Jump to content

Ջանեթ Ռենկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Ռենկին
անգլ.՝ Jeannette Rankin
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մոնտանայի համալսարան (1902), Վաշինգտոնի համալսարան[2] և Columbia University School of Social Work? (1909)[1][3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, խաղաղապահ, կանանց իրավունքների պաշտպան, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստ
Ծննդյան օր հունիսի 11, 1880(1880-06-11)[4][5][6][…] կամ հունիսի 12, 1879(1879-06-12)
Ծննդավայր Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[7][8][1]
Վախճանի օր մայիսի 18, 1973(1973-05-18)[4][5][6][…]
Վախճանի վայր Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]
Թաղված Missoula Cemetery[11]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jeannette Pickering Rankin[1]
 
Պարգևներ

Ջանեթ Պիկերինգ Ռենկին (անգլ.՝ Jeannette Pickering Rankin, հունիսի 11, 1880(1880-06-11)[4][5][6][…] կամ հունիսի 12, 1879(1879-06-12), Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[7][8][1] - մայիսի 18, 1973(1973-05-18)[4][5][6][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), ամերիկացի հասարակական և քաղաքական գործիչ, Մոնտանայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։ ԱՄՆ-ի Կոնգրես ընտրված առաջին կինը։ Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի՝ ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի միանալուն[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Ռենկինը ծնվել է Միզուլայի մոտ գտնվող ագարակում (Մոնտանա տարածք)։ Եղել է Օլիվ Փիքերինգ Ռենկինի և Ջոն Ռենկինի ավագ դուստրը։ 1902 թվականին Ռենկինն ավարտել է Մոնտանայի համալսարանը՝ ստանալով կենսաբանության բակալավրի աստիճան, որտեղ դարձել է սուֆրաժիստների ազգային ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Նրա ջանքերի շնորհիվ 1914 թվականին Մոնտանայում կանանց համար ընտրական իրավունք է սահմանվել[13]։

1917 թվականին Ռենկինը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ դառնալով Կոնգրեսում առաջին կինը։ Նույն թվականին նա, որպես պացիֆիստ, դեմ է քվեարկել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելուն։ Ռենկինն ասել է. «Ես ուզում եմ կանգնել իմ երկրի կողքին, բայց չեմ կարող քվեարկել հանուն պատերազմի »[14][15]։ Սենատի անհաջող ընտրություններից հետո զբաղվել է հասարակական գործունեությամբ։  

1941 թվականին Ռենկինը երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրես, որտեղ դեմ է եղել ԱՄՆ-ի ուժերը ուղարկել Արևմտյան կիսագնդի տարածքից դուրս։ Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո, երբ Կոնգրեսը քննարկում էր պատերազմին միանալու հարցը, Ռենկինը միակն է եղել, որը դեմ է քվեարկել։ Ջանեթը բացատրել է. «Որպես կին ես չեմ կարող պատերազմել, և ես հրաժարվում եմ այնտեղ ուրիշներին ուղարկել»[16][17]։ Այսպիսով, Ջանեթը դարձել է Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմներին միանալուն։

Կոնգրեսում աշխատելուց հետո Ռենկինը պայքարել է հանուն խաղաղության և կանանց իրավունքների։ 1968 թվականին կազմակերպել է բողոքի երթ ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են 5000 մարդ։ Ջանեթ Ռանկինը մահացել է Կարմելում (Կալիֆոռնիա)։

1985 թվականին Կապիտոլիումում տեղադրվել է Ռենկինի արձանը։ 2004 թվականին բեմադրվել է «Մի կին» պիեսը, որը հիմնված է եղել Ռանչինի կենսագրության վրա, իսկ 2009 թվականին`այս պիեսի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ «Time» ամսագիրը Ռենկինին ներառել Է ԱՄՆ-ի 10 ամենաազդեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների ցուցակում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://wlh.law.stanford.edu/biography_search/biopage/?woman_lawyer_id=11328
  2. 2,0 2,1 2,2 https://www.womenofthehall.org/inductee/jeannette-rankin/
  3. 3,0 3,1 https://hollisarchives.lib.harvard.edu/repositories/8/resources/4878
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 http://kids.britannica.com/comptons/article-9276655/Jeannette-Rankin
  8. 8,0 8,1 8,2 http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/10402659508425862
  9. 9,0 9,1 9,2 http://oasis.lib.harvard.edu/oasis/deliver/~sch00071
  10. 10,0 10,1 10,2 http://www.robinsonlibrary.com/america/unitedstates/20th/biography/rankin.htm
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 The Political Graveyard — 1996.
  12. https://www.warresisters.org/wrl-peace-awards
  13. 13,0 13,1 Jeannette Rankin Արխիվացված 2010-11-03 Wayback Machine. Women in Congress.
  14. «Jeannette Rankin». www.robinsonlibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  15. Josephson, Hannah. Jeannette Rankin, First Lady in Congress: A Biography. Indianapolis: Bobbs-Merrill, 1974. P. 76.
  16. «Women in Congress - Jeannette Rankin, Representative from Montana». web.archive.org. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  17. Nancy Unger. Rankin, Jeannette Pickering. American National Biography. New York: Oxford University Press, 1999. P. 142.
  18. Top 10 American Political Prodigies Արխիվացված 2013-02-04 archive.today.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Ռենկին» հոդվածին։