophia Margaret Jameson Millais?[9]
 John Everett Millais Վիքիպահեստում

Ջոն Էվերեթ Միլլե (անգլ.՝ John Everett Millais, հունիսի 8, 1829(1829-06-08)[1][2][3][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][1] - օգոստոսի 13, 1896(1896-08-13)[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][1]), անգլիացի գեղանկարիչ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից մեկը[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլեն ծնվել է Սաութհեմփթոն քաղաքում և սկսել է նկարել սովորել ինը տարեկանում[12]։ 1838 թվականին, երբ ակնհայտ դարձան նրա ընդունակությունները, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն[13]։

Ակադեմիա, «Պրեռաֆայելիտների եղբայրություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1840 թ. դեկտեմբերին, 11 տարեկան հասակում ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիա, ակադեմիայի ամբողջ պատմության մեջ դառնալով ամենաերիտասարդ ուսանողը։ Ակադեմիայում Ջոնը սովորեց վեց տարի[14]։ 1843 թվականին նա արծաթե մեդալ ստացավ նկարի համար։

«Պիսառոն գերի է վերցնում պերուացի ինկերին» (Լոնդոն։ Վիկտորիայի և Ալբերտի թանգարան)

15 տարեկանում հիանալի տիրապետում էր վրձնին։ 1846 թվականին նրա «Պիսառոն գերի է վերցնում պերուացի ինկերին» պատմական կտավը ցուցադրվեց ակադեմիայի ամառային ցուցահանդեսի ժամանակ։ Արդյունքում քննադատները ճանաչեցին կտավը, որպես այդ տարվա ակադեմիական ցուցահանդեսի լավագույն կտավ[12][15]։

«Քրիստոսը հայրական տանը»

1848 թվականին Միլանի ցուցահանդեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Ուիլյամ Հոլման Հանտի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ և նրանց հետ միասին հիմնադրում «Պրեռաֆայելիտների եղբայրությունը»[16]։

Նրա վաղ աշխատանքները բնութագրվում են զգալի մանրամասնությամբ, հատկապես «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents, 1850 թվական, Լոնդոն) կտավը, որը համարեցին չափազանց իրատեսական և «Թայմս» թերթում անվանեցին «զայրացուցիչ»։ Սակայն Միլլեին դա չշփոթեցրեց, և նա շարունակեց իր արվեստը պրեռաֆայելիտների շրջանում։ Իրականում Միլլեի կտավների տեխնիկական կատարելությունը առանձնանում էր այլ գեղանկարիչների շրջանում, այդ իսկ պատճառով Միլլեի աշխատանքները միշտ ընդունում էին ակադեմիայի ցուցահանդեսների ժամանակ։

Միլեի հուշրձանը Լոնդոնում

Նրան աջակցում էր քննադատ Ջոն Ռասկին, ով միանգամից նկատել էր Միլլեի տաղանդը։

1853 թվականի ամռանը Ռասկին և նրա կինը՝ Էֆֆին Միլլեին, հրավիրեցին ամռանը գնալ Գլենֆինլաս։ Միլլեն և Էֆֆին սիրեցին միմյանց և նրա սկանդալային ամուսնալուծությունից հետո ամուսնացան։

Օֆելյա
Մարիանա

Եղբայրության անկումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունը փոխեց Միլլեին. ընտանիքը պահելու համար նա պետք է արագ և մեծ քանակությամբ կտավներ ստեղծեր և թանկ վաճառեր։

Միլլեն հրաժարվեց պրեռաֆայելիտների գաղփարներից և հայացքներից, հատկապես «Սեր Իզյումբրաս» (1857 թվական) կտավը, որտեղ նկարիչը հեռացել էր պրեռաֆայելիտների տեխնիկայից, Ռասկին անվանեց «նույնիսկ ոչ անհաջող, այլ աղետալի»։ Փոխարենը Միլլեն մեծ ճանաչում ձեռք բերեց և մեծ կարողություն վաստակեց՝ 30 հազար ֆունտ, տարվա ընթացքում նա դարձավ դիմանկարիչ, մասամբ բնանկարիչ (ընդ որում Միլլեն բնանկարները նկարում էր ոչ թե պատվերով, այլ որպես հոբբի) և դարձավ առաջին անգլիացի նկարիչը, ով ստացել է բարոնետի տիտղոս (1885 թվական)։ 1896 թվականին նա նախագահ ընտրվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Որպես կանոն Միլլեն նկարում է հայտնի մարդկանց դիմանկարներ, ովքեր բարձր դիրք են գրավում հասարակության մեջ։

Ներկայումս Միլեն համարվում է XIX դարի կեսերի անգլիացիների ամենասիրելի նկարիչներից մեկը։

Առավել հայտնի է  «Օֆելյա» (անգլ.՝ Ophelia, 1851-1852 թվականներ) կտավը, որտեղ պատկերված է Ռոսսետտիի սիրելին՝ Էլիզաբեթ Սիդալը։ Մյուս հայտնի կտավը՝  «Հասած բալը» («Cherry Ripe», 1879 թվական):'

  • 1848 թվական՝ «Ռոմեո և Ջուլիետի մահը» (The Death of Romeo and Juliet) (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
  • 1848-1849-ական թվականներ՝ «Իզաբելլա» (Isabella)
  • 1850 թվական՝ «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents) (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
  • 1851 թվական՝ «Մարիաննա» (Mariana)
  • 1852 թվական՝ «Օֆելյա» կամ «Օֆելյայի մահը» (Ophelia), (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
  • 1856 թվական՝ «Աշնանային տերևներ» (Autumn Leaves)
  • 1862 թվական՝ «Հավատա ինձ» (Trust Me)
  • 1868 թվական՝ «Վանեսսա» (Vanessa)
  • 1873 թվական՝ «Վառելափայտ ձմռան համար» (Winter Fuel), (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
  • 1873 թվական՝ «Էֆֆի Միլլեի դիմանկարը» (Portrait of Effie Millais)
  • 1875 թվական՝ «Հոկտեմբերյան ցուրտ» (Chill October)
  • 1886 թվական՝ «Օճառի պղպջակներ» (Bubbles)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Everett (Sir) Millais (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 RKDartists (նիդերլ.)
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Lundy D. R. The Peerage
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kindred Britain
  11. Фамилия произносится на манер французского языка: Merriam-Webster OnLine. В русских источниках нередко встречается «Миллес».
  12. 12,0 12,1 «Милле, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. «Tate Britain| Past Exhibitions | Millais». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  14. Путеводитель по искусству. Под ред. Яна Чилверса. - М.: ОАО Издательство «Радуга», 2002
  15. Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. - М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
  16. Екатерина Беляева. Плодовит по семейным обстоятельствам. Выставка Джона Миллеса открылась в Амстердаме. - Газета «Культура» № 9, 12 марта 2008 г., с. 15

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Էվերեթ Միլլե» հոդվածին։