Jump to content

Պոլ Գավարնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Գավարնի
ֆր.՝ Paul Gavarni
Ի ծնեֆր.՝ Sulpice-Guillaume Chevallier[1]
ԿեղծանունGavarny[2]
Ծնվել էհունվարի 13, 1804(1804-01-13)[3][4][5][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[6]
Վախճանվել էնոյեմբերի 23, 1866(1866-11-23)[7][8] (62 տարեկան) կամ նոյեմբերի 24, 1866(1866-11-24)[9] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[10]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունծաղրանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԶավակներPierre Gavarni?
 Paul Gavarni Վիքիպահեստում

Պոլ Գավարնի, (ֆր.՝ Paul Gavarni, Hippolyte Sulpice Guillaume Chevalier, հունվարի 13, 1804(1804-01-13)[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[6] - նոյեմբերի 23, 1866(1866-11-23)[7][8] կամ նոյեմբերի 24, 1866(1866-11-24)[9], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[10]), ֆրանսիացի գրաֆիկ, ծաղրանկարիչ, գրքերի պատկերազարդող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավարնի, Դիմակ, 1831

Ծնվել է աղքատ ընտանիքում։ Աշխատել է գործարանում, զուգահեռաբար սովորել է գեղարվեստի անվճար դպրոցում։ Նրան նկատել է Էմիլ Ժիրարդենը, սկսել է տպագրվել նրա «Մոդ» ամսագրում, ինչպես նաև` տպագրվել է «Շարիվարի», «Արտիստ», «Իլյուստրասիոն» և իր ժամանակի այլ հայտնի պարբերականներում։ Պատկերազարդել է Օնորե դը Բալզակի և Էժեն Սյուի գրքերը, Էռնստ Հոֆմանի նովելները։

Կեղծանունը վերցրել է Իսպանիայի հետ սահմանին Վերին Պիրենեյներ դեպարտամենտի գեղատեսիլ գյուղակի անունից, որտեղ երիտասարդ տարիներին որոշ ժամանակ աշխատել է։

Իզիդոր Գրավնիլի հետ մասնակցել է «Սատանան Փարիզում» սատիրական պատմվածքների ու ակնարկների ժողովածուների աշխատանքներին, որոնք հրատարակել է Պիեռ Ժյուլ Էտցելը և որոնցում տպագրվել են Բալզակը, Ժորժ Սանդը, Շառլ Նոդիեն։ Գրաֆիկայում Գավարնիի սիրելի թեմաներից են եղել փարիզյան դիմակահանդեսները։

Շառլ Բոդլերը, գնահատելով Գավարնիի տաղանդը, նշել է, որ նա «ոչ միայն ծաղրանկարիչ է, և անգամ ոչ միայն նկարիչ, այլ նաև` գրականագետ»[11].

1847-1851 թվականներին Գավարնին աշխատել է Մեծ Բրիտանիայում։ Կյանքի վերջին տարիներին գրեթե թողել է նկարչությունը, հետաքրքրվել է գիտական հայտնագործություններով։

Նկարչի մասին առաջին մենագրության հեղինակը Գոնկուր եղբայրներն են, որոնք նրա ընկերներն էին։ Գավարնին նաև հաճախ է հայտնվել գրողների «Օրագրում»։ Անատոլ Ֆրանսն այսպես է մեկնաբանել «Օրագրում» Գավարնիի նկարագրությունը[12].

Գավարնին «Օրագրում» ներկայացվում է գրեթե Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչներին հավասար մեկը։ Նա գեղանկարիչ է, փիլիոփա, մաթեմատիկոս, և այն ամենը, ինչ նա ասում է, ինքնատիպ է և խորը։ Նա մտածում է, ինչը զարմանք է առաջացնում, քանզի նկարիչների աշխարհում սովորաբար բավարարվում են տեսնելով և գալով։

Շառլ Բոդլերը «Ժամանակակից կյանքի բանաստեղծը» (1863) հոդվածում Գավարնիին նկարագրում է պարոն Գ. անվամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjEtMDItMDMiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjA5MzE5O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-332,-204.20713806152344&uielem_rotate=F&uielem_islocked=1&uielem_zoom=109
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Paul Gavarni (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Paul GavarniOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Гаварни Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  8. 8,0 8,1 8,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  9. 9,0 9,1 9,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  10. 10,0 10,1 10,2 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
  11. Бодлер, Шарль. «О некоторых французских карикатуристах // Бодлер, Шарль. Стихотворения. Проза : Сборник. — 1997. — С. 636—657» (ռուսերեն). bodlers.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. Франс А По поводу дневника братьев Гонкур // Собр. соч. в 8-ми т. Т. 8. — М.: Государственное издательство художественной литературы, 1960. — С. 27.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Шевалье, Ипполит Гильом Сюльпис». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бодлер Ш. Об искусстве. — М.: Искусство, 1986. — 422 с.
  • Lemoisne P.-A. Gavarni, peintre et lithographe. Paris, H. Floury, 1924—1928
  • Dolan T. Gavarni and the critics. Ann Arbor: UMI Research Press, 1981
  • L’oeuvre de Gavarni: lithographies originales et essais d’eau-forte et de procédés nouveaux; catalogue raisonné/ J. Armelhaut, E. Bocher, eds. Paris: L’Echelle de Jacob, 2002
  • Поль Гаварни (1804—1866). Каталог выставки эстампов. Л.: Изд-во Гос. Эрмитажа, 1961
  • Литографии Поля Гаварни и Оноре Домье: каталог передвижной выставки. Л.: Гос. Эрмитаж, 1974

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Գավարնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 696