Jump to content

Պչելա-1Տ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պչելա-1Տ
«Պչելա-1Տ» ԱԹՍ-ն արձակման հարմարանքի վրա
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրո
Առաջին թռիչք1990
ՇահագործողներՌուսաստանի զինված ուժեր
Բազային մոդելՇմել-1
 Yakovlev Pchela Վիքիպահեստում

Պչելա-1Տ (Пчела́-1Т), խորհրդային հետախուզային ԱԹՍ։ ԱԹՍ-ն կիրառվում է «Սմեռչ» և «Գռադ» կայանների, հրետանային համակարգերի և հարվածային ուղղաթիռների կրակի կոորդինացման համար։

«Պչելա-1Տ» ԱԹՍ-ն Վադիմ Զադոռոժնիի տեխնիկայի թանգարանում

ԱԹՍ-ն արձակվում է հատուկ կարճ ուղղորդող հարթակից տեղադրված դեսանտի մարտական մեքենայի վրա, պինդ վառելանյութով արագացուցիչներով։ Վայրէջքը կատարվում է պարաշյուտով, իսկ վերջնական արգելակումը կատարվում է փչվող ամորտիզացիոն պարկի միջոցով։

«Ստրոյ-Պ» համալիրը, որի կազմի մեջ է մտնում «Պչելա-1Տ» ԱԹՍ-ն, ստեղծվել է 1990 թվականին Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախատեսված է նշանակետերի շուրջօրյա վերահսկողություեն կատարելու համար, իրական ժամանակում հեռուստատեսային կամ ջերմատեսային տիրույթում տեսանկարված տեղեկությունները փոխանցելով վերգետնյա կառավարման կենտրոն։ 1997 թվականին համալիրը ընդունվել է Ռուսաստանի Ֆեդերացիայի զինված ուժերի կողմից կիրառման։ ԱԹՍ-ն նախատեսված է 5 թռիչքների համար[1]։

Մարտական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Չեչենական հանրապետության տարածքում կիրառվել են 5 «Պչելա-1Տ» տեսակի սարքեր, որոնք կատարել են 10 թռիչքներ, այդ թվում 8 մարտական։ Ընդհանուր առմամբ սարքերը օդում են եղել 7 ժամ 25 րոպե։ Վերգետնյա կայանից առավելագույնը հեռացել են 55 կմ, բարձրությունը կազմել է 600-ից 2200 մետր։ Փորձարկումների ժամանակ երկու սարքեր վայր են գցվել չեչենական զինյալների կրակի հետևանքով։

Մոդելի անվանումը Նկարագիրը և տարբերությունները
Պչելա-1Կ Տեղադրվում է բարձրության վրա աշխատող շարժիչ, և կատարելագործված սարքավորում վատ տեսանելության պայմաններում աշխատելու համար[2][3]
Պչելա-1Մ (արտադրանք 60)
Պչելա-1ՊՊ Արգելանքների արձակող[2]
Պչելա-1Տ (արտադրանք 61)

Շահագործողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի դրոշը Ռուսաստան - 2016 թվականի տվյալներով ՌՖ ցամաքային զորքերի տրամադրության տակ, ինչպես նաև որոշ քանակ ՌՖ տիեզերական զորքերում[4]
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա - որոշ հաղորդագրությունների համաձայն 1994 թվականին գնվել են Ռուսաստանից[5][6]

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկարությունը՝ 3.30 մ
  • Թևերի բացվածքը՝ 2.80 մ
  • Բարձրությունը՝ 1.12 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 138 կգ
  • Շարժիչը՝ 1 × 32 Կվտ

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն արագությունը՝ 120 - 180 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 2 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2000 մ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Малогабаритный комплекс наблюдения в реальном масштабе времени с дистанционно — пилотируемым летательным аппаратом «Пчела-1Т». Входит в состав комплекса «Стрела-П». Комплекс имеет: одну пусковую установку на базе гусеничной самоходки, одну технологическую машину КамАЗ, одну машину ГАЗ-66. Гарантийный срок эксплуатации 7,5 лет Արխիվացված 2017-06-08 Wayback Machine, yak.ru
  2. 2,0 2,1 «Испытания дистанционно-пилотируемого летательного аппарата "Пчела-1К" будут завершены в I квартале 2007г. :: Общество :: РБК». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  3. UAV - Новости
  4. The Military Balance 2016,p.190
  5. The Military Balance 2016,p.266
  6. «Внутри тайной программы БПЛА Северной Кореи « TodaysMilitary. Информатор о военных действиях». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]