Jump to content

Ջանջակոմո Ֆելտրինելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանջակոմո Ֆելտրինելի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1926(1926-06-19)[1][2][3]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էմարտի 14, 1972(1972-03-14)[1][2][3] (45 տարեկան)
Մահվան վայրSegrate, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունխմբագիր, գործարար, հրատարակիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինInge Feltrinelli?
Ծնողներհայր՝ Carlo Feltrinelli?
Զբաղեցրած պաշտոններdirector?
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն և Իտալական կոմունիստական կուսակցություն
ԵրեխաներCarlo Feltrinelli?
 Giangiacomo Feltrinelli Վիքիպահեստում

Ջանջակոմո Ֆելտրինելի (իտալ.՝ Giangiacomo Feltrinelli, Իտալերեն: [dʒanˈdʒaːkomo feltriˈnɛlli], հունիսի 19, 1926(1926-06-19)[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 14, 1972(1972-03-14)[1][2][3], Segrate, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ազդեցիկ հրատարակիչ և գործարար, հատկապես Երկրորդ Համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին։ Հիմնել է միջազգային աշխատանքի և սոցիալիստական շարժման պատմությանը վերաբերող փաստաթղթերի հսկայածավալ գրադարան։ 1960-1980 թվականներին, իտալական քաղաքական մեծ խռովության տարիներին, Ֆելտրինելին հանդես եկավ որպես ռազմատենչ, ձախ ակտիվիստ։ Թերևս Ֆելտրինելին ամենից ավելի հայտնի դարձավ, երբ որոշեց թարգմանել և Արևմուտքում հրատարակել ռուս գրող Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի ձեռագիրը, այն բանից հետո, երբ ձեռագիրը գաղտնիաբար դուրս էր բերվել Խորհրդային Միության սահմաններից։ Ֆելտրինելին մահացել է բռնի մահով՝ առեղծվածային հանգամանքներում։

Ջանջակոմո Ֆելտրինելին ծնվել է 1926 թվականին Իտալիայի ամենաունևոր ընտանիքներից մեկում, որը հավանաբար սերում էր Ֆելտրեից։ Նրա հայրը՝ Կարլոն ղեկավարում էր բազմաթիվ ընկերություններ, ներառյալ «Կրեդիտո Իտալիանոն», «Էդիսոնը» և «Լեգնամի Ֆելտրինելին», որը կառավարում էր կենտրոնական Եվրոպայի շիկացման լամպեր արտադրող ընկերությունները։ Կարլո Ֆելտրինելին մահահավ 1935 թվականին։ Ջանջակոմոյի միապետական մոր դրդմամբ Բենիտո Մուսոլինին նրան 12 տարեկան հասակում Գարնյանոի մարքիզի տիտղոս շնորհեց[4]։ Նրա մայրը՝ Ջանալիզա Ջանցանա Ֆելտրինելին 1940 թվականին նորից ամուսնանում է Լուիջի Բարզինիի հետ[5], որը «Կորիերե դելա Սերա» իտալական լրագրի խմբագիրն էր։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին ընտանիքը մեկնում է Վիլլա Ֆելտրինելիից՝ Ֆելտրինելիների Գարնյանոյում, Սալոյից հյուսիս գտնվող առանձնատնից[6], որը գրավել էին Մուսոլինիի զորքերը և տեղափոխվում Մոնտե Արջենտարիո[7]։ Պատանի Ջանջակոմոն չափազանց շատ էր հետաքրքրվում իրենց առանձնատան և կալվածքի աղքատ աշխատողների աշխատանքային պայմաններով։ Նա սկսում էր գիտակցել, որ կապիտալիզմի պայմաններում մարդկանց մեծամասնությունը երբեք չի կարող հասնել իրենց արտոնություններին և ստիպված է չնչին վարձատրության դիմաց վաճառել իրենց աշխատանքը ձեռնարկատերերին և հողատերերին[8]։ Պատերազմի վերջին փուլերի ընթացքում Ջանջակոմոն զինվորագրվեց Իտալիայի ազատագրական բանակի հարավային կորպուսին[9] և միևնույն ժամանակ մտավ Իտալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը՝ մարտնչելով Գերմանական օկուպացման և Մուսոլինիի ռեժիմի մնացորդների դեմ[7]։ Հետպատերազմական տարիներին Իտալիայի կոմունիստական կուսակցությունը ազդեցիկ դիրք ձեռք բերեց իտալական էլեկտորատի վրա (1948 թվականից հետո այն դարձավ գլխավոր ընդիմադիր ուժը)։ Երկիրը տնտեսական կործանման մեջ էր և պայքարը Մուսոլինիի դեմ կուսակցությանը մեծ հեղինակություն բերեց։ Մինչև 1947 թվականը կոմունիստական կուսակցությունը շարունակում էր մնալ կոալիցիայի մեջ[10]։ Կարլո Ֆերլտրինելիի կտակը Ջանջակոմոյին դարձրել էր իր ակտիվների երեք քարորդի ժառանգորդը և դրանք լիովին դրվեցին նրա տնօրինության տակ, երբ 1947 թվականին չափահաս դարձավ[7]։ Մինչև 1968 թվականը Ջանջակոմոն ղեկավարում էր Բանկա Յունիոնը (Banca Unione, նախկին Banca Feltrinelli), մինչև որ Միքելե Սինդոնան գնեց այն։ Որոշ մեկնաբանությունների համաձայն, Սինդոնային գործարք կնքելուն մղել էր Վատիկանի բանկը՝ փոքր բաժնտիրական ընկերություն, որը չէր կարող համագործակցել այնպիսի կոմունիստ բանկիրի հետ, ինչպիսին Ֆելտրինելին էր[11]։ 1949 թվականից սկսած Ֆելտրինելին փաստաթղթեր է հավաքել Միլանի «Ջանջակոմո Ֆելտրինելիի գրադարանի» համար, որոնք հիմնականում միջազգային աշխատանքի և սոցիալիզմի գաղափարների զարգացմանը վերաբերվող պատմական վավերագրեր էին[7]։ Գրադարանը հետագայում վերածվեց ինստիտուտի, իսկ ավելի ուշ՝ դեռևս որպես Ջանջակոմո Ֆելտրինելի հիմնադրամ, հաստատությանն էին պատկանում 200.000 հազվագյուտ և ժամանակակից գրքեր, լրագրերի և պարբերականների հսկայածավալ հավաքածուներ՝ թե՛ պատմական և թե՛ ընթացիկ և մեկ միլիոնից ավելի հիմնական աղբյուրային նյութեր[12]։

Ֆելտրինելին «Դոկտոր Ժիվագո» վեպի շնորհանդեսին

1954 թվականի վերջերին Ֆելտրինելին Միլանում հիմնում է Ջանջակոմո Ֆելտրինելի էդիտորե հրատարակչական ընկերությունը։ Նրա հրատարակած առաջին գիրքը Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի կնքնակենսագրությունն էր։ 1957 թվականին մի իտալացի լրագրող Ֆելտրինելիին ցույց է տալիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի ձեռագիրը[5][13]։ Ռուսաստանում տեղի ունեցած 1903-1943 թվականների դեպքերը նկարագրող վեպը ուներ բազմաթիվ կերպարներ՝ սկսած Հոկտեմբերյան հեղափոխությունից, արյունոտ քաղաքացիական պատերազմից մինչև լենինիզմ և ստալինիզմ։ Ֆելտրինելիի սլավոն խորհրդականը նրան խորհուրդ տվեց «չհրատարակել վեպը, քանի որ դա կդիտվի որպես մշակութային հանցագործություն»[14]։ Մինչդեռ Ֆելտրինելիի որդու կենսագրականում[7] նկարագրվում է Ֆելտրինելիի և Պաստեռնակի հետաքրքրաշարժ նամակագրությունը, թե ինչպես են նրանք հաջողությամբ դիմակայել խորհրդային ռեժիմի անպարկեշտ փորձերին `դադարեցնել վեպի հրապարակումը[15]։ «Դոկտոր Ժիվագոն» անմիջապես դարձավ միջազգային բեսթսելլեր[16]։ Ֆելտրինելին 450.000 դոլարով վաճառեց ֆիլմի հեղինակային իրավունքները MGM ընկերությանը և, գնաճի կարգավորումից հետո, այն դարձավ բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ֆիլմերից մեկը[17]։ Մոսկվայի դեմ բացահայտ անհնազանդություն ցուցաբերելուց և բազմիցս քննադատվելուց հետո, Ֆելտրինելին որոշում է 1957 թվականին չնորացնել Իտալիայի կոմկուսին իր անդամակցությունը, թեև միշտ էլ շարունակում է լավ հարաբերություններ պահել կուսակցության հետ։ «Ֆելտրինելի էդիտորեն» մեկ այլ հաջողություն ևս ունեցավ՝ 1958 թվականին, երբ այն հրատարակեց մի գիրք, որը մերժվել էր իտալական բոլոր հեղինակավոր հրատարակչությունների կողմից։ Դա Ջուզեպե Տոմասի դի Լամպեդուզայի «Հովազն» էր[5]։ Նկարագրվելով որպես դարի մեծագույն վեպերից մեկը, «Հովազը» Սիցիլիական ազնվականություն ստացավ Ռիսորջիմենտոյի տարիներին, երբ Իտալիայի միջին դասը ոտքի ելավ և Ջուզեպպե Գարիբալդիի և Սավոյական տան առաջնորդությամբ ստեղծեց Միացյալ Իտալիա։ Չնայած այս հաջողություններին Ֆելտրինելիի հրատարակչությունը այս ժամանակաշրջանում տարեկան կորցնում էր 400 միլիոն լիրա, և ի վերջո կորուստը կազմեց 1.204 միլիարդ[18]։ Մինչդեռ, Ֆելտրինելի լիբրան (գրախանութների ցանց) 1956 թվականին ուներ 120 միլիոն լիրա անվանական կապիտալ։ Ֆելտրինելի Մասոնիտեն 1965 թվականին ուներ 1.421 միլիարդ շրջանառու կապիտալ։ Մեկ ուրիշ անշարժ գույքի շինարարական ընկերություն 1970 թվականին ուներ 400 միլիոն կապիտալ[19]։ Այսպիսով, նրա այլ ներդրումներից բավականին գումարներ էին հասանելի։ Ինչպիսին էլ լինեին իր սեփական ընթերցանության նախասիրությունները, Ֆելտրինելին միշտ հակված էր ավանգարդիզմին, ներառյալ գրական ազդեցիկ նեոավանգարդ խմբի գործերը։ Նա նաև նախաձեռնել է «պարկեշտության օրենքներով» արգելված այնպիսի վեպերի հրատարակումը, ինչպիսիք են Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»[10]։ 1957 թվականին Պիզայում Ֆելտրինելին սկսում է հիմնել գրքերի մանրածախ առևտրի կետեր, որոնք իր մահից հետո Իտալիայում ամենաընդարձակ ցանցն էին կազմում՝ մոտ հարյուր գրախանութներով[20]։ 1960 թվականին Ֆելտրինելին ամուսնանում է գերմանացի լուսանկարչուհի Ինգե Շյոնթելի հետ։ Նրանք ունենում են որդի՝ Կարլոն, որը դառնում է Ֆելտրինելիի կարողության ժառանգը, իսկ Ինգեն դե ֆակտո դառնում է Ֆելտրիելիի հրատարակչության ղեկավարը, քանի որ Ջանջակոմոն նվիրվել էր գաղտնի քաղաքական գործունեությանը, որին կինը հավանություն չէր տալիս։ Մայր և որդի դեռ ղեկավարում են Ֆելտրինելի հրատարակչատան գործունեությունը[21]։

Հետպատերազմական տարիներին Ֆելտրինելին անդամագրվում է Իտալիայի Սոցիալիստական կուսակցությանը, ապա դառնում Իտալիայի կոմկուսի անդամ մինչև 1957 թվականը[5]։ Վաթսունականները Ֆելտրինելին անցկացնում է ճանապարհորդելով և հանդիպում ու մտերմանում Երրորդ աշխարհի և գերիլիական շարժման տարբեր արմատական առաջնորդների հետ։ Կուբայում Ալբերտո Կորդայի լուսանկարչատանը Ֆելտրինելին տեսնում և գնում է Չե Գևարայի խորհրդանշական լուսանկարը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում[22]։ Չե Գևարայի սպանությանը հաջորդած վեց ամիսների ընթացքում Ֆելտրինելին վաճառում է այդ լուսանկարով ավելի քան երկու միլիոն պաստառ[23]։ 1964 թվականին Ֆելտրինելին հանդիպում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին։ 1967 թվականին նա մեկնում է Բոլիվիա և հանդիպում Ռեջիս Դեբրեի հետ։ Ֆելտրինելին հրատարակում է այնպիսի գործիչների գրվածքներ, ինչպիսիք են Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան և Հո Շի Մինը, ինչպես նաև բազմաթիվ վերլուծություններ Հարավարևելյան Ասիան և Միջին Արևելքը պատուհասած պատերազմների և անխուսափելի ապստամբությունների մասին[7]։ Ֆելտրինելին մտերիմ հարաբերությունների մեջ էր Ռուդի Դուչկեի հետ, որին հրավիրում է Իտալիա՝ ապաքինվելու մահափորձի ժամանակ ստացած վերքից[7]։ Ֆելտրիներին մեծ գումարներ է տրամադրել Պաղեստինի ազատագրության ճակատին[21]։ 1968 թվականին Ֆելտրինելին մեկնում է Սարդինիա, կղզու ազգայնական ձախ թևի առաջնորդների հետ հանդիպման, որոնք մտադիր էին կղզին դարձնել Միջերկրականի Կուբա և «ազատագրել այն գաղութային վիճակից»[24]։ Նրա փորձերը ուժեղացնելու Գրացիանո Մեսինայի ապստամբական ուժերը ի վերջո հողին են հավասարվում, երբ իտալական ռազմական գաղտնի ծառայությունները բացահայտում են ապստամբության մտադրությունը[25][26]։ Ֆելտրինելին ավելի ու ավելի շատ է ընդգրկվում Իտալիայում սկիզբ առած ազատագրական պայքարի մեջ՝ աշխատավոր դասի անունից։ Նրա խորթ հայրը Լուիջի Բարզինին կարծում էր, որ Ջանջակոմոն «գերադասում է այն մարդկանց ընկերակցությունը, ովքեր արհամարհված են լայն զանգվածների կողմից, ինչպես մի ժամանակ ինքը, որոնք կարծում են, որ այդ մարդկանց հետ կարելի է խաղալիքի պես վերաբերվել»[27]։ 1970 թվականին Ֆելտրինելին հիմնում է պարտիզանական գաղտնի խմբակ (Gruppi di Azione Partigiana, GAP)[4][28], որը պիտի դառնար երկրորդ խոշորագույն ռազմատենչ կառույցը կարմիր բրիգադից հետո, որը հիմնվել էր Իտալիայի խռովությունների տարիներին։ Հավանաբար ԿՀՎ-ի կողմից կազմակերպված մահափորձից հետո Ֆելտրինելին անցնում է ընդհատակ[7]։

1972 թվականի մարտի 15-ին Ֆելտրինելիին մահացած գտան Միլանի մոտակա Սեգրատե ավանում՝ բարձր լարման հոսանքի հենասյան տակ։ Հավանաբար մահը վրա էր հասել սեփական պայթուցիկ սարքերի փորձարկման ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով[10]։ Ֆելտրինելիի հուղարկավորությանը մասնակցում էր մոտ 8000 մարդ։ Նրա մահը, ինչպես նրա հոր մահը 37 տարի դրանից առաջ, անմիջապես որակվեց որպես կասկածելի, բայց Լուիջի Բարզինին այդ ժամանակ հերքեց այդ վարկածի հավանականությունը։ Ֆելտրինելիի մահվանից քառասուն տարի անց, այնուհանդերձ, Կորիերե դելա Սերա պարբերականի էջերին հայտնվեցին նախկինում թաքցված դատաբժշկակական զեկույցներ, ըստ որոնց, Ֆելտրինելին նախ սպանվել է, հետո նրան կապել են հենասյանը և պայթեցրել ռումբը։ Ենթադրվում էր, որ նրան սպանել էին Իտալիայի կամ Իսրայելի գաղտնի ծառայությունների աշխատակիցները[29][30]։ Ոմանք էլ ենթադրում էին, որ նրան սպանել են ՊԱԿ-ի աշխատակիցները[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Probst Solomon, Barbara (2001 թ․ մայիսի 1). «Man of all qualities: the enigma of Giangiacomo Feltrinelli». Harper's Magazine.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Montanelli, Indro (1991). L'Italia degli anni di piombo. Milan: Rizzoli.
  6. «Grand Hotel a Villa Feltrinelli». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Feltrinelli, Carlo; translated by Alastair McEwen (2001). Senior Service: a story of riches, revolution and violent death. London: Granta Books. ISBN 1862074569.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Giangiacomo Feltrinelli, "autobiographical profile" for PCI, Milan, 1950 quoted by Feltrinelli, Carlo; translated by Alastair McEwen (2001). Senior Service: a story of riches, revolution and violent death. London: Granta Books. էջեր 53–60. ISBN 1862074569.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Cesana, Roberta (2010). Libri necessari : le edizioni letterarie Feltrinelli, 1955–1965. Milano: UNICOPLI. ISBN 8840013962.
  10. 10,0 10,1 10,2 Mulholland, Niall (2002 թ․ հոկտեմբեր). «Review of Carlo Feltrinelli's 'Senior Service'». Socialism Today. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. ^Senato della Repubblica – Commissione parlamentare d'inchiesta sul terrorismo in Italia e sulle cause della mancata individuazione dei responsabili delle stragi, Relazione del gruppo di Alleanza Nazionale, Roma, 31 July 2000
  12. «Fondazione Giangiacomo Feltrinelli». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Finn, Peter and Petra Couvée (2014). The Zhivago Affair: The Kremlin, the CIA and the Battle over a Forbidden Book. Pantheon. ISBN 9781846558856.
  14. Couvée, Peter Finn, Petra (2014). The Zhivago affair : the Kremlin, the CIA, and the battle over a forbidden book. London: Harvill Secker. էջ 89. ISBN 9781846558856.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. The complete Pasternak–Feltrinelli correspondence—mostly intercepted at the time by the KGB—is given in Mancosu, Paolo (2013). Inside the Zhivago Storm: the Editorial Adventures of Pasternak's Masterpiece. Milan: Feltrinelli. ISBN 885881441X.
  16. Scammel, Michael (2014 թ․ հուլիսի 10). «The CIA's Zhivago». New York Review of Books.. "Feltrinelli rushed the Italian translation of Doctor Zhivago to market in November 1957, and translations into English, French, German, and other languages followed in the spring of 1958."
  17. Couvée, Peter Finn, Petra (2014). The Zhivago affair : the Kremlin, the CIA, and the battle over a forbidden book. London: Harvill Secker. էջեր 255–6. ISBN 9781846558856.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Barzini, Luigi (1972 թ․ հուլիս). «Feltrinelli». Encounter: 37.
  19. Biscione, Francesco. In Fiorella Bartoccini (ed.). «Feltinelli, Giangiacomo». Dizionario Biografico degli Italiani. Istituto della Enciclopedia Italiana, Rome 1996 (Italian). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  20. «Dagospia.com». Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  21. 21,0 21,1 Michaelsen, Sven (2013 թ․ մարտի 4). «Seize the Right Moment». 032c. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  22. «La storia della foto del Che». www.balene.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  23. Pirro, Deirdre (2008 թ․ մարտի 6). «Giangiacomo Feltrinelli: the millionaire revolutionary». The Florentine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «Sardinia a political laboratory». Gnosis online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  25. «Morto Pugliese, l' ex ufficiale del Sid che "fermò" nel ' 60 il latitante Mesina». Corriere della Sera. 2002 թ․ հունվարի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  26. On the relationship between Feltrinelli and Sardianian separatism see Cabitza, Giulinao (1968). Sardegna: rivolta contro la colonizzazione. Milan: Feltrinelli Editore.
  27. Barzini, Luigi (1972 թ․ հուլիս). «Feltrinelli». Encounter: 38.
  28. Alberto Ronchey (1979). «Guns and Gray Matter: Terrorism in Italy». Foreign Affairs. 57 (4): 921–940. doi:10.2307/20040207.
  29. Ferruccio Pinotti (2012 թ․ մարտի 12). «Feltrinelli, le ombre 40 anni dopo». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  30. Henning Klüver (2012 թ․ մարտի 12). «Mord im Auftrag des Staates?». Süddeutsche Zeitung. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  31. Rayfield, Donald (2014 թ․ հունիս). «Pasternak Bound». Literary Review (421). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանջակոմո Ֆելտրինելի» հոդվածին։