Ջին Բաթեն
Ջին Բաթեն անգլ.՝ Jean Gardner Batten | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 22, 1982[5][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Պալմա դե Մալյորկա, Մալյորկա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Մասնագիտություն | օդաչու և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց ինժեներական ընկերություն |
Ստորագրություն | |
Jean Batten Վիքիպահեստում |
Ջին Գարդներ Բաթեն (անգլ.՝ Jane «Jean» Gardner Batten, սեպտեմբերի 15, 1909[1][2][3], Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[4] - նոյեմբերի 22, 1982[5][1][2][…], Պալմա դե Մալյորկա, Մալյորկա, Իսպանիա), նորզելանդացի կին օդաչու։ Հայտնիություն է ձեռք բերել իր ռեկորդային թռիչքներով։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է (1936), Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի ոսկե մեդալակիր (1938)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջին Բաթենը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 15-ին Նոր Զելանդիայի Ռոտորուա քաղաքում։ Կրթություն է ստացել Օքլենդի մասնավոր դպրոցներից մեկում։ 1930 թվականին Ջինը տեղափոխվել է Լոնդոն և սկսել է դասեր առնել Լոնդոնի աերոակումբներից մեկում։ Ինքնաթիռ վարելու իր առաջին արտոնագիրը նա ստացել է 1931 թվականին։
1933 թվականին Բաթենն առաջին անգամ փորձել է Մեծ Բրիտանիայից թռչել Ավստրալիա։ Փորձն ավարտվել է անհաջողությամբ, քանի որ Հնդկաստանում ինքնաթիռի շարժիչը ջարդվել է։ Նույնաբնույթ թռիչքի երկրորդ փորձն ավարտվել է Իտալիայում կատարած հարկադիր վայրէջքով։ Երրորդ փորձն արդեն հաջողվել է․ 1934 թվականի մայիսի 8-ին սկսելով թռիչքը՝ նա ավստրալիական Դարվին քաղաք է հասել 14 օր և 22 ժամվա ընթացքում։ Այս թռիչքից մի քանի շաբաթ անց նա դարձել է առաջին կին օդաչուն, որ հակառակ ուղղությամբ թռիչքն է իրականացրել Ավստրալիայից դեպի Մեծ Բրիտանիա։
1935 թվականի հոյեմբերի 11-ին Ջինը փորձել է ռեկորդային ժամանակում թռչել Ատլանտյան օվկիանոսի վրայով Աֆրիկայի ու Բրազիլիայի ափերով։ Նրա թռիչքի տևողությունը՝ 61 ժամ 15 րոպե, մոտ քսան ժամով բարելավել է այդ ժամանակ տվյալ չվերթի տևողությունը։
1936 թվականի հոկտեմբերի 5-ին նա սկսել է իր թռիչքը Մեծ Բրիտանիայից դեպի Նոր Զելանդիա։ Արդեն վեց օր անց նա հասել է Ավստրալիա։ Հոկտեմբերի 16-ին նա լքել է Ավստրալիայի ափերը և Թասմանյան ծովի վրայով 10,5 ժամ թռիչքից հետո հասել է Նոր Զելանդիա։ Նրա միայնակ թռիչքի տևողությունը եղել է 11 օր 45 րոպե․ այդ ռեկորդը պահպանվել է հետագա 44 տարիների ընթացքում։ Հայրենիքում մի քանի ամիս հանգիստն անցկացնելուց հետո նա կատարել է հակառակ ուղղությամբ թռիչք դեպի Բրիտանիա 5 օր 18 ժամվա ընթացքում։ Այսպիսով, նա սահմանել է համաշխարհային երկու ռեկորդ երկու ուղղություններով էլ։
1938 թվականին Ջին Բաթենը դարձել է առաջին կինը, որն իր ձեռքբերումների համար արժանացել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի ոսկե մեդալի։
1977 թվականին Օքլենդի օդանավակայանի միջազգային տերմինալը անվանակոչվել է Ջին Բաթենի անունով։
Ջինը մահացել է Մալյորկա կղզու Պալմա դե Մալյորկա քաղաքում 1982 թվականի նոյեմբերի 22-ին աղքատության ու կատարյալ անհայտության մեջ։ Միջազգային հանրությունը նրա մահվան մասին իմացել է հինգ տարի անց միայն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ctie.monash.edu.au/hargrave/jean_batten_bio.html
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://www.fai.org/awards/fai-general-awards
- ↑ https://www.royalautomobileclub.co.uk/motoring/trophies-and-awards/the-segrave-trophy/jean-batten-cbe/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mackersey, Ian, Jean Batten: The Garbo of the Skies, Warner Books, 1999, 466 pp, ISBN 0-7515-3019-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջին Բաթենի կենսագրությունը(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Բաթեն» հոդվածին։ |
|