Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը։ Նոր թիմն սկսում է ներկայացնել Մինեապոլիս քաղաքը (Մինեսոտա նահանգ)՝ կրելով «Մինեապոլիս Լեյքերս» անվանումը՝ ի պատիվ Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվանը։ Սկզբնապես հանդես գալով Բասկետբոլի ազգային լիգայում, «Լեյքերսը» 1948 թվականին նվաճում է NBL չեմպիոնական տիտղոսը, այնուհետև տեղափոխվում Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիա (BAA)՝ հաղթելով ևս հինգ չեմպիոնական տիտղոս։ 1950-ական թվականներին ակումբը թևակոխում է ֆինանսական ձախողումների ժամանակաշրջան, և 1960-61 մրցաշրջանին ընդառաջ որոշում է կայացվում այն տեղափոխել Լոս Անջելես։
Բասկետբոլի փառքի սրահի ապագա անդամներ Էլջին Բեյլորի և Ջերի Ուեսթի առաջնորդությամբ «Լեյքերսը» 1960-ականներին վեց անգամ կարողանում է դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտվում է Արևելյան կոնֆերենցիան ներկայացնող «Բոստոն Սելտիքսին»։ 1968 թվականին թիմի կազմը համալրում է լեգենդար կենտրոնականՈւիլթ Չեմբեռլենը, ում առաջնորդությամբ «Լեյքերսը» 1972 թվականին նվաճում է թվով վեցերորդ (ինչպես նաև առաջինը Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր) չեմպիոնական տիտղոսը։ Ուեսթի և Չեմբեռլենի մարզական կարիերաների ավարտից հետո, «Լեյքերսը» ձեռք է բերում Քարիմ Աբդուլ-Ջաբարին։ 1980-ականներին թիմի ավագի դերն է ստանձնում խաղարկողՄեջիք Ջոնսոնը, ում շնորհիվ ակումբը նվաճում է NBA-ի ևս 5 չեմպիոնական գավաթ։ Չեմպիոնական հաղթարշավում մեծ դերակատարում է ունենում նաև մարզիչ Փեթ Ռայլին։ 1996 թվականին «Լեյքերսի» կազմն են համալրում Շաքիլ Օ'Նիլը և Կոբի Բրայանտը։ Օ'Նիլի, Բրայանտի և մարզիչ Ֆիլ Ջեքսոնի առաջնորդությամբ ակումբը երեք տարի անընդմեջ նվաճում է NBA-ի առաջնությունը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։ Պարտվելով 2004 և 2008 թվականների գերեզրափակիչներում, «Լեյքերսը» կարողանում է հաղթանակած դուրս գալ 2009 և 2010 թվականներին՝ նվաճելով 16-րդ ու թերևս վերջին չեմպիոնական տիտղոսը։
Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։
Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։ < 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» ("Splash Brothers") մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը, այնուհետև NBA-ի գերեզրափակչում պարտության մատնելով Լեբրոն Ջեյմսի«Կլիվլենդ Կավալիերսին», նվաճել NBA-ի գավաթը։ (մանրամասն...)
Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին՝ Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից:
Բասկետբոլն առաջին անգամ որպես օլիմպիական սպորտաձև ընդգրկվել է 1936թ.-ին՝ Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում:
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդ Ուիլթ Չեմբեռլենը (պատկերված) միակն է պրոֆեսիոնալ բասկետբոլի պատմության մեջ, ով 1 խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (1962թ.)