Միաբջիջ կամ գաղութային ձևեր են, վեգետատիվ վիճակում զուրկ են մտրակիկներից։ Գաղութները լինում են տարբեր ձևի ու մեծության, երբեմն լորձային։ Վեգետատիվ վիճակում անշարժ են, երբեմն թույլ շարժվում են լորձ արտադրելու շնորհիվ։
Անսեռ բազմացումը կատարվում է զոոսպորներով։ Սեռական պրոցեսը սովորաբար իզոգամիան է։ Տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրամբարներում, հողում և նրա մակերեսին, հազվադեպ՝ ծովերում։ Որոշ պրոտոկոկային ջրիմուռներ ապրում են բազմաբջիջ ջրիմուռների շերտերում, ցամաքային բույսերիտերևներում, մյուս տեսակները համակեցության մեջ են մտնում սնկերի հեա և ապրում քարաքոսերում։
ԽՍՀՄ-ում տարածված է պրոտոկոկային ջրիմուռների մոտ 400 տեսակ։ Առանձին պրոտոկոկային ջրիմուռներկեր են ծառայում ջրային կենդանիների համար, երբեմն առաջացնում են ջրի ծաղկում։ Հիմնական զանգվածը կազմում են պլանկտոնային ձևերը։
Պրոտոկոկային ջրիմուռների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ջրամբարների ջրի սանիտարակենսաբանական գնահատման համար։ Կարևորագույն ներկայացուցիչներից է քլորելան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 447)։
↑Guiry, M.D. & Guiry, G.M. (2007). «Class: Chlorophyceae taxonomy browser». AlgaeBase version 4.2 World-wide electronic publication, National University of Ireland, Galway. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)