Ջարեդ Դայմոնդ
Ջարեդ Դայմոնդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1937[1][2][3] (87 տարեկան) Բոստոն, ԱՄՆ[4] |
Բնակության վայր(եր) | Լոս Անջելես[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | կենսաբան, ֆիզիոլոգ, աշխարհագրագետ, գրող, համալսարանի դասախոս, թռչնաբան, բնապահպանագետ, գիտության մասսայականացնող և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[5] |
Գործունեության ոլորտ | էկոլոգիա[6], Էվոլյուցիոն կենսաբանություն[6], ֆիզիոլոգիա[6], Կենսաաշխարհագրություն[6] և թռչուններ[5] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[9][10] և The Skeptics Society?[11] |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ (1961)[12][5][13], Հարվարդի քոլեջ (1958)[6][12][13] և Ռոքսբերիի Լատինական դպրոց[5] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[14][15], գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, Fore?, ֆրանսերեն[12], հունարեն[12] և լատիներեն[12] |
Պարգևներ | |
Հայր | Լուիս Դայմոնդ[28] |
Կայք | jareddiamond.org(անգլ.) |
Jared Diamond Վիքիպահեստում |
Ջարեդ Մեյսոն Դայմոնդ (անգլ.՝ Jared Mason Diamond, սեպտեմբերի 10, 1937[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի աշխարհագրագետ, պատմաբան, թռչնաբան, գիտության մասսայականացնող, հանրահայտ «Երրորդ շիմպանզեն» (1991), «Զենքեր, մանրէներ, պողպատ» (1997, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր), «Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել» (2005), «Աշխարհը մինչև երեկ» (2012), և «Ճգնաժամ» (2019) գիտական աշխատությունների հեղինակը։ Ի սկզբանե մասնագիտացած լինելովկենսաքիմիայի և հոգեբանության մեջ[29]՝ Դայմոնդը հայտնի է մի շարք ոլորտների իր մեկնաբանություններով, ներառյալ մարդաբանության, բնապահպանության, աշխարհագրության և էվոլյուցիոն բուսաբանության։ Նա Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում աշխարհագրության պրոֆեսոր է[30]։
2005 թվականին, Prospect և Foreign Policy ամսագրերի իրականացրած քվեարկության արդյունքում, 100 ամենաինտելեկտուալ մարդկանց շրջանում Ջարեդ Դայմոնդն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[31]։
Վաղ կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայմոնդը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա երկու ծնողներն էլ Աշկենազ հրեաներ են եղել, որոնք ներգաղթել էին Միացյալ Նահանգներ։ Ջարեդ Դայմոնդի հայրը՝ Լուիս Դայմոնդը մանկաբույժ էր, որը Միացյալ Նահանգներ էր ներգաղթել Քիշնևից (Մոլդովա), իսկ մայրը՝ Ֆլորա Կապլանն ուսուցչուհի, լեզվաբան և դաշնակահար էր[32]։ Դայմոնդը դաշնամուր նվագել է սովորել 6 տարեկանից։ Տարիներ անց, Յոհաննես Բրամսի «Intermezzo in A major»-ը նվագելով, նա ամուսնության առաջարկություն կանի իր կնոջը[33]։
Արդեն 7 տարեկանում նրա մոտ ձևավորվել էր թռչունների դիտման նախասիրությունը[29]։ Սա դարձավ նրա կյանքի ամենամեծ նախասիրություններից մեկը, որի արդյունքում նա դարձավ թռչնաբանության ոլորտի մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[34]։
15 տարեկանում առաջին անգամ նրա ծնողները Ջարեդին տարել են ԱՄՆ արևելքից դուրս՝ դեպի Մոնտանա նահանգ, որտեղ ընտանիքն արձակուրդներն անց է կացրել Հիրսչի ընտանիքի՝ Բիգ Հոլ գետի մոտ գտնվող ռանչոյում։ 1956 թվականի ամռանը, արդեն որպես քոլեջի ուսանող, Ջարեդն աշխատանքի նպատակով վերադարձավ այդ ռանչո։ Ավելի ուշ, տպավորված լինելով նահանգի գեղեցկությամբ, նա պարբերաբար իր ընտանիքի արձակուրդներն անց էր կացնում այնտեղ և Մոնտանա նահանգն ու Բիթերռութ դաշտավայրը դարձան նրա «Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել» գրքի հիմնական օրինակները։
Նա ընդունվել է Ռոքսբարիի լատինական դպրոց և 1958 թվականին Հարվարդի համալսարանում ստացել կենսաքիմիական գիտությունների բակալավրի աստիճան։ Իսկ արդեն 1961 թվականին Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջում, պաշտպանելով լեղապարկի թաղանթի վերաբերյալ իր թեկնածուական աշխատանքը, Ջարեդ Դայմոնդն ստացել է ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտներում պրոֆեսորի գիտական աստիճան[30][35][36]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբրիջի համալսարանն ավարտելուց հետո՝ Դայմոնդը վերադարձել է Հարվարդ և մինչև 1965 թվականը եղել Հարվարդի կրթաթոշակառուների միության կրտսեր կրթաթոշակառու։ 1968 թվականին դարձել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի բժշկության դպրոցի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ Զուգահեռաբար, նա զարգացնում էր նաև իր կարիերան թռչնաբանության և բնապահպանության ոլորտներում՝ մասնագիտանալով Նոր Գվինեայով և հարակից կղզիներով, որտեղ սկսեց այցելել սկսած 1964 թվականից[29]։ Ավելի ուշ, երբ արդեն 50-ն անց էր, Դայմոնդը խորացավ երրորդ ուղղության՝ շրջակա միջավայրի պատմության մեջ և դարձավ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր, որտեղ էլ մինչ օրս աշխատում է[36]։ Նա նաև դասավանդում է Հռոմի Լուիս Գուիդո Կարլի համալսարանում (իտալ.՝ Libera Università Internazionale degli Studi Sociali Guido Carli)[37]: 1999 թվականին դարձել է Գիտության ազգային մեդալի դափնեկիր[38], իսկ 2009 թվականին Վեսթֆիլդի նահանգային համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։
Դայմոնդն ի սկզբանե մասնագիտացած է եղել լեղապարկում աղերի կլանման մեջ[35][39]։ Գիտական աշխատություններ է հրապարակել նաև բնապահպանության և թռնչաբանության ոլորտներում[40], սակայն առավել հայտնի է դարձել իր գիտահանրամատչելի մի շարք աշխատություններով, որոնք վերաբերում են գիտության ավելի լայն ոլորտներին, քան նրանց, որոնց մեջ Դայմոնդն ի սկզբանե մասնագիտացած էր։ Իր ակադեմիական բազմազանության պատճառով, Դայմոնդին հաճախ անվանում են «պոլիմաթ» կամ ունիվերսալ մարդ[41][42]։
Գիտական հայտնի աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ շիմպանզեն (1991)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայմոնդի առաջին հայտնի գիրքը՝ «Երրորդ շիմպանզեն» կամ «Երրորդ շիմպանզեն. մարդկային կենդանու էվոլյուցիան և ապագան», ուսումնասիրում է մարդկային էվոլյուցիան և դրա արդիականությունը ժամանակակից աշխարհի համար՝ ներառելով տվյալներ մարդաբանությունից, էվոլյուցիոն կենսաբանությունից, գենետիկայից, բնապահպանությունից և լեզվաբանությունից։ Գիրքը անդրադարձ է կատարում նրան, թե ինչպես է տեղի ունեցել կենդանիներից տարբերվելու համար մարդկային զարգացումը, չնայած մեր ԴՆԹ-ի 98 %-ը համընկնում է մարդուն ամենամոտ կենդանատեսակի՝ շիմպանզեի հետ։ Գիրքը անդրադարձ է կատարում նաև լեզվի, արվեստի, գյուղատնտեսության, ծխելու և թմրանյութերի օգտագործման և մարդկային կենսագործունեության մյուս ոլորտների կենդանական ծագմանը, որոնք հաճախ թվում են, թե եզակի մարդկային կենսագործունեություն են։ Գիրքը մեծապես ընդունվել է քննադատների կողմից և 1992 թվականին հաղթել գիտական գրքերի Ռոն-Պուլեն[43] ու The Los Angeles Times-ի գրական մրցանակը[44]։
Զենքեր, մանրէներ և պողպատ (1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա երկրորդ և ամենահայտնի գիտական գիրքը՝ «Զենքեր, մանրէներ և պողպատ»-ը հրապարակվել է 1997 թվականին։ Գիրքն առաջ է քաշում այն հարցադրումը, թե ինչու են Եվրասիայի ժողովուրդները նվաճել և տեղահանել բնիկ ամերիկացիներին, բնիկ ավստրալացիներին և աֆրիկացիներին, այլ ոչ թե տեղի է ունեցել հակառակը։ Հեղինակը պնդում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե Եվրասիայի ժողովուրդների գենետիկական առավելությունների հաշվին, այլ Եվրասիա մայրցամաքի առանձնահատկությունների պատճառով։ Մասնավորապես, այդ մայրցամաքը ունեցել է վայրի բնության բազմազանության և կենդանատեսակների ընտելացման առավել նպաստավոր պայմաններ ու արևելք/արևմուտք առանցքը, ինչը հնարավորություն էր տալիս այդ ընտելցված տեսակների, մարդկանց, տեխնոլոգիաների և հիվանդությունների տարածմանը՝ առանց լայնության փոփոխության մեծ տարածքների վրա։
Գրքի առաջին հատվածը կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչու միայն քիչ քանակով վայրի բույսեր և կենդանատեսակներ են հարմար մարդու կողմից ընտելացման համար։ Երկրորդ հատվածում քննարկվում է է այն հարցը, թե ինչպես է պարենային տեղական արտադրությունը հիմնված այդ ընտելացված տեսակների վրա, ինչը հանգեցրել է բնակչության խտության մեծացմանը և մարդկային բնակչության շերտավորմանը, գրի գյուտի ի հայտ գալուն, կենտրոնացված քաղաքական կուսակցությունների ձևավորմանն ու համաճարակային վարակների տարածմանը։ Գրքի երրորդ հատվածն էլ տարբեր մայրցամաքներում և աշխարհամասերում համեմատում է պարենի արտադրության և մարդկային հասարակության զարգացումը։ Դայմոնդի «Զենքեր, մանրէներ և պողպատ» գիրքը դարձել է միջազգային բեսթսելեր և թարգմանվել աշխարհի 33 լեզուներով՝ ստանալով մի շարք մրցանակներ, ներառյալ Պուլիցերյան մրցանակ, գիտական գրքերի Ավենտիս մրցանակ[43], ինչպես նաև գիտության ոլորտում Փի Բետա Կապա մրցանակ[45]։ 2005 թվականին National Geographic Society-ն գրքի հիման վրա փաստավավերագրական ֆիլմաշար է պատրաստել[46][47]։
Ինչո՞ւ է սեքսն այդքան հաճելի (1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր երրորդ «Ինչո՞ւ է սեքսն այդքան հաճելի» գրքում, որը ևս հրապարակվել է 1997 թվականին, Դայմոնդը քննարկում է մարդկային սեռականության առանձնահատկությունների հիմքում ընկած էվոլյուցիոն գործոնները, որոնք համարվում են մարդուն շնորհված, սակայն չափազանց անսովոր են մեր բարեկամ կենդանիների շրջանում։ Այդ առանձնահատկությունները ներառում են երկարատև զուգընկերային հարաբերությունները (ամուսնություն), տնտեսապես փոխգործակցող զույգերի գոյակցությունը ընդհանուր համայնքային տարածքում, հայրերի և մայրերի կողմից ծնողական խնամքի ապահովումը, մասնավոր, այլ ոչ հանրային վայրերում սեռական հարաբերություններով զբաղվելը, թաքնված ձվազատումը, կանանց սեռական զգայունությունը, որն ընդգրկում է դաշտանային ցիկլի մեծ մասը, ներառյալ անպտղության օրերը, կանանց դաշտանադադարը և տարբերակիչ երկրորդային սեռական նշաններ[48]։
Կոլապս
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայմոնդի հաջորդ «Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել» գիրքը, որը հրապարակվել է 2005 թվականին, ուսումնասիրում է անցյալի մի շարք հասարակությունների՝ փորձելու հասկանալ, թե ինչու են դրանց մի մասը փլուզվել կամ շարունակել գոյատևել ու համեմատական հասարակություններն ինչ կարող են սովորել այդ պատմական օրինակներից։ Ինչպես «Զենքեր, մանրէներ և պողպատ» գրքում, այս գրքում ևս Դայմոնդը պնդում է այն միտքը, որ անցյալի հասարակությունների անկումը ամբողջությամբ հիմնված չի եղել մշակութային գործոնների վրա՝ փոխարենը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով բնապահպանության վրա։ Գրքում ներկայացված հասարակությունների շարքում են վիկինգներն ու Գրենլանդիայի ինուիտները, Մայաների քաղաքակրթությունը, Անասազին, Զատկի կղզու բնիկ ժողովուրդները, Ճապոնիան, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը և ժամանակակից Մոնտանան։
Գիրքը ավարտվում է այն հարցով, թե ինչու որոշ հասարակություններ աղետալի որոշումներ են կայացնում, թե ինչպես է խոշոր բիզնեսը ազդում շրջակա միջավայրի վրա, որոնք են մեր հիմնական բնապահպանական խնդիրները այսօր և ինչ կարող են անհատներն անել այդ խնդիրները լուծելու համար։ Ինչպես «Զենքեր, մանրէներ և պողպատ» գիրքը, այնպես էլ այս մեկը թարգմանվել է տասնյակ լեզուներով, դառնալով միջազգային բեսթսելեր։ Այս գրքի հիման վրա ևս նկարահանել է փաստավավերագրական ֆիլմաշար[49]։ Որոշ մարդաբաններ և գիտնականներ քննադատում են Դայմոնդի մեթոդներն ու եզրակացությունները[50]։ «Կոլափսը» ևս նոմինացվել է գիտական գրքերի մի շարք մրցանակների[43]։
«Մեզ համար վրեժխնդրություն» հակասություն (2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին The New Yorker ամսագրում Դայմոնդի հրապարակել է «Մեզ համար վրեժխնդրություն» վերնագրով հոդված[51], որտեղ բացատրում էր Պապուա Նոր Գվինեայում ցեղային պատերազմների ժամանակ վրեժի դերը։ Մեկ տարի անց հոդվածում ներկայացված երկու բնիկներ դատական հայց են ներկայացրել Դայմոնդի և The New Yorker-ի դեմ՝ պնդելով, թե հոդվածը վարկաբեկում է իրենց[52][53][54]։ 2013 թվականին The Observer-ը գրել էր, որ դատական հայցը «փոխադարձ համաձայնությամբ հետ է կանչվել՝ նրանց իրավաբանի հանկարծակի մահից հետո»[32]։
Պատմության բնական գիտափորձերը (2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին, Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին, Դայմոնդը համախմբագրել է «Պատմության բնական գիտափորձերը» աշխատությունը, որն իրենից ներկայացնում է 7 թեմատիկ դեպքերի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս պատմության ուսումնասիրման միջդիսցիպլինար և համեմատական մոտեցումը։ Հենց այս մոտեցման կողմնակից է հանդիսանում Ջարեդ Դայմոնդը։ Գրքի վերնագիրը բխում է այն փաստից, որ անհնարին է պատմություն ուսումնասիրել լաբորատոր գիտությունների նախընտրելի մեթոդներով, օրինակ, վերահսկվող գիտափորձերի ճանապարհով, համեմատելով մարդկային հասարակություններն այնպես, կարծես դրանք մանրէներով լցված փորձարարական սրվակներ լինեն։ Գրքի վերջաբանը դասակարգում է բնական գիտափորձերը, քննարկում դրանց ուսումնասիրության գործնական բարդությունները և առաջարկներ անում, թե ինչպես լուծել այդ բարդությունները[55]։
Աշխարհը մինչև երեկ (2012)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհը մինչև երեկ» աշխատությունը, որը հրապարակվել է 2012 թվականին, Դայմոնդը քննարկում է այն հարցը, թե արևմտյան աշխարհն ինչ կարող է սովորել ավանդական հասարակություններից։ Այնտեղ քննարկվում է ֆերմերների և որսորդ-հավաքիչների 39 ավանդական փոքր հասարակություններ՝ նկարագրելով, թե նրանք ինչպես են փորձում լուծել համընդհանուր մարդկային խնդիրները։ Քննարկվող խնդիրների թվում են տարածքի բաժանումը, տարաձայնությունների լուծումը, երեխաների դաստիարակումը, տարեցներին դիմելը, վտանգները հաղթահարելը, կրոնների ձևավորումը, մի քանի լեզուներ սովորելը և առողջ մնալը։ Գիրքն առաջարկում է ավանդական հասարակությունների մի քանի պրակտիկաներ, որոնք օգտակար կլինեն ներկայիս արդյունաբերական աշխարհի կամ մնացած հասարակության կողմից ընդհանրապես ընդունվելու դեպքում։
Ճգնաժամ (2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճգնաժամ» աշխատության մեջ Դայմոնդն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են պետությունները ճգնաժամի ժամանակ դասեր քաղել այնպես, ինչպես դա անում են մարդիկ։ Գրքում ուսումնասիրվող պետությունների թվում են Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրալիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները[56]։ Դայմոնդն առանձնացնում է ժամանակակից չորս սպառնալիքներ. միջուկային զենքը, կլիմայի փոփոխությունները, սահմանափակ ռեսուրսները և ծայրահեղ անհավասարությունը[57]։
The New York Times-ի մեկնաբան Անանդ Գիրիդհարադասը պնդում է, որ գիրքը պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ[58]։ The New Republic-ի մեկնաբան, պատմաբան Դանիել Իմերվահրը նշում է, որ Դայմոնդը «դուրս է նետել վիճակագրական վերլուծությունը» և դրա հետ կապված խստությունը, անգամ իր նախորդ գրքերի ստանդարտները, որոնք երբեմն ևս այս հիմունքներով քննադատության էին ենթարկվում կամ որոշ փաստեր վիճարկվում էին[59]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայմոնդն ամուսնացած է Մերի Քոհենի հետ, որը լեհ քաղաքական գործիչ Էդվարդ Վերների թոռնուհին է։ Նրանք ունեն զույգ որդիներ, որոնք ծնվել են 1987 թվականին[60]։
Խմբագրական աշխատանք և անդամություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդամակցում է Skeptic Magazine-ի խմբագրական խորհրդին, որը հրատարակում է The Skeptics Society-ն։
- Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[61]։
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[62]։
- Ամերիկյան փիլիսոփայականության միության անդամ[63]։
- Բնության համաշխարհային հիմնադրամի ԱՄՆ տարածաշրջանային տնօրեն։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992: Երրորդ շիմպանզեն. մարդկային կենդանու էվոլյուցիան և ապագան (0-06-098403-1-)
- 1997: Ինչո՞ւ է սեքսն այդքան հաճելի (0-465-03127-7-)
- 1997: Զենքեր, մանրէներ և պողպատ. մարդկային հասարակությունների ճակատագրերը (978-0-099-30278-0)։ Հրատարակվել է նաև «Զենքեր, մանրէներ և պողպատ. վերջին 13 000 տարվա ընթացքում բոլորի հակիրճ պատմությունը» (978-0099302780)
- 2005: Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել (978-0241958681)
- 2010: Պատմության բնական գիտափորձերը, Ջեյմս Ռոբինսոնի համահեղինակությամբ (0-674-03557-7)
- 2012: Աշխարհը մինչև երեկ. ի՞նչ կարող ենք սովորել ավանդական հասարակություններից (978-0141024486)
- 2015: Երրորդ շիմպանզեն երիտասարդների համար. մարդկային կենդանու էվոլյուցիան և ապագան (9781609806118)
- 2019: Ճգնաժամ. ինչպես են պետությունները հաղթահարում ճգնաժամերն ու փոփոխությունները (978-0316409131)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120299410 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.jareddiamond.org/Jared_Diamond/About_Me.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://geog.ucla.edu/person/jared-diamond/
- ↑ https://www.nasonline.org/directory-entry/jared-m-diamond-zro2fg/
- ↑ https://www.amacad.org/person/jared-mason-diamond
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.ucla.edu/about/awards-and-honors/faculty/american-philosophical-society
- ↑ https://www.skeptic.com/magazine/editorial_board/
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 https://www.af-info.or.jp/better_future/html/2017-2021/2019/Prof_diamond/2019b_diamond1.html
- ↑ 13,0 13,1 13,2 https://www.expo-cosmos.or.jp/english/cosmos/jyusyou/1998.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://tylerprize.org/laureates/past-laureates/2001-tyler-laureates/
- ↑ http://newsroom.ucla.edu/portal/ucla/UCLA-Physiologist-Dr-Jared-Diamond-1454.aspx?RelNum=1454
- ↑ https://www.stichtinggroeneveld.nl/groeneveldprijs/
- ↑ https://wolffund.org.il/jared-m-diamond/
- ↑ ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
- ↑ https://royalsociety.org/news/2009/guns-germs-steel/
- ↑ http://www.pulitzer.org/citation/1998-General-Nonfiction
- ↑ https://web.archive.org/web/20090503130745/http://www.expo-cosmos.or.jp/jusyou/1998_e.html
- ↑ https://americanhumanist.org/awardees/
- ↑ https://www.cmu.edu/dickson-prize/past-winners/index.html
- ↑ https://www.fondation.veolia.com/en/ressources-et-medias/news/2007-environment-book-prize-two-prize-winners
- ↑ https://www.blueplanetprize.org/en/projects/2019prof_diamond/prof_diamond_intro.html
- ↑ https://fa.hms.harvard.edu/files/hmsofa/files/memorialminute_diamond_louis_k.pdf
- ↑ 29,0 29,1 29,2 Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Survive, Penguin Books, 2005 and 2011 (978-0-241-95868-1)
- ↑ 30,0 30,1 «Jim Al-Khalili talks to Jared Diamond about his journey from the gall bladder to global history via a passion for the birds of Papua New Guinea». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Prospect/FP Top 100 Public Intellectuals Results». 2005 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 32,0 32,1 McKie, Robin (2013 թ․ հունվարի 5). «Jared Diamond: what we can learn from tribal life». The Observer. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Jared Diamond in conversation with Michael Berkeley on the BBC Radio 3 program Private Passions (broadcast March 3, 2013)
- ↑ Ernst Mayr, Jared Diamond, The Birds of Northern Melanesia: Speciation, Ecology, & Biogeography, Oxford University Press, 2001 (0-19-514170-9)
- ↑ 35,0 35,1 Diamond, Jared (1961). Concentrating activity of the gallbladder (PhD thesis). University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին. Վերցված է 2022-06-12-ին.
- ↑ 36,0 36,1 «The Prize Winner, 1998». Expo-Cosmos. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Geografia politica». LUISS Guido Carli. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «The President's National Medal of Science: Recipient Details». National Science Foundation. 1999. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Understanding History With 'Guns, Germs, And Steel'». NPR. 2011 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ Diamond, J.; Bishop, K. D.; Gilardi, J. D. (2004 թ․ օգոստոսի 5). «Geophagy in New Guinea birds» (PDF). Ibis. 141 (2): 181. doi:10.1111/j.1474-919X.1999.tb07540.x. ISSN 0952-8369. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «The Animal Attraction». Australian Broadcasting Corporation. 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Rapa Nui déjà vu». The Economist. The Economist Newspaper Limited. 2009 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 «Prize for Science Books previous winners and shortlists». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: Text "publisher[Royal Society" ignored (օգնություն) - ↑ «Los Angeles Times Festival of Books – Book Prizes – Winners by Award (science)». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «1997 Phi Beta Kappa Science Book Award». Phi Beta Kappa. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Lovgren, Stefan (2005 թ․ հուլիսի 6). «'Guns, Germs and Steel': Jared Diamond on Geography as Power». National Geographic News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Guns, Germs & Steel: The Show». PBS. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Why Is Sex Fun? (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 27. ISBN 978-0-465-01307-4.
- ↑ Demenocal, Peter B.; Cook, Edward R., eds. (2005 թ․ դեկտեմբեր). «Perspectives on Diamond's Collapse: How Societies Choose to Fail or Succeed». Current Anthropology. CA Forum on Anthropology in Public. 46 (supplement): S91–S99. doi:10.2307/3597146. ISSN 0011-3204. JSTOR 3597146.(subscription required)
- ↑ McAnany, P.A. & Yoffee, N. (Eds) (2010). Questioning Collapse: Human Resilience, Ecological Vulnerability, and the Aftermath of Empire. Cambridge University Press.
- ↑ Diamond, Jared (2008 թ․ ապրիլի 21). «Vengeance Is Ours». Annals of Anthropology. էջ 74.(subscription required)
- ↑ Balter, M. (2009). «'Vengeance' Bites Back at Jared Diamond». Science. 324 (5929): 872–874. doi:10.1126/science.324_872. PMID 19443760.
- ↑ Maull, Samuel (2009 թ․ ապրիլի 22). «Author Jared Diamond sued for libel». AP News. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Smillie, Dirk (2009 թ․ հոկտեմբերի 19). «Fresh Legal Jab At 'The New Yorker'». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Natural Experiments of History – Jared Diamond, James A. Robinson». Harvard University Press. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Upheaval review: How countries seldom learn from their past». The Irish Times. 2019 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Martindale, David (2019 թ․ մայիսի 9). «Pulitzer Prize-winning author Jared Diamond to discuss new book, 'Upheaval,' in Dallas». The Dallas Morning News.
- ↑ «What to Do When You're a Country in Crisis». The New York Times. 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Immerwahr, Daniel (2019 թ․ հունիսի 11). «All Over the Map». The New Republic. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Radio interview with Jim Al-Khalili, BBC Radio 4, series The Life Scientific, broadcast 4/12/2012
- ↑ «Jared Mason Diamond». American Academy of Arts & Sciences (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Jared M. Diamond». www.nasonline.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Personal website
- Diamond's page at the UCLA Department of Geography
- UCLA Spotlight – Jared Diamond
- Jared Diamond Արխիվացված 2008-01-31 Wayback Machine with bio, conversations, podcasts at The Third Culture, (Edge Foundation)
- Ջարեդ Դայմոնդ TED-ում
- Appearances on C-SPAN
- Collapse: How Societies Choose to Fail or Succeed at The Earth Institute at Columbia University, April 2007
- The Evolution of Religions ՅուԹյուբում at the Center for Religion and Civic Culture, University of Southern California
- PBS – Guns, Germs and Steel at PBS (with full transcripts)
- What can we learn from traditional societies? Արխիվացված Հոկտեմբեր 22, 2016 Wayback Machine at Royal Institution, October 2013
- Hammer Conversation with Jared Diamond and John Long, Hammer Museum, March 16, 2010
- Interview with Jared Diamond and James A. Robinson about Natural Experiments of History at New Books in History
- Ջարեդ Դայմոնդ Internet Movie Database կայքում
- Conversation With Jared Diamond: To Solve a Crisis, We Have to Acknowledge It First
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարեդ Դայմոնդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարեդ Դայմոնդ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով