Jump to content

Ջարիլգաչ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարիլգաչ
Տեսակկղզի և spit?
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՍկադովի շրջան
Մասն էՋարիլգաչի բնության ազգային պարկ
Երկարություն42 կմ
Լայնություն4,8 կմ
Մակերես56 կմ²
Պահպանման տարածքՋարիլգաչի բնության ազգային պարկ
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ջարիլգաչ (ուկրաիներեն՝ Джарилгач), Ուկրաինայի և Սև ծովի ամենամեծ և երկարությամբ երկրորդ կղզին։ Շրջապատված է Կարկինիտի և Ջարիլգաչի ծովածոցերով։ Կղզու մակերեսը կազմում է 62 կմ²։ Չնայած իր զգալի չափերի, այն չունի որևէ տնտեսական կամ ռազմավարական նշանակություն և անմարդաբնակ է։

Կղզու տարածքում է գտնվում Ջարիլգաչի բնության ազգային պարկը, ստեղծված 2009 թվականին։

Կղզու երկարությունը 42 կմ (հիմնական մասը 23 կմ, նեղ մասը 19 կմ), առավելագույն լայնությունը՝ 4,8 կմ։ Ամենաբարձր կետն է 2,8 մ, միջին բարձրությունը ծովի մակերևույթից 0,4 - 0,5 մ։ Կղզու ափերը ունեն միջինում 0,4 մ բարձրություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարիլգաչ (կղզի)» հոդվածին։