Jump to content

Պորտալ:Գեղարքունիքի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից




Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի արևելքում։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին: Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը:

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախի Հանրապետությանը, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։

980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։

Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված պատկեր

Սևանի այգաբաց
խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.

Ընտրված շրջան

Վարդենիսի շրջան (մինչև 1969 թվականը՝ Բասարգեչարի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ Սոթքի լեռնանցքով կապվելով Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։

Վարդենիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Վարդենիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Վարդենիսը կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Վարդենիսի շրջանը Նոր Բայազետի գավառի Բասարգեչար գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են կիկլոպյան ամրոցները, Մաքենյաց վանքը (9-11-րդ դարեր), Ազատի և Զոդի եկեղեցիները (13-րդ և 17-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 104 սկզբնական կուսակցական և 129 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Վարդենիս» շրջանային թերթը։

խմբագրել.

Լուրեր

  • Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է անասնակերի կուտակումը, որն այժմ ընթանում է բարձրադիր գոտիներում։ Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ։ Անասնակերի կուտակումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջերը.
  • Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սևանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը և հատուկ պահպանվող տարածքները։ Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Տուրիզմի պետական կոմիտեն։
խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Սևանա լճի ռելիեֆում հայտնաբերել են քարանձավեր, խոռոչներ, ժայռեր, մարդու ձեռակերտ կառույցներ հիշեցնող օբյեկտներ.
  • 921թ. հայոց թագավոր Աշոտ II Երկաթը Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկիրն ազատում է արաբական լծից.
  • Երկար ժամանակ «Սևան» անունը կապվել է կղզու սև տուֆից կառուցված վանքի հետ: Այս մեկնաբանությունը պահպանվել է դարեր շարունակ, սակայն դա չի կարող լինել ճշմարիտ, քանի որ «Սևան» անունը շատ ավելի հին է, քան վանքը[փա՞ստ]։
խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ:Գեղարքունիք
խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Սյունիք

Արարատի մարզ

Արմավիր

Արագածոտն

Շիրակ

Հայաստան

Լոռի

Վայոց ձոր

Տավուշ

Կոտայք

Երևան

խմբագրել.