Jump to content

Պավղոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավղոս
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ

Պաւղոս, Պողոս (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 13-րդ դարի հայ քարգործ վարպետ։ Պաւղոսի կազմած մեզ հայտնի երեք խաչքարերը գտնվել են Գոշավանքում։ Դրանցից երկու լավագույնները դրված են եղել Մ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարավային մուտքի աջ ու ձախ կողմերում (արևելյանը, որը մեջտեղից երկու կես է եղել, այժմ Հայաստանի պատմության պետական թանգարանում է), իսկ երրորդը՝ Մ․ Հոգու մատուռի մոտ։ Պաւղոսը խաչքարային արվեստի ամենատաղանդավոր վարպետներից է։ Նրա գործերին բնորոշ են բազմերանգությունը, զարդերի նրբահյուս ոճավորումը, «գեղանկարչական» թեթևությունը, կոթողային վեհությունը։ Քարգործ վարպետի անունը հանդիպում է միայն Ս․ Հոգու մատուռի խաչքարի վրա՝ ութթեանի աստղի զարդաքանդակի մեջ հյուսված, «ՊԱՒՂՈՍ» ձեով։tԱրձանագրությանtմեջtթվականը եղծված է, սակայն նշված է, որ այն կազմել է Պաւղոսը և իր եղբոր՝ Հովհաննեսի հետ կանգնեցրել ծնողների հիշատակին։ Պաւղոսի խաչքար, Գոշավանք (XIII դարի), գործ՝ Պաւղոսի (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան) խաչքարերից մեկի վրա է պահպանվել թվականը (1291)։ Պաւղոսի և նույն շրջանի վարպետ Մոմիկի խաչքարերի արվեստը ոճական ներքին հարազատություն ունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։