Jump to content

Պետրոս Զարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Զարոյան
արմտ. հայ.՝ Պետրոս Զարոյեան
Ծնվել էդեկտեմբերի 6, 1903(1903-12-06)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 29, 1986(1986-01-29)[2] (82 տարեկան)
Վախճանի վայրՄարսել[2]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[3][2]
Մասնագիտությունգրող, մշակութային գործիչ և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1922)
ԱշխատավայրՆոր հավատք[1], Մշակույթ, Լուսաբաց[1], Հայ Միտք[1], Մելքոնյան կրթական հաստատություն[1], Արեւմուտք, Անահիտ, Հօկ և Ապագայ
ԱզգականներԶարեհ Որբունի
Պետրոս Զարոյան Վիքիդարանում

Պետրոս Կարապետի Զարոյան (դեկտեմբերի 6, 1903(1903-12-06)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 29, 1986(1986-01-29)[2], Մարսել[2] (թաղված է Փարիզում)), հայ դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Պալաթ թաղամասի Խորենյան վարժարանում, հաճախել է Կեդրոնական վարժարան, որն ավարտել է 1922 թվականին։ Ապա մեկնել է Ֆրանսիա, մինչև 1934 թվականը ապրել է Մարսելում, հետագայում բնակություն հաստատել Փարիզում։ 1962-1964 թվականներին դասախոսել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Սկսել է գրել 1918 թվականից, երբ նրա առաջին ստեղծագործությունները երևացել են Պոլսի «Նոր այգ» պարբերականում։ Այնուհետև աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի («Ապագա», «Անահիտ», «Զվարթնոց», «Պայքար», «Մենք»)։ Խմբագրել է «Նոր հավատք» (1924, Զարեհ Որբունու հետ), «Մշակույթ» (1935, Ա. Սեմայի հետ) «Լուսաբաց» (1938-1939, Զարեհ Որբունու հետ), «Հայ միտք» (1954-1955) պարբերականները։ Եղել է «Ապագա» օրաթերթի խմբագիրը։

Առանձին գրքերով հրատարակած երկերն են. «Մեռնողները» (թատերախաղ, 1928), «Սև և ճերմակ» (1935), «Ակսել Բակունց» (հետազոտություն, 1935) և այլն։ 1964 թվականին հրատարակել է «Մենք ալ հայրենիք ունենք» պիեսը, որը Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ Բեյրութի Թեքեյան Մշակութային միության հայտարարած մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի և այդ առիթով էլ տպագրվել է Բեյրութում[4][5]։

  • Ակսել Բակունց..., մենագրություն, 1935։
  • Սև եւ ճերմակ, պատմվածքների ժողովածու, 1941։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 325.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Զարոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672