Պաուլինիո Ալկանտարան ծնվել է Ֆիլիպիններում[փա՞ստ]՝ կատալոնցիների և ֆիլիպինների ընտանիքում, սակայն հետո նրա ծնողները տեղափոխվում են Իսպանիա։ Պաուլինիոն մեծացել է Բարսելոնայում և ամենասկզբում խաղացել է «Գալենո» ակումբում, որից հետո նրան նկատել է Ժոան Գամպերը, ովել հետո նրան տարել է «Բարսելոնա»։ Պաուլինիոն իր դերբյուտը նշել է Կատալոնիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում, «Կատալա» ակումբի դեմ խաղում՝ 1912 թվականի փետրվարի 25-ին։ Այդ ժամանակ Պաուլինիոն եղել է ընդամենը 15 տարեկան, 4 ամսական, 18 օրական։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է խոշոր 9-0 հաշվով, իսկ Ալկանտարան խփել է առաջին երեք գոլերը։ Ալկանտարան դարձավ առաջին ֆիլիպին և ասիացի ֆուտբոլիստը եվրոպայում։
Այդ ժամանակ նա ուներ այնպիսի խաըղնկերներ, ինչպիսիք էին՝ Ֆրանցիսկո Բրուն, Ջեք Գրնվելը և Ռոմա Ֆորնսը։ Նա 1913 թվականի օգնեց ակումբին հաղթել Իսպանիայի գավաթը և դառնալ չեմպիոն Կատալոնիայի առաջնությունում՝ 1916 թվականին։