Ջան Պիեռո Գասպերինի
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1958[1] (66 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գրուլյասկո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ընդհանուր | 468 | (42) | |||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջան Պիեռո Գասպերինին (հունվարի 26, 1958[1], Գրուլյասկո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ է։ 1994 թվականից հանդես է գալիս որպես ֆուտբոլային մարզիչ, այժմ գլխավորում է Ատալանտան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]9 տարեկանում Ջան Պիեռո Գասպերինին ընդունվել է Յուվենտուսի ակադեմիա և հանդես եկել ակումբի երիտասարդական կազմում, որն այդ ժամանակ գլխավորում էր Մարիո Պեդրալեն։ Հետագայում Գասպերինին հնարավորություն է ստանում հանդես գալ Յուվենտուսի Պրիմավերայում, որտեղ նրա թիմակիցն էր իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Ռոսսին:1977 թվականին Յուվենտուսից վարձավճարով տեղափոխվում է Ռեջիանա, որտեղ մեկ տարի խաղալուց հետո Յուվեն Գասպերինիի տրանսֆերային իրավունքները վաճառում է Պալերմոյին, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։
Երկու մրցաշրջան Կավեզեում (Սերիա Բ) և Պիստոիեզեում (Սերիա Գ) անցկացնելուց հետո տեղափոխվում է Պեսկարա, որը 1987 թվականին հանդես էր գալու Սերիա Ա-ում։ Պեսկարայում հանդես գալու վերջին տարիներին Գասպերինին հանդիսանում էր կապտասպիտակ ակումբի ավագը։ 1987-1988 մրցաշրջանի ավարտից հետո Պեսկարան վերադառնում է Սերիա Բ։
1990 թվականին տեղափոխվում է Սալերնիտանա (Սերիա Բ), իսկ կարիերայի ավարտին հանդես է գալիս Վիս Պեզարո (Սերիա Գ) ակումբում։
Ընդհանուր առմամբ, ամբողջ կարիերայի ընթացքում Ջան Պիեռո Գասպերինին 59 խաղ անցկացրել է Սերիա Ա-ում, 298 խաղ՝ Սերիա Բ-ում։
Մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորամուտ։ Յուվենտուս (երիտասարդական)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասպերինին սկսել է մարզչական կարիերան 1994 թվականին՝ գլխավորելով Յուվենտուս ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմը։ Նա երկու տարի գլխավորել է Giovanissimi (Մ-14) թիմը, որից հետո ևս երկու տարի Allievi (Մ-17) թիմը։ 1998 թվականին նա դարձավ Primavera (Մ-20 տարեկանների) թիմի մարզիչը։
Կրոտոնե
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Գասպերինին լքեց Յուվենտուսը և դարձավ Սերիա Գ-ում հանդես եկող Կրոտոնե ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, նրա առաջնորդությամբ Կրոտոնեն վերադարձավ Սերիա Բ։ Նա մնաց ակումբի ղեկին ևս երկու տարի (2004-2005 մրցաշրջանում Գասպերինին հեռացվեց իր պաշտոնից, սակայն շուտով վերադարձավ)։
Ջենոա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 10-ին Ջան Պիեռո Գասպերինին գլխավորեց Սերիա Բ-ում հանդես եկող Ջենոան։ Ակումբը գլխավորելու իր առաջին մրցաշրջանում նա կապտակարմիրներին վերադարձրեց Սերիա Ա։ 2008-2009 մրցաշրջանում Գասպերինիի գլխավորած Ջենոան Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զիջելով միայն Ինտերին, Յուվենտուսին, Միլանին և Ֆիորենտինային։ Այդ ցուցանիշը ակումբի պատմության նախորդ 19 տարիներում գրանցած լավագույն արդյունքն էր։ Հաջորդ մրցաշրջանից Ջենոան հանդես էր գալու ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ Գասպերինին, իր կազմում ունենալով Դիեգո Միլիտոյի և Տիագու Մոտտայի նման ֆուտբոլիստների և օգտագործելով նրանց խաղային հմտությունները, հիմնականում խաղում էր 3-4-3 տակտիկական դասավորությամբ։ Նրա մարզչական հմտությունները բարձր գնահատվեցին Իտալիայում, և Ինտերի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր շռայլեց նրա հասցեին՝ ասելով, որ Գասպերինին այն մարզիչն է, ով դժվարություններ է ստեղծել իր համար։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում Ջենոան գնեց մի շարք ճանաչված ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լուկա Տոնին, Ռաֆինյան, Միգել Վելոսուն, Կախա Կալաձեն, և, չնայած այս փաստին, ակումբը վատ մեկնարկեց 2010-2011 մրցաշրջանում՝ 10 խաղում վաստակելով ընդամենը 11 միավոր։ Սա պատճառ հանդիսացավ, որ ակումբը նոյեմբերի 8-ին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնի Ջան Պիեռո Գասպերինիին։
Մարզչական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Ազգային առաջնություն | Երկրի գավաթ | Եվրագավաթներ | Այլ մրցաշարեր | Ընդհանուր | % Հաղթանակներ | Դիրքը մրցաշարային աղյուսակում | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրց. | Խ | Հ | Ոչ-ոքի | Պ | Մրց. | Խ | Հ | Ոչ-ոքի | Պ | Մրց. | Խ | Հ | Ոչ-ոքի | Պ | Մրց. | Խ | Հ | Ոչ-ոքի | Պ | Խ | Հ | Ոչ-ոքի | Պ | % | |||
2003-2004 | Կրոտոնե | Գ | 34 4[2] | 19 2 | 8 1 | 7 1 | ԻԳ-Գ | 12 | 7 | 2 | 3 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 50 | 28 | 11 | 11 | 56,00 | 2º |
2004-2005 | Բ | 25 | 8 | 9 | 8 | ԻԳ | 3 | 1 | 1 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 28 | 9 | 10 | 9 | 32,14 | 16º | |
2005-2006 | Բ | 42 | 18 | 9 | 15 | ԻԳ | 2 | 1 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 44 | 19 | 9 | 16 | 43,18 | 9º | |
Ընդհանուր Կրոտոնե | 101 4 | 45 2 | 26 1 | 30 1 | 17 | 9 | 3 | 5 | - | - | - | - | - | - | - | style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |122 | 56 | 30 | 36 | 50 | |||||||
2006-2007 | Ջենոա | Բ | 42 | 23 | 9 | 10 | ԻԳ | 5 | 3 | 0 | 2 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 47 | 26 | 9 | 12 | 55,32 | 3º |
2007-2008 | Ա | 38 | 13 | 9 | 16 | ԻԳ | 2 | 1 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 40 | 14 | 9 | 17 | 35,00 | 10º | |
2008-2009 | Ա | 38 | 19 | 11 | 8 | ԻԳ | 3 | 2 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 41 | 21 | 11 | 9 | 51,22 | 5º | |
2009-2010 | Ա | 38 | 14 | 9 | 15 | ԻԳ | 1 | 0 | 0 | 1 | ՈՒԵԼ | 8 | 3 | 2 | 3 | - | - | - | - | 47 | 17 | 11 | 19 | 36,17 | 9º | ||
2010 | Ա | 10 | 3 | 2 | 5 | ԻԳ | 1 | 1 | 0 | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 11 | 4 | 2 | 5 | 36,36 | ||
2011 | Ինտեր | Ա | 3 | 0 | 1 | 2 | - | - | - | - | - | ՈՒՉԼ | 1 | 0 | 0 | 1 | ԻՍԳ | 1 | 0 | 0 | 1 | 5 | 0 | 1 | 4 | 0,00 | |
2012-2013 | Պալերմո | Ա | 22 | 3 | 8 | 11 | ԻԳ | 1 | 0 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 23 | 3 | 8 | 12 | 13,04 | |
2013-2014 | Ջենոա | Ա | 32 | 10 | 10 | 12 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | 32 | 10 | 10 | 12 | 31,25 | 14º |
2014-2015 | Ա | 38 | 16 | 11 | 11 | ԻԳ | 2 | 1 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 40 | 17 | 11 | 12 | 42,50 | 6º | |
2015-2016 | Ա | 38 | 13 | 7 | 18 | ԻԳ | 1 | 0 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 39 | 13 | 7 | 19 | 33,33 | 11º | |
Ընդհանուր Ջենոա | 274 | 111 | 68 | 95 | 15 | 8 | 0 | 7 | 8 | 3 | 2 | 3 | - | - | - | style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |297 | 122 | 70 | 105 | 41 | |||||||
2016-2017 | Ատալանտա | Ա | 38 | 21 | 9 | 8 | ԻԳ | 3 | 2 | 0 | 1 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 41 | 23 | 9 | 9 | 56,10 | 4º |
2017-2018 | Ա|A | 38 | 16 | 12 | 10 | ԻԳ | 4 | 2 | 0 | 2 | ՈՒԵԼ | 8 | 4 | 3 | 1 | - | - | - | - | - | 50 | 22 | 15 | 13 | 44,00 | 7º | |
2018-2019 | Ա | 38 | 20 | 9 | 9 | ԻԳ | 5 | 3 | 1 | 1 | ՈՒԵԼ | 6 | 3 | 3 | 0 | - | - | - | - | - | 49 | 26 | 13 | 10 | 53,06 | 3º | |
Ընդհանուր Ատալանտա | 114 | 57 | 30 | 27 | 12 | 7 | 1 | 4 | 14 | 7 | 6 | 1 | - | - | - | style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |140 | 71 | 37 | 32 | 51 | |||||||
Ընդհանուր կարիերա | 512 4 | 215 2 | 133 1 | 164 1 | 45 | 24 | 4 | 17 | 23 | 10 | 8 | 5 | 1 | 0 | 0 | style="font-weight:bold;background:#efefef;text-align:center" |587 | 253 | 146 | 188 | 40 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.https://www.transfermarkt.it/gian-piero-gasperini/profil/spieler/148350
2.https://www.transfermarkt.it/it/-/profil/trainer/3436
3.https://it.soccerway.com/players/gian-piero-gasperini/110811/
4.http://www.calcio.com/profilo_giocatori/gian-piero-gasperini/
5.http://archiviostorico.gazzetta.it/2011/settembre/15/Gasp_trema_pure_San_Siro_ga_3_110915686.shtml
8.https://www.ilsecoloxix.it/sport/2015/06/08/news/gasperini-firma-fino-al-2018-1.31677783
10. https://it.wikipedia.org/wiki/Gian_Piero_Gasperini
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Play-off.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Պիեռո Գասպերինի» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացիներ
- 21-րդ դարի իտալացիներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Սալեռնիտանայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ