Պարախոր
Պարախոր՝ վայր, տարածություն, մաքուր չասոցված հեղուկների (ածխաջրածիններ, եթերներ են) մոլեկուլային զանգվածի, խտության և մակերևութային լարվածության կապն արտահայտող մեծություն։ Արտահայտվում է ֆունկցիայով (անգլերենի գիտիտություն Ա․ Աեգդեն, 1924), որտեղ P-ն պարախորն է, M-ը՝ նյութի մոլեկուլային զանգվածը, pi-ը՝ հեղուկի, իսկ թշ-ը՝ նրա հագեցած գոլորշիների խտությունը (գխմ3), a-ն՝ նրանց բաժանման մակերևույթին հեղուկի մակերևութային լարվածությունը (դին/սմ), չափված միևնույն ջերմաստիճանում։ Պարախորը, մինչև կրիտիկականից 30— 40C ցածր ջերմաստիճանները, գործնականորեն կախված չէ ջերմաստիճանից։ Այն խիստ ձևակերպվածֆիզիկական իմաստ չունի, կրիտիկականից շատ ցածր ջերմաստիճաններում այն մոտավորապես հավասար է հեղուկի մոլային ծավալին, եթե a=l։ Պարախորը ադիտիվ մեծություն է՝ նրա արժեքը կարելի է հաշվել գումարելով մոլեկուլի բաղադրիչների (ատոմներ, ատոմային խմբեր, քիմիական կապեր են) պարախորներները։ Պարախորներն օգտագործում են հեղուկների մակերևութային լարվածությունը մոտավորապես հաշվելու և օրգանական միացությունների մոլեկուլի կառուցվածքը վերծանելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |