Պատրիկ Դևեր
Պատրիկ Դևեր ֆր.՝ Patrick Dewaere | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1947[1][2][3] |
Ծննդավայր | Սեն Բրիյո, Կոտ դ'Արմոր, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հուլիսի 16, 1982[1][5][2][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Saint-Lambert-du-Lattay |
Կրթություն | Հատեմեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան և հեղինակ-կատարող |
Ընտրանի | Going Places?, Adieu poulet?, F comme Fairbanks?, Le Juge Fayard dit Le Shériff?, Պատրաստեք թաշկինակները (ֆիլմ), Coup de tête?, Série noire?, A Bad Son?, Beau-père? և Paradis pour tous? |
Ծնողներ | մայր՝ Mado Maurin? |
Ամուսին(ներ) | Sotha?[6] և Միու Միու |
Երեխա(ներ) | Angèle Herry? և Lola Dewaere? |
dewaere.online.fr | |
Պատրիկ Դևեր (ֆր.՝ Patrick Dewaere, Դևաեր, իրական անուն՝ Պատրիկ Ժան Մարի Անրի Բուրդո, ֆր.՝ Patrick Jean-Marie Henri Bourdeaux, դերասանական կարիերան սկսել է մոր՝ Մադո Մորենի ազգանվան տակ, որպես Պատրիկ Մորեն (ֆր.՝ Patrick Maurin), հունվարի 26, 1947[1][2][3], Սեն Բրիյո, Կոտ դ'Արմոր, Ֆրանսիա[4] - հուլիսի 16, 1982[1][5][2][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։ Իր ընկեր Ժերար Դեպարդիեի հետ համարվել է 1970-ականների երիտասարդ սերնդի կինոաստղ։ Ինքնասպան է եղել 35 տարեկանում։
Իր կեղծանունը Պատրիկը վերցրել է այն ժամանակ, երբ 17 տարեկանում իմացել է, որ իր մոր ամուսինը՝ Պիեր Մարի Բուրդոն նրա կենսաբանական հայրը չէ։ Դևաերը (ֆր.՝ Devaëre, Պատրիկը փոխել է մեկ տառ)՝ իր տատիկի օրիորդական ազգանունն էր։ Ֆլամանդերենում de vaere նշանակում է «ճշմարտություն»։ Պատրիկի իրական հայրը, ամենայն հավանականությամբ, դիրիժոր Միշել Տետարն է, ով մահացել է 1960 թվականին, ինչպես և իր որդին՝ 35 տարեկանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրիկ Դևերը ծնունդով դերասանների ընտանիքից էր և դեռ մանկության տարիներին տոնավաճառներում մասնակցում էր ներկայացումների։ Ժերար Դեպարդիեի հետ 1968 թվականից խաղացել է ֆրանսիական Café de la Gare փորձարարական թատրոնում, որտեղ ծանոթացել է Միու Միուի հետ, ում հետ էլ ուներ մոտ հարաբերություններ։ Դևերի առաջնախաղը կինոյում տեղի է ունեցել 1970 թվականին։ Դևերը, Դեպարդիոն և Միու Միուն հայտնի դարձան տարբեր ֆիլմերում տարատեսակ դերերի կատարման շնորհիվ, բայց առաջին հերթին Բերտրան Բլիեի «Վալս պարողները» սկանդալային կինոնկարի (1974 թ.) շնորհիվ։
Սկզբնական շրջանում Դևերին առաջարկում էին միայն երիտասարդ կռվարարների դերեր, բայց հետագայում նա կարողացավ ցուցադրել իր տաղանդի բազմակողմանիությունը։
6 տարվա ընթացքում 5 անգամ Պատրիկն անվակարգվել է Ֆրանսիայի «Սեզար» գլխավոր մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր» կատեգորիայում (1977 թ., 1978 թ., 1980 թ., 1981 թ., 1982 թ.), բայց երբեք չի ստացել այդ մրցանակը (մեկ անգամ նրա ընկեր Դեպարդիեն նրանից առաջ էր անցել)։ Մեկ անգամ էլ 1976 թվականին անվակարգվեց «Սեզար» մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասան կատեգորիայում, բայց կրկին չհաղթեց։
1982 թվականի հուլիսի 16-ին չթողնելով ոչ մի գրություն, Դևերն ինքնասպան եղավ Փարիզի XIV շրջանի հյուրանոցում, .22 Long Rifle փամփուշտով, Կոլյուշի նվիրած զենքով։
Իր 35-ամյա կյանքի ընթացքում հասցրել է նկարահանվել 37 ֆիլմում։
1983 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց Պատրիկ Դևերի մրցանակ։ Ֆրանսիացի երգիչ Ռաֆայել Արոշը նրան նվիրել է «Երգ Պատրիկ Դևերի համար» ստեղծագործությունը (ֆր.՝ Chanson pour Patrick Dewaere)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թ. — Արդյո՞ք Փարիզը այրվում է / Paris brûle-t-il? — Ընդդիմադիր շարժման երիտասարդ մասնակից
- 1971 թ. — Կրկնակի ամուսնություն / Les Mariés de l’an II — էպիզոդիկ դեր
- 1974 թ. — Վալս պարողները / Les Valseuses — Պիերո
- 1975 թ. — Ոչ մի խնդիր / Pas de problème! — բարմեն
- 1975 թ. — Հաջողություն, ոստիկա՛ն / Adieu, poulet — Լեֆևր («Սեզար» մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասան)
- 1976 թ. — Ֆ․․․ ինչպես Ֆերբեկսը / F… Comme Fairbanks — Անդրե
- 1976 թ. — Քայլելու լավագույն միջոցը / La meilleure façon de marcher — Մարկ («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
- 1977 թ. — Պատրաստեք թաշկինակները / Preparez Vos Mouchoirs — Ստեֆան
- 1977 թ. — Եպիսկոպոսի սենյակը / La stanza del vescovo — Մարկո Մաֆեի
- 1977 թ. — Շերիֆ մականունով Ֆայար լրտեսը / Le juge Fayard dit le Shériff — լրտես Ֆայար («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
- 1978 թ. — Դռան բանալին / La сlé sur la porte — Ֆիլիպ
- 1979 թ. — Գլխով հարված / Coup de tête — Ֆրանսուա Պերեն
- 1979 թ. — Խցանում։ Անհավատալի պատմություն / L’ingorgo — Una storia impossibile — երիտասարդ
- 1979 թ. — Սև սերիա / Série noire — Ֆրանկ Պուպար («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
- 1980 թ. — Վատ որդին / Un mauvais fils — Բրունո Կալգանի («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
- 1981 թ. — Խորթ հայր / Beau-père — Ռեմի («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
- 1981 թ. — Հոգեբույժը / Psy — Մարկ
- 1981 թ. — Հյուրանոց «Ամերիկա» / Hôtel des Amériques — Ժիլ Տիսրան
- 1982 թ. — Հարյուր միլիարդ դոլար / Mille milliards de dollars — Պոլ Կերժան
- 1982 թ. — Դրախտ բոլորի համար / Paradis pour tous — Ալեն Դյուրե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ Travers J. http://www.filmsdefrance.com/biography/patrick-dewaere.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Patrick Dewaere» — Официальный сайт. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Դևեր» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1982 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ինքնասպան երաժիշտներ
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Բեմական կեղծանուններ
- Ինքնասպաններ