Jump to content

Պորքո Ռոսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորեգույն խոզը
紅の豚
Ժանրկախարդական ռեալիզմ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1992 թվական, հուլիսի 18
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի[1]
ՕպերատորԱցուսի Օկուի
ԵրաժշտությունՋո Հիսաիշի
ՄոնտաժՀայաո Միյաձակի[1]
ԸնկերությունԳիբլի ստուդիա
Տևողություն94 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մորեգույն խոզը» (բնօրինակ անվանում — 紅の豚)

Պորքո Ռոսսո (ճապ.՝ 紅の豚 Քուրենայ նո Բութա, գր. Մորեգույն խոզ), Հայաո Միյաձակիի 1992 թվականին թողարկված անիմացիոն արկածային ֆիլմ է։ Այն հիմնված է Հիքոթեյ Ջիդայի վրա, Միյաձակիի գունավոր, եռամաս մանգայի։ Ֆիլմը հնչունավորում են Շուիչիրո Մորիյաման, Տոքիքո Քատոն, Աքեմի Օքամուրան ու Աքիո Օցուքան։ Պրոդյուսերը Թոշիրո Սուզուէին է, կոմպոզիտորը` Ջո Հիսաիշին։

Սյուժետը կառուցվում է Առաջին Համաշխարհային Պատերազմի իտալացի վետերանի շուրջ։ Հիմա նա Ադրիատիկ ծովում օդային ծովահեն է, ու, հիասթափվելով մարդկանցից, անիծվել ու խոզ է դառել։ Մի անգամ գլխավոր հերոսին ամերիկյան կրկնօրինակման մեջ Մարքո Պագոտ են կոչել, ինչի շնորհիվ անիմեն ամբողջ աշխարհում ճանաչված է «Պորքո Ռոսսո» անվամբ, որն իտալերենից թարգմանվում է որպես «կարմիր խոզ»։

Գործողությունները զարգանում են միջպատերազմայն շրջանում, Ադրիատիկ ծովի երկնքում։

Ֆիլմը սկսում է գլխավոր հերոսի՝ Առաջին Համաշխարհայինի օդաչու Մարկոյի հայտնվելով։ Նա ահազանգի է արձագանքում։ Հաջողությամբ թշնամու հախից գալով, Պորքո Ռոսսոն վերադառնում է իր ընկերոջ՝ Գինայի հյուրանոցը։ Այնտեղի ռեստորանի հիմնական հաճախորդները ամբողջ Ադրիատիկի օդաչուներն են, ծովահենային խմբավորումների պարագլուխները ծանոթանում են Քէրթիսի հետ՝ մեծամիտ ու ամբիցիոզ ամերիկացու, ով նրանց օգնելու հրահանգ ունի։ Քէրթիսը սիրահարվում է Գինային, բայց շատ շուտով հասկանում է, որ աղջիկն իր հերթին սիրահարված է Պորքոյին։ Հաջողությամբ ավարտելով առաջադրանքը, Քէրթիսը հետևում է Պորքոյին, պարզում, որ վերջինս Միլան է թռնում ինքնաթիռը կատարելագործելու համար, ու կրակում Պորքոյի վրա՝ սպանելու նպատակով։

Գործնականում Պորքոն կենդանի է մնում, բայց ինքնաթիռն ամբողջովին շարքից դուրս է գալիս։ Չնայած Գինայի ջղայնությանն ու նրան, որ ինքն Իտալիայում փնտրվող հանցագործ է, Պորքոն շարունակում է ճանփորդությունը դեպի Միլան, որտեղ հանդիպում է Պիքքոլոյին՝ իր վաղեմի ընկերոջը։ Պիքքոլոյի որդին արտագաղթել է ավելի լավ աշխատանքի հույսով, բայց դա այնքան չի զարմացնում անիմեի գլխավոր հերոսին, որքան այն, որ Պիքքոլոյի թոռնուհին՝ Ֆիոն, բանից պարզվում է, հոր նման տաղանդավոր մեխանիկ է։

Վերանորոգելով ինքնաթիռը, Ֆիոն հանկարծակի միանում է Պորքոյին տունդարձի ճանապարհին, այն ակնկալիքով, որ եթե ոստիկանները որոշեն խուզարկել ինքնաթիռը, թիմի անդամները(նրանք բոլորն էլ աղջիկ էին) կասեն, որ Պորքոն ստիպել է նրանց տեղափոխել Ֆիոյին որպես պատանդի։ Պորքոն առանց ուզելու համաձայնվում է, ու նրանք հապճեպորեն լքում են Միլանը։

Ճանապարհին Պորքոն բացահայտում է, որ օդային ծովահեններից շատերը կառավարության հետ համագործակցում է, ինչն իրեն լուրջ մրցակցություն ու այլևս աշխատանք չունենալու սպառնալիք է ստեղծում։

Վայրէջքին Պորքոն ու Ֆիոն ծուղակն են ընկնում. մի խումբ ծովահեններ խոստանում են Պորքոյին սպանել, իսկ ինքնաթիռը՝ ոչնչացնել։ Ֆիոյին հաջողվում է բանակցել, բայց Քէրթիսի հայտնվելը բեկումնային է լինում. նա Պորքոյին մենակարտի է կանչում։ Առանց երկար մտածելու, Ֆիոն պայման է դնում, որ Պորքոյի հաղթանակի դեպքում Քէրթիսը պիտի վճարի Պիքքոլոյի ընկերության բոլոր պարտքերը, իսկ եթե Պորքոն պարտվի՝ Ֆիոն կամուսնանա նրա հետ։ Պորքոն, չնայած համաձայն չէ աղջկա հետ, ներում է նրան ու վստահորեն ասում, որ կհաղթի։

Այդ գիշեր Ֆիոյի խնդրանքով Պորքոն պատմում է թե ինչպես է խոզ դարձել։ Նա հավատում է, որ դա կռվից փախչելու համար պատիժ է։

Մենամարտը նշանակված է հաջորդ օրը, որը դիտելու համար կղզիում շատ մարդիկ են հավաքվել։ Մրցույթը սկսվում է խաղադրույքներով։ Գնալով զարգացող օդամարտը շուտով կանգնեցնում է Գինան. Իտալական օդային ուժերը ճանապարհին են։ Պորքոն փորձում է ավարտել մենամարտը, մինչև նրանց ժամանամումը, բայց չի հաջողվում։

Այդ ամբողջ թոհուբոհի մեջ Ֆիոն համբուրում է Պորքոյին, ու նա կրկին մարդ է դառնում։

Անիմեի ավարտին Քէրթիսը հայտնի դերասան կդառնա, Ֆիոն՝ պապիկի կազմակերպության նախագահը, իսկ Գիանյի հյուրանոցը առաջվա նման օդային ծովահենների սիրած վայրը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անիմեն նկարվել ճապոնական «All Nippon» ընկերության պատվերով, ու նախատեսվում էր, որ այն կցուցադրվի ինքնաթիռների սրահներում։ Որպես հիմք Միյաձակին վերցրեց իր «Հիդրոպլանների դարաշրջանի հիշողություններ» («Zassou Note, Hikoutei Jidai») մանգան, որտեղ գործում էին Պորքոն, Քէրթիսն ու մնացած ծովահենները, բայց պատերազմի մասին խոսք չկար ու ընդհանուր տրամադրությունն էլ խաղարկային էր։
  • Դեպի «այն կողմ» թռիչքի մասին պատմությունն ամբողջովին փոխ է առնված Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից Ռոալդ Դալի «Նրանք չեն մեծանա»(«They Shall Not Grow Old») պատմվածքից։
  • Ֆիլմի սկզբում տողագիրները ցուցադրվում են հետևյալ լեզուներով․ ճապոներեն, իտալերեն, կորեերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, արաբերեն, ռուսերեն ու գերմաներեն։
  • Պորքո Ռոսսոն հաճախ հանդիպում է Գիբլի ընկերության ուրիշ անիմեներում։ Քոնդո Յոշիֆումիի «Սրտի շշնջոցը» անիմեում պատի ժամացույցին Porco Rosso է գրված։ «Պոմ Պոքո»-ում, Ուրվականների շքերթի ժամանակ կադր կա, որտեղ Պորքո Րոսսոն ետին պլանում թռնում է իր հայտնի կարմիր ինքնաթիռով։ «Այստեղ օվկիանոսն է լսվում» հեռուստաֆիլմում Պորքոն տոնի ժամանակ ճաշում է դպրոցական ճաշարանում։
  • Ավիաշարժիչի վրա, որը գլխավոր հերոսին ցույց է տալիս Պիքքոլոյի մեխանիկներից մեկը, գրված է «GHIBLI»՝ անիմեն ստեղծող ստուդիայի անվանումը։
  • Ֆրանսերեն կրկնօրինակման մեջ Պորքոյին հնչունավորում է իսպանական ծագում ունեցող Ժան Ռենոն։ Իրեն հայտնություն բերած «Լեոն» ֆիլմում Ռենոյի հերոսն ասում է, որ «խոզերը մարդկանցից լավն են». սա հարգանքի տուրք է Միյաձակիին։
  • Այս անիմեն միակը չէ, որտեղ Միյաձակին խոզերին է օգտագործում։ Ավելի ուշ թողարկված «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» («Spirited Away») անիմեում գլխավոր հերոսուհու ծնողները նույնպես խոզերի են վերածվում։ Հարցազրույցների մեկում Միյաձակին ասել է․ «Խոզերը շատ նման են մարդկանց, հատկապես տղամարդիկ, տարիքի հետ նրանց փորը մեծանում է ու նրանք խոզերի նման են դառնում»։ Միյաձակին շատ է սիրում խոզերին, դրա համար հաճախ է նրանց օգտագործում իր ֆիլմերում։
  • «Պորքո Ռոսսո»-ի իրադարձությունների մեծամասնությունը հիմնված է իրական փաստերի ու հերոսների վրա։ Բացառությամբ, իհարկե, մարդու խոզ վերածվելուն։
  • 1920-1930-ական թվականներին Իտալիան ղեկավարող բռնապետ Մուսոլինիի կերպարը Միյաձակին ներկայացրել է օձի տեսքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորքո Ռոսսո» հոդվածին։