Պասկա
Ենթատեսակ | Զատկի հաց և Հացաբուլկեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Մոլդովա և Ռումինիա |
Paska (bread) Վիքիպահեստում |
Պասկա (ուկրաիներեն՝ паска, пасха), Զատկի հաց հարավային Ռուսաստանի, ուկրաինական[1][2] և բելառուսական խոհանոցներում[3]։ Կենտրոնական Ռուսաստանում և հյուսիսում հիմնականում կոչվում է կուլիչ, իսկ պասկա անվանում են կաթնաշոռով պատրաստված թխվածքը, որ ունի բուրգի տեսք։
Ուկրաիներենում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարավում ապրող ռուսների մոտ պասկա բառն օգտագործվում է Զատկի ցանկացած հաց նշելու համար, որը նման է ռուսական կուլիչին[4], իսկ կաթնաշոռով պասկան կոչվում է «сирна»:
Միևնույն ժամանակ, ժամանակակից ուկրաինական պասկան իր բաղադրատոմսի[5] կարող է չտարբերվել ժամանակակից ռուսական կուլիչից։
Ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար, ինչպես ուկրաիներենում, մոլդովերենում և գնչուական լեզվում, այնպես էլ ռուսերենի հարավային բարբառներում Զատկի հացը կոչվում է պասկա։ Պասկաները սովորաբար թխում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար (տարբեր չափերով), և պարտադիր նաև մեկ մեծ պասկա բոլորի համար։ Պասկաները զարդարում են խմորից պատրաստված նախշերով՝ կրկնակի խաչերով, պսակներով։
Պասկայի պատրաստման համար օգտագործվում են հատուկ կաղապարներ՝ «պասկովնիկներ» (ուկրաիներեն՝ пасківники): Ներկայում օգտագործվում են սովորական տապակներ, ինչպես նաև թիթեղյա տարաներ և միանգամյա օգտագործման թղթե կաղապարներ։ Պասկովնիկները պատում են յուղով (խոզի ճարպ) կամ կարագով, այնուհետև տարան մեկ երրորդով լցվում է խմորով, և թողնում, որ «հասունանա»։ Պասկան զարդարվում է նաև խմորե նախշերով։ Պասկան թխվում է վառարանում և հանվում՝ երբեմն աղոթք ասելով։ Համարվում է, որ պասկա թխելիս խոհանոցում պետք է լռություն լինի, և տանտիրուհուց բացի ոչ ոք չպետք է մոտենա վառարանին։
Պասկան թխելիս օգտագործվում է կաթ, ալյուր և ձու։ Խմորի մեջ գցում են կոճապղպեղ (դեղինը՝ «գեղեցկության» համար, սպիտակը՝ համի)։ Պասկան միշտ թխում են սպիտակ ցորենի ալյուրից և տարին միայն մեկ անգամ՝ Զատկի համար։
Ըստ ուղղափառ ավանդույթի՝ պասկան կարելի է ուտել տաճարում օրհնելուց հետո։ Նույնիսկ տանտիրուհին, պասկան հանելով ջեռոցից, չի համտեսում այն, քանի որ դա ավանդույթի կոպիտ խախտում է։
Գալիցիայում և Անդրկարպաներում պասկան թխում են կլոր հացի տեսքով, որի վրա արվում է հատուկ զարդարանք՝ թևերն ութաձև ծալած արտույտ, հասկ, «գառան եղջյուրներ» և ծաղիկներ։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նիկոլայ Պիմոնենկո, Զատկի առավոտյան ժամերգություն Մալոռուսիայում, 1891 թվական
-
Տնային պասկաներ և Զատկի ձվեր, Կիրովոգրադի մարզ, 2015 թվական
-
Սովորական և շոկոլադային պասկաներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Украинская кухня. Изделия из теста. Сладкие блюда и напитки — Директ-Медиа, 2010—161 с. — ISBN 9785998910869
- ↑ Брусина О. И. Славяне в Средней Азии: этнические и социальные процессы : конец XIX-конец XX века — М.: «Восточная литература» РАН, 2001—237 с.
- ↑ Агапкина, 2012, էջ 421
- ↑ кулич(չաշխատող հղում) // Словари ABBYY Lingvo (Ru-Uk)
- ↑ Рецепти приготування великодніх пасок Արխիվացված 2017-04-30 Wayback Machine // SMACHNI-RECEPTI.PP.UA
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Олекса Воропай Звичаї нашого народу. — Мюнхен: Українське видавництво, 1958—1966.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Знаменитые украинские блюда
- Рецепты пасок Արխիվացված 2016-11-14 Wayback Machine.
- Украинские националисты «объявили войну» куличам // РИА Новости, 5 апреля 2018 г.