Պեդրո I-ի արձանիկ
Պեդրո I-ի արձանիկ | |
---|---|
' | |
նյութ | գիպս |
բարձրություն | 143.5 սմ |
լայնություն | 70 սմ |
խորություն | 36 սմ |
ստեղծվել է | 1401-1500 |
կայք |
Պեդրո I-ի արձանիկ (իսպ.՝ Estatua orante de Pedro I de Castilla), Պեդրո I Կաստիլիացու (Բուրգոս, Կաստիլիայի թագավորություն, օգոստոսի 30, 1334 - Մոնտիել, Կաստիլիայի թագավորություն, մարտի 23, 1369) գիպսե արձանիկ, որը թվագրվում է 1401-1500 թվականներ։ Պեդրո I-ը թագավորել է 1350 թվականի մարտի 26-ից մինչև մահը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանիկը եղել է թաղման արարողակարգի մասունք։ Ի սկզբանե եղել է միապետի գերեզմանի մաս, այնուհետև նրա թոռնուհու՝ Կոստանցիայի (Խուան Կաստիլիացու դուստրը) խնդրանքով տեղափոխվել է Մադրիդի Սանտո Դոմինգո մատուռ։
Արձանիկը վերականգնվել է 1504 թվականին կաթոլիկ միապետերի հրամանով։ Ի սկզբանե եղել է պառկած արձանիկ, այնուհետև ավելացվել են ոտքեր՝ իբրև ծնկի իջած, աղոթող արձանիկ[1][2][3]։
Պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանիկը 1869 թվականից ընդգրկված է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի մշտական ցուցադրություններում 50234 համարի ներքո[4]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձևը՝ աղոթող արձանիկ
- Նյութը՝ գիպս
- Ոճը՝ միջնադարյան
- Բարձրություն՝ 143.5 սմ
- Լայնություն՝ 70 սմ
- Խորություն՝ 36 սմ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- CÓMEZ RAMOS, R., “Iconología de Pedro I de Castilla”, en Historia, Instituciones, Documentos, Sevilla, 2006, pp. 61–80
- GÓMEZ BÁRCENA, M.J., “Figura orante de Pedro I”, en Isidro BANGO TORVISO (dir.), Maravillas de la España Medieval. Tesoro Sagrado y Monarquía, (cat. exp., León, Real Colegiata de San Isidoro, 2000-2001), Valladolid, 2001, pp. 142–143.