Ջոնաթան Ուոլթերս
Ջոնաթան Ուոլթերս անգլ.՝ Jonathan Walters | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Moreton, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բարնլի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոնաթան Ռոնալդ «Ջոն» Ուոլտերս (անգլ.՝ Jonathan Ronald "Jon" Walters, սեպտեմբերի 20, 1983[1][2], Moreton, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի ֆուտբոլիստ, «Բարնլի» ակումբի և Իռլանդիայի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթան Ուոլտերսն իր կարիերան սկսել է «Բլեքբերն Ռովերս» ակումբում։ 1998-2001 թվականներին հանդես է եկել ակադեմիայի թիմում և «Ռովերսի» պահեստային թիմում։ Առաջին թիմի կազմում ընդգրկվել նրան այդպես էլ չի հաջողվել։ 2001 թվականին տեղափոխվել է «Բոլթոն», որի կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է չորս խաղ։ 2003 թվականին Ջոնը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել երեք ակումբներում՝ «Հալլ Սիթի», «Կրու Ալեքսանդրա» և «Բարնսլի»։ 2004 թվականին կրկին տեղափոխվել է «Հալլ»։ 2005 թվականի փետվարին վարձավճարով տեղափոխվել է «Սկանտորպ Յունայթեդ»։ 2005 թվականի ամռանը պայմանագիր է կնքել վալլիական «Ռեքսեմ» ակումբի հետ։ 2006 թվականին տեղափոխվել է «Չեսթեր Սիթի»։ Չեսթերի ակումբի կազմում Ուոլտերսի տպավորիչ խաղը գրավել է անգլիական մի շարք ակումբների ուշադրությունը, որոնց թվում էր «Իպսվիչ Թաունը», որն էլ պայմանագիր է կնքել իռլանդացու հետ 2007 թվականի հունվարին[3]։
«Իպսվիչ Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չեսթեր Սիթիի» խաղացողի տրանսֆերի համար «Իպսվիչ Թաունը» վճարել է 150 հազար ֆունտ՝ չհաշված բոնուսները։ 2007 թվականի հունվարի 30-ին կայացած «Սթոք Սիթիի» դեմ խաղում (0:0) Ջոնաթանը կատարել է իր նորամուտը «Իպսվիչի» կազմում[4]։ Ակումբի օգտին իր առաջն գոլը ֆուտբոլիստը խփել է մարտի 3-ին՝ գրավելով «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի դարպասը[5]։ 2008 թվականի հունվարի 12-ին ֆուտբոլիստը երկարաձգել է ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվական[6]։ 2007/08 մրցաշրջանի արդյունքներով, որի ընթացքում Ուոլտերսը 40 հանդիպումներում հեղինակել է 13 գոլ, նա ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ թիմի կազմում[7]։ 2008 года թվականի հոկտեմբերին Ջոնաթանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին Ուոլտերսը քառամյա պայմանագիր է կնքել «Սթոք Սիթիի» հետ։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում մասնակցել է 146 խաղի և խփել 32 գոլ։
«Սթոք Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Սթոք Սիթին» վճարել է 2,75 մլն ֆունտ[8]։ Ակումբի կազմում Ջոնաթանն իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 21-ին կայացած «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ հանդիպման ժամանակ՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում[9]։ Ակումբի օգտին իր առաջին գոլը խփել է Լիգայի գավաթի խաղարկության՝ «Շրուսբերի Թաուն» ակումբի դեմ խաղում (2:1), որ կայացել է օգոստոսի 24-ին[10]։ Առաջնությունում «Սթոքի» կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմերի 2-ին՝ գրավելով «Բլեքբերնի» դարպասը[11]։ 2010/11 մրցաշրջանում ակումբի հետ հասել է մինչև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ «Սթոք Սիթին» զիջել է «Մանչեսթեր Սիթիին» 1:0 հաշվով։ 2011 թվականի հուլիսի 28-ին կայացած Սպլիտի «Հայդուկ» ակումբի դեմ խաղում Ջոնաթանը կատարել է իր նորամուտը Եվրագավաթներում։ հանդիպման երկրորդ րոպեին հարձակվողն աչքի է ընկել գոլով, որը եղել է միակը այդ խաղի ընթացքում[12]։ Օգոստոսին իռլանդացին երկարաձգել է ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով։ 2012 թվականի մարտին նա արժանացել է սըր Սթենլի Մեթյուզի մրցանակի[13], ինչից հետո հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր կարիերան[14]։ 2014 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած «Արսենալ» ակումբի դեմ խաղում Ջոնաթանը խփել է իր 100-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ուոլտերսը ծնվել է Անգլիայում, սակայն իրավունք է ունեցել հանդես գալ Իռլանդիայի հավաքականում, որովհետև նրա մայրն ունի իռլանդական ծագում։ 2003 թվականի հոկտեմբերի 10-ին կատարել է իր նորամուտը Իռլանդիայի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին։ Հանդիպման ընթացքում Ջոնաթանն աչքի է ընկել երկու գոլով, իսկ նրա թիմը հաղթել է 2:0 հաշվով[15]։ Դրանից հետո նա Իռլանդիայի երիտասարդական հավաքականում այլևս չի խաղացել։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին մասնակցել է Իռլանդիայի ու Շոտլանդիայի երկրորդ հավաքականների միջև անցկացված խաղին։
Իռլանդիայի առաջին հավաքականի կազմ Ջոնաթանն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի նոյեմբերին։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է նոյեմբերի 17-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղի (1:2) երկրորդ խաղակեսում փոխարինելով Քևին Դոյլին[16]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոեմբերի 11-ին՝ Եվրո-2012 փլեյ-օֆֆի խաղերում գրավելով Էստոնիայի հավաքականի դարպասը (4:0)[17]։
2012 թվականի մայիսի վերջին Ջովաննի Տրապատոնիի կողմից ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո-2012-ին[18]։ Մրցաշարում իր նորամուտը կատարել է հունիսի 10-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպման (1:3) 53-րդ րոպեին փոխարինելով Քևին Դոյլին[19]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- «Հալլ Սիթի»
- Լիգա Մեկի արծաթե մեդալակիր (1) – 2004/05
- «Սթոք Սիթի»
- Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2010/11
Անհատական
- Տարվա ֆուտբոլիստ «Իպսվիչ Թաունում» (1) – 2008
- Տարվա ֆուտբոլիստ «Սթոք Սիթիում» մարզչական շտաբի վարկածով (1) – 2011
- Սըր Սթենլի Մեթյուզի մրցանակ (1) – 2012
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթանն ամուսնացած է։ Ունի երկու դուստր և մեկ որդի[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «New boy Jon looking up». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Stoke City vs Ipswich Town Արխիվացված 2012-03-28 Wayback Machine
- ↑ «Ipswich Town vs QPR». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ JON SIGNS NEW DEAL Արխիվացված 2012-03-28 Wayback Machine
- ↑ «JON HONOURED». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Сток Сити» приобрел нападающего «Ипсвича»
- ↑ Сток Сити — Тоттенхэм
- ↑ Сток Сити — Шрюсбери
- ↑ Сток Сити — Блэкберн
- ↑ Сток Сити — Хайдук Сплит
- ↑ Sports Awards: Walters and Loft pick up prestigious Sir Stan Matthews award(չաշխատող հղում)
- ↑ Stoke City: Top Potter Walters wants to stay a Stokie Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
- ↑ Irish U21s stun Swiss
- ↑ Ирландия — Норвегия
- ↑ Эстония — Ирландия
- ↑ Макгиди попал в состав сборной Ирландии на Евро-2012
- ↑ Ирландия — Хорватия
- ↑ «С Джонатаном Уолтерсом на поле «Сток» чувствует себя уверенней — Northsport.ru». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը UEFA.com կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Ուոլթերս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բարնլիի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բլաքբըրնի ֆուտբոլիստներ
- Բոլթոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Իպսվիչ Թաունի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կրու Ալեքսանդրայի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Սկանտորպ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ