Ջենդ
Ջենդ | |
---|---|
Դիրք | Կզըլ-Օրդայի մարզ Ղազախստան |
Տարածք | Ժանկալա |
Հիմնադրվել է | 11-րդ դար |
Ավերվել է | 14-րդ դար |
Ջենդ (նաև՝ Ջանդ, Ջենտ), քաղաք Սիրդարյայի ստորին հոսանքում, որը նկարագրվել է 11-րդ և 12-րդ դարերի աշխարհագրագետների կողմից որպես Թուրքեստանի մուսուլմանական խոշոր քաղաքներից մեկը։ Ներկայումս գտնվում է Ղազախստանի Կզըլ-Օրդայի մարզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենդ քաղաքը Մետաքսի ճանապարհի վրա գտնվող հիմնական քաղաքներից մեկն էր։ Այս ժամանակաշրջանում Արալյան ծովը հաճախ կոչվում է Ջենդի ծով։ Ջենդը եղել է օղուզների կենտրոնական քաղաքը և եղել է թյուրքական Սելջուկների դինաստիայի իշխանության սկզբնական կենտրոնը և դինաստիայի հիմնադրի՝ Սելջուկի հանգստարանը։
Խորեզմշահ Ալա ադ-Դին Ատսիզը 1128 թվականից հետո գրավում է քաղաքը[1], 1152 թվականին նա իր որդի Իլ-Արսլանին նշանակեց քաղաքի կառավարիչ, իսկ նա, իր հերթին, դառնալով խորեզմշահ, իր որդուն Թեքեշին դարձրեց Ջենդի կառավարիչ։
Ենթադրվում է, որ քաղաքը ավերվել է մոնղոլների կողմից Միջին Ասիայի գրավման ժամանակ։ Ըստ այլ աղբյուրների, մոնղոլների արշավանքների ժամանակ Ջոչի խանը քաղաքը թողել է անձեռնմխելի, քանի որ այն հանձնվել է նրան։
Չինգիզ խանի կայսրությունը ուլուսների բաժանվելուց հետո (13-րդ դարում) Ջենդը դառնում է խան Ջոչիի կենտրոնակայանը[2]։
Այս հնաքաղաքը կոչվում է Ժանկալա, այն գտնվում է Ժանադարյայի աջ ափին, ներկայիս Ղազախստանի Հանրապետության Կզըլ-Օրդա քաղաքից 115 կմ դեպի արևմուտք։ Հնաքաղաքի տարածքը մոտ 40 հեկտար է, այն շրջապատված է բերդապարսպով։ 20-րդ դարում բազմաթիվ արշավներ են իրականացվել քաղաքը գտնելու համար։ 2012 թվականին ղազախ հնագետները հայտնաբերել են ավերակներ[3], որը նրանք անվանում են պատմական քաղաքի իրական գտնվելու վայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wilhelm Barthold: Turkestan - Down to the Mongol Invasion (E. J. W. Gibb Memorial Series), London 1928. стр. 324.(անգլ.)
- ↑ Тайна города Джент
- ↑ «Совместная экспедиция Казахстанского археологического общества и «Археологической экспертизы» увенчалась успехом – археологи обнаружили месторасположение легендарного Джента». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кульпин Э. С. Человек и природа: Природа и общество на пороге метаморфоз. — М.. — С. 76. — ISBN 978-5-98420-070-7