Ջերմաէլեկտրական գեներատոր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ջերմաէլեկտրական գեներատոր (ԶԷԳ), ջերմային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող գեներատոր։
Աշխատանքի սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքի սկզբունքը հիմնված է Զեեբեկի երեույթի վրա։ ՋԷԳ-ի կազմի մեջ մտնում են հաջորդաբար և զուգահեռ միացված կիսահաղորդչային ջերմատարրերից հավաքված ջերմամարտկոցներ, դրանց տաք ու սառը զոդման ջերմա փոխանակիչներ։
ՋԷԳ-երը ստորաբաժանվում են՝
- ըստ աշխատանքային ջերմաստիճանների տիրույթի (ցածր, միջին և բարձր ջերմաստիճանային, ջերմաստիճանների տիրույթները՝ 20-300, 300-600, 600-1000°С), կիրառման բնագավառի (տիեզերական, ծովային, ցամաքային են),
- ըստ ջերմության աղբյուրի տեսակի (իզոտոպային, արևային, գազային և այլն)։
Լավագույն ՋԷԳ-երի օգտակար գործողության գործակիցն կազմում է 20 %, իսկ հզորությունը հասնում է մինչև մի քանի տասնյակ կվտ։ Էներգիայի էլեկտրամեքենայական փոխակերպիչների (օրինակ, տուրբագեներատորների) համեմատությամբ ԶԷԳ-երն ունեն մի շարք առավելություններ՝ չունեն շարժական մասեր, հուսալիությունը բարձր է, շահագործումը՝ պարզ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է հեռավոր և դժվարամատչելի սպառողներին (ավտոմատ փարոսներ, օդերևութաբանական կայաններ, տիեզերական ապարատներ և այլն) էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ ՋԷԳ-երի թերություններն են՝ ցածր օգտակար գործողության գործակից և համեմատաբար մեծ արժեքը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- МГД-генераторы и термоэлектрическая энергетика. Киев. «Наукова думка».1983.г.
- Поздняков Б. С, Коптелов Е. А. Термоэлектрическая энергетика. М., Атомиздат, 1974 г., 264 с.
- Термогенератор керосиновый // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 489)։ |