Պտղի դիսթրես սինդրոմ
Պտղի դիսթրես սինդրոմ | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 768.2 և 768.4 |
ՀՄԴ-10 | O68 |
Պտղի դիսթրես կամ պտղի դիսթրես սինդրոմ, հայտնի է նաև որպես պտղի անբավարար վիճակ, հղիության կամ ծննդաբերության ժամանակ վիճակ է, երբ պտուղը ցուցաբերում է թթվածնի պակասի նշաններ։ Այս վիճակը կարող է հանգեցնել պտղի մահվան[1]։ Իր անճշտության պատճառով «պտղի դիսթրես» տերմինը դուրս է եկել օգտագործումից ամերիկյան մանկաբարձության մեջ[1][2][3]։ «Պտղի անբավարար վիճակ» տերմինը հիմնականում փոխարինել է դրան[4]։ Այն բնութագրվում է պտղի շարժման, աճի, սրտի զարկերի հաճախականության փոփոխություններով և մեկոնիումով ներկված հեղուկի առկայությամբ[4]։
Պտղի դիսթրես սինդրոմի ռիսկի գործոնները ներառում են սակավարյունություն, պտղի ներարգանդային աճի սահմանափակում, մոր մոտ հիպերտենզիա կամ սրտանոթային հիվանդություններ, ամնիոտիկ հեղուկի ցածր պարունակություն կամ մեկոնիումի ցածր պարունակություն ամնիոտիկ հեղուկում, երկարաձգված հղիություն։ Այս վիճակը առավել հաճախ հայտնաբերվում է պտղի սրտի զարկերի հաճախականության էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով՝ կարդիոտոկոգրաֆիայի միջոցով, որը բժիշկներին թույլ է տալիս չափել պտղի սրտի պատասխան փոփոխությունները թթվածնի մակարդակի իջեցման նկատմամբ[1][4][5]։ Մասնավորապես, կարդիոտոկոգրաֆիայիով հայտնաբերված սրտի ռիթմի դանդաղումը կարող է վտանգ ներկայացնել պտղի և ծննդաբերության համար[4]։
Բուժումը հիմնականում բաղկացած է ներարգանդային վերակենդանացումից, որի նպատակն է վերականգնել պտղի օքսիգենացիան[6]։ Սա կարող է ներառել մոր դիրքի բարելավում, հիդրատացիա և օքսիգենացիա, ինչպես նաև ամնիոինֆուզիա՝ բավարար քանակությամբ ամնիոտիկ հեղուկը վերականգնելու համար, տոկոլիզի միջոցով վաղաժամ ծննդաբերության հետաձգում և պտղի թթվահիմնային հավասարակշռության շտկում[1]։ Այս ալգորիթմը օգտագործվում է ծնվելուց հետո շնչառական աջակցության կարիք ունեցող նորածինների բուժման կամ վերակենդանացման համար[7]։
Ցուցանիշներ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, նախընտրելի է նկարագրել հատուկ ցուցանիշներ՝ պտղի դիսթրես սինդրոմ նշելու փոխարեն, որոնք ներառում են՝
- Նվազեցված շարժումը, որը զգում է մայրը
- Մեկոնիում ամնիոտիկ հեղուկում («մեկոնիումով ներկված հեղուկ»)
- Կարդիոոտոկոգրաֆիայի վրա նկատվող անբավարար չափանիշներ՝
- պտղի սրտի զարկերի հաճախականության բարձրացում կամ նվազում (տախիկարդիա և բրադիկարդիա), հատկապես կծկումների ընթացքում և դրանից հետո
- պտղի սրտի զարկերի վարիաբելության նվազում
- ուշ դեցելերացիա
- Կենսաքիմիական նշաններ, որոնք գնահատվում են ծննդաբերության ընթացքում բաց արգանդի վզիկի միջոցով երեխայի գլխի մաշկից արյան փոքր նմուշ վերցնելով
- պտղի մետաբոլիկ ացիդոզ
- պտղի արյան մեջ լակտատի մակարդակի բարձրացում (պտղի գլխի արյան անալիզի արդյունքների հիման վրա), որը ցույց է տալիս երեխայի մոտ լակտոացիդոզի առկայությունը
Այս ախտանիշներից մի քանիսը հանդիսանում են ավելի հավանական, քան մյուսները։ Օրինակ, կարդիոտոկոգրաֆիան կարող է առաջացնել կեղծ դրական արդյունքների բարձր ցուցանիշներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեկնաբանվում են բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմի կողմից։ Պտղի թթվահիմնային հավասարակշռությունը ավելի հավանական ցուցանիշ է հանդիսանում, բայց միշտ չէ, որ հասանելի է[8]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդությունները հիմնականում նրանք են, որոնք կապված են պտղի օքսիգենացիայի պակասի հետ, առաջին հերթին՝ մահացության ռիսկի բարձրացման հետ։ Այլ բարդություններից են սաղմնային էնցեֆալոպաթիան, նոպաները, ուղեղային կաթվածը և նյարդային համակարգի անբավարար զարգացում[4]։
Պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի վիճակներ ու ռիսկի գործոններ կարող են հանգեցնել պտղի դիսթրես սինդրոմի կամ պտղի անբավարար վիճակի[1], ներառյալ՝
- Ամնիոտիկ հեղուկի քիչ պարունակություն (սակավաջրություն)
- Եթե արգանդում երեխայի շուրջ շատ քիչ ամնիոտիկ հեղուկ կա, երեխան կարող է խնդիրներ ունենալ արգանդում տեղաշարժվելու հետ, ինչը կարող է ազդել նրա աճի և ջերմաստիճանի վրա։ Ամնիոտիկ հեղուկի ցածր մակարդակը կարող է առաջանալ պլացենտայի հետ կապված խնդիրների, հղիության ժամանակ բարձր արյան ճնշման, որոշակի դեղամիջոցների, ինչպես նաև պտղի երիկամների կամ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով.[9]:
- Մեկոնիումը ամնիոտիկ հեղուկում
- Եթե պտուղը ծննդյան ժամանակ թոքերում ունի մեկոնիում, դա կանխում է թոքերի ճնշման անկումը, ինչը սովորաբար հեշտացնում է ինքնուրույն շնչառության անցումը։ Քանի որ մեկոնիումի ասպիրացիան կարող է հանգեցնել սխալ օքսիգենացիայի օբստրուկցիայի պատճառով և կրում է բորբոքային թոքաբորբ առաջացնելու հավանական ռիսկ, սա կարևոր ախտորոշում է, որը պետք է կատարվի նորածինների շնչառական դիսթրես համախտանիշի պարագայում[10]։
- Հղիների հիպերտենզիա
- Եթե հղիների հիպերտենզիան առաջանում է 20-րդ շաբաթից հետո և համապատասխանում է որոշակի չափանիշների, ապա դա համարվում է պրեէկլամպսիա/էկլամպսիա։ Պրեէկլամպսիայի/էկլամպսիայի մեխանիզմը հայտնի չէ, բայց հետևանքները, Եթե չբուժվեն, կարող են ներառել պտղի ներարգանդային աճի սահմանափակում կամ մահ, ինչպես նաև մոր համար բժշկական վտանգ ներկայացնել։ Պրեէկլամպսիայի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ուռուցք, մեզի մեջ սպիտակուց, գլխացավեր, փսխում և լաբորատոր հետազոտության տվյալների շեղում, որոնք գնահատում են երիկամների և լյարդի աշխատանքը, դրանցից մի քանիսը կարող են համարվել ծանր պրեէկլամպսիա կամ էկլամպսիա[11]։
- Հետաձգված հղիություն
- Շնչառության խնդիրներ
- Սակավարյունություն
- Պտղի ոչ նորմալ դիրք և դրություն
- Բազմակի ծննաբերություն
- Ուսային դիստոցիա
- Պորտալարի արտանկում
- Փաթաթված պորտալար
- Պլացենտայի շերտազատում
- Պտղի զարկերակային ծորանի վաղաժամ փակում
- Արգանդի պատռվածք
- Հղիության ներլյարդային խոլեստազ, հղիության ընթացքում լյարդի հիվանդություն
- Հղիության դիաբետ (տիպ 1 կամ 2) կամ գեստացիոն դիաբետ[12]
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդաբերությունից առաջ մոր և պտղի վիճակին հետևելը կարևոր է ծննդաբերությունից հետո բարդությունները կանխելու համար։ Դա հաճախ արվում է պտղի սրտի զարկերի հաճախականության էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով, որն օգնում է բժիշկներին վերահսկել պտղի սրտի զարկերի հաճախականությունը՝ համոզվելու համար, որ նա բավարար քանակությամբ թթվածին է ստանում, վերահսկում են մոր կծկումները և մոր արյան ճնշումը ու հղիության հիպերտենզիայի, պրեէկլամպսիայի կամ էկլամպսիայի համակարգային ախտանիշները[1]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պտղի դիսթրես սինդրոմին» անդրադառնալու փոխարեն, ներկայիս ուղեցույցները նախատեսում են ավելի կոնկրետ նշաններ և ախտանիշներ փնտրել, գնահատել դրանք և համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար[1]՝ կատարելով ներարգանդային վերակենդանացում[13]։ Ավանդականորեն «պտղի դիսթրես սինդրոմ» ախտորոշումը հանգեցրել է նրան, որ մանկաբարձը առաջարկել է տալիս արագ ծննդաբերություն կատարել գործիքային կամ կեսարյան հատմամբ, Եթե հեշտոցային ծննդաբերությունը խորհուրդ չի տրվում։
Ալգորիթմն օգտագործվում է ծնվելուց հետո շնչառական աջակցության կարիք ունեցող նորածինների բուժման/վերակենդանացման համար։ Ալգորիթմի քայլերը ներառում են՝ շնչուղիների մաքրում և տաքացում, երեխայի ստիմույացիա և չորացում, դրական ճնշման տակ վենտիլյացիա, լրացուցիչ թթվածին, ինտուբացիա, կրծքավանդակի սեղմում և դեղաբանական թերապիա։ Այս միջամտությունների կարգը հաստատված է և յուրաքանչյուր քայլ կատարվում է 30 վայրկյանի ընթացքում՝ սրտի արկերի հաճախականության մոնիտորինգով և կրծքավանդակի շարժման գնահատմամբ, նախքան ալգորիթմի հաջորդ քայլին անցնելը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Fetal Distress». American Pregnancy Association (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Committee on Obstetric Practice, American College of Obstetricians and Gynecologists (Dec 2005). «ACOG Committee Opinion. Number 326, December 2005. Inappropriate use of the terms fetal distress and birth asphyxia». Obstetrics and Gynecology. 106 (6): 1469–1470. doi:10.1097/00006250-200512000-00056. ISSN 0029-7844. PMID 16319282.
- ↑ Parer JT, Livingston EG (June 1990). «What is fetal distress?». Am J Obstet Gynecol. 162 (6): 1421–5, discussion 1425–7. doi:10.1016/0002-9378(90)90901-i. PMID 2193513.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Gravett C, Eckert LO, Gravett MG, Dudley DJ, Stringer EM, Mujobu TB, Lyabis O, Kochhar S, Swamy GK (December 2016). «Non-reassuring fetal status: Case definition & guidelines for data collection, analysis, and presentation of immunization safety data». Vaccine. 34 (49): 6084–6092. doi:10.1016/j.vaccine.2016.03.043. PMC 5139811. PMID 27461459.
- ↑ Kwon JY, Park IY (March 2016). «Fetal heart rate monitoring: from Doppler to computerized analysis». Obstet Gynecol Sci. 59 (2): 79–84. doi:10.5468/ogs.2016.59.2.79. PMC 4796090. PMID 27004196.
- ↑ Kither H, Monaghan S (Jul 2019). «Intrauterine fetal resuscitation». Anaesthesia & Intensive Care Medicine. 20 (7): 385–388. doi:10.1016/j.mpaic.2019.04.006. ISSN 1472-0299.
- ↑ «Respiratory Support in Neonates and Infants - Pediatrics». MSD Manual Professional Edition (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Omo-Aghoja L (January 2014). «Maternal and fetal Acid-base chemistry: a major determinant of perinatal outcome». Ann Med Health Sci Res. 4 (1): 8–17. doi:10.4103/2141-9248.126602. PMC 3952302. PMID 24669324.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Low Amniotic Fluid | Michigan Medicine». www.uofmhealth.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Meconium Aspiration Syndrome - Pediatrics». MSD Manual Professional Edition (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Preeclampsia and Eclampsia - Gynecology and Obstetrics». MSD Manual Professional Edition (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Tarvonen M, Hovi P, Sainio S, Vuorela P, Andersson S, Teramo K (November 2021). «Intrapartal cardiotocographic patterns and hypoxia-related perinatal outcomes in pregnancies complicated by gestational diabetes mellitus». Acta Diabetol. 58 (11): 1563–1573. doi:10.1007/s00592-021-01756-0. PMC 8505288. PMID 34151398. S2CID 235487220.
- ↑ Garite TJ, Simpson KR (March 2011). «Intrauterine resuscitation during labor». Clin Obstet Gynecol. 54 (1): 28–39. doi:10.1097/GRF.0b013e31820a062b. PMID 21278499.
- ↑ «Respiratory Support in Neonates and Infants - Pediatrics». MSD Manual Professional Edition (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում |
---|