Պուկարա դե Տիլկարա
Տեսակ | ամրոց և հնագիտական հուշարձան |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Տեղագրություն | Tilcara? |
Հիմնադրված է | 1100 |
Ժառանգության կարգավիճակ | National historical monument of Argentina? |
Պուկարա դե Տիլկարա, հին ամրոց (պուկարա)[1], որը գտնվում է Տիլկարա քաղաքի մոտ, բլրի վրա, Արգենտինայի Խուխույ պրովինցիայում։ Այն գոյություն է ունեցել նախքան Ինկերի կայսրության ծաղկումը։
2000 թվականին ամրոցը հռչակվել է որպես ազգային հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ այս բնակավայրում հայտնվել են մ. թ. ա. 8-րդ հազարամյակում։ Ամրոցը կառուցվել և բնակեցվել է 12-րդ դարում։ Տեղական բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, խեցեգործությամբ և հյուսելու արվեստով, բացի դրանից, նրանք նաև քաջ մարտիկներ էին։ Ժամանակին Պուկարան համարվում էր կարևոր տնտեսական և ռազմական կենտրոն։
Ամրոցում բնակվել են շուրջ 2000 բնակիչ, ովքեր ապրել են փոքրիկ քարե շենքերում, որոնք չունեին պատուհաններ, և որոնց դռները ցածր էին։ Բացի բնակավայրերից, կենդանիների համար նախատեսված անասնանոցներից և այլ ֆերմերային շինություններից, այստեղ տեղակայված էին նաև այնպիսի վայրեր, որտեղ անցկացվում էին կրոնական ծեսեր և թաղման արարողություններ։
15-րդ դարի վերջում ինկերը վերջնականապես պարտության մատնեցին քվեբրադա ցեղերին, որոնք ամրոցն օգտագործում էին որպես ռազմական կառույց՝ մոտակա հանքավայրերից արծաթ, ցինկ և պղինձ մատակարարելու համար։
Ինկերի տիրապետությունը շարունակեց իր գոյությունը ևս կես դար և ավարտվեց 1536 թվականին, երբ եկան իսպանացիները։ Վերջիններս 1586 թվականին ստեղծեցին ժամանակակից քաղաք՝ Տիլկարա անվանումով։
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկնակի բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին, Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս, մարդաբան Խուան Բաուտիստա Ամբրոսետտին և իր ուսանող Սալվադոր դե Բենեդետտին կրկին ուսումնասիրեցին այդ տեղանքը և ստեղծեցին կատալոգ, որը բաղկացած էր ավելի քան 3000 նմուշներից, որոնք պեղվել էին առաջին 3 տարիներին։ Աշխատանքը սկսելով 1911 թվականից՝ նրանք մաքրեցին մոտ 2000 քառակուսի մետր հողատարածք և վերակառուցեցին որոշ շենքեր։ 1948 թվականին Էդուարդո Կասանովան ստանձնեց ամրոցի շրջանի ղեկավարությունը, որի արդյունքում՝ 1966 թվականին բացվեց հնագիտական թանգարան։ Պեղումները շարունակվում են մինչ այսօր, և դրանք իրականցվում են Բուենոս Այրեսի համալսարանի կողմից։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը կազմված է տասը սենյակից, որոնցից երեքը նախատեսված են ժամանակավոր ցուցահանդեսների, գրադարանների և վարչական տարածքների համար։ Յոթ սենյակներում, որտեղ մշտական ցուցահանդեսներն են, ներկայացված են հնդկական տարբեր մշակույթների ավելի քան 5000 արժեքավոր պատմական ցուցանմուշներ։
- Սրահ 1-Արգենտինա և հարևան երկրներ` Չիլի և Բոլիվիա, ցուցանմուշների շարքում` Ատակամա անապատից բերված մումիացված մարմին։
- Սրահ 2-Պերուի մշակույթը, ցուցադրվում են կերամիկայից պատրաստված իրեր, որոնք պատկանել են հնդկացիներին
- Սրահ 3-Իսպանական նվաճման ժամանակաշրջանին վերաբերող ցուցանմուշներ։
- Սրահներ 4 և 5-Պունի և Խուխուի ցուցանմուշներ։
- Սրահ 6-Պուկարայի ամրոցի մնացորդները։
- Սրահ 7-Քեբրադայի մշակույթի մնացորդներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Huhuhuy » Pucará de Tilcara». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուկարա դե Տիլկարա
- La Nación article 16 Aug 2002: La Quebrada de Humahuaca se fortalece en el Pucará de Tilcara Արխիվացված 16 Հուլիս 2011 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուկարա դե Տիլկարա» հոդվածին։ |