Jump to content

Պիտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պալացցո Պիտտիից)
Պիտտի
Տեսակպատկերասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, մեծ առանձնատուն և Museum of the Italian Ministry of Culture?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՖլորենցիա[2]
ՎայրՓլորենցիայի պատմական կենտրոն
Կազմված էEducation of Jupiter Room?
Մասն էMuseums of Florence? և Gallerie degli Uffizi?
ՀասցեPiazza de' Pitti, 1 և Piazza Pitti 1, 50125 Firenze[3]Piazza de' Pitti? (1)
Հիմնադրվել է1458[4]
Այցելուներ198 270 մարդ (2020)[2], 239 309 մարդ (2021)[5] և 650 612 մարդ (2022)[3]
Կայքuffizi.it/palazzo-pitti(իտալ.) և polomuseale.firenze.it/en/musei/pitti.php?m=palazzopitti(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պիտտի (իտալ.՝ Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում։ Տեղավորված է վաղ Վերածննդի ճարտարապետական նշանավոր հուշարձան Պալացցո պիտտիում միջին մասը՝ 1440-ից, Ֆ․ Բրունելեսկի, ընդարձակվել է XVII—XVIII դարերին, բակը՝ 1558—1570, ճարտարապետ Բ․ Ամմանատի, բարոկկոյական առաստաղապատկերները՝ Պիետրո դա Կորտոնայի, 1640—1647։ Պալատի զգալի մասը զբաղեցնում է պատկերասրահը (այսպես կոչված, Պալատինյան), որի հիմքը կազմել են Մեդիչիների հավաքածուները (1828-ից ցուցադրվել են հասարակությանը, 1911-ին 4 պետականացվել)։ Պիտտիի պատկերասրահում հիմնականում պահվում են XV—XVII դարերի իտալական [Ռաֆայել (աշխարհում լավագույն հավաքածուներից), Ա․ դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո, Տիցիան, Ս․ Ռոզա], ինչպես և XVII դար ֆլամանդական (Պ․ Պ․ Ռուբենս, Ա․ վան Դեյք) դպրոցների ստեղծագործությունները։ Պալացցո պիտտիում են նաև ժամանակակից արվեստի պատկերասրահը և Արծաթի թանգարանը։

Լուկա Պիտտի (1398–1472) սկսել է ամրոցի շինարարությունը 1458 թվականին

Վաղ ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խիստ ու մռայլ շինության[6] շինարարությունը սկսվել է 1458 թվականին ֆլորենցիացի բանկիր Լուկա Պիտտիի, ով Կոզիմո Մեդիչիի գլխավոր աջակիցն ու մտրերիմ ընկերն էր։ Պալատի վաղ պատմությունը իրենից ներկայացնում է փաստերի և հնարածին պատմությունների խառնուրդ։ Ինչպես պնդում են, որպեսզի գերազանցի իր հովանավորին Պիտտին հրամայում է իր աշխատողներին, որ իր պալատի պատուհանների ավելի բարձր լինեն քա Մեդիչիի պալատի մուտքի դուռը։ Պիտտի ժամանակակիցներից Նիկկոլո Մակիավելլին տեղեկացնում է, որ Ֆլորենցիայից բոլոր վատրվածները այդ թվում հանցագործները ապաստան էին ստանում պալատում եթե կարողանում էինն օգտակար լինել պալատի շինարարությանը[7]։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1464 թվականին Կոզիմո Մեդիչի մահից հետո երբ Պիտտի մոտ սկսվեցին ֆինանսական խնդիրներ։ Պալատի տեր՝ Պիտտին մահացավ 1472 թվականին այդպես էլ չավարտելով իր նախաձեռնածը[8]։ XVI դարի պատմաբան Ջորջո Վազարին ենթադրում է, որ պալատի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Բրունելեսկին է իսկ նրա աշակերտը՝ Լուկա Ֆրանչելլին նրան ընդամենը օգնում էր, սակայն այսօր հեղինակային իրավունքները վերագրվում են նրա աշակերտին[9]:Բացի ուսուցչի և աշակերտի ակընհայտ ոճային տարբերությունների դա նաև հաստատաում է այն փաստը, որ Բրունելեսկին մահացել է շինարարաությունից 12 տարի առաջ։ Ով էլ, որ լիներ ճարտարապետը ակընհայտ է, որ նա դեմ է գնացել այդ ժամանակի նորաձևության միտումներին։ Անտաշ քարից պատրածված ճակատային հատվածը պալատին հզոր և խիտս տեսք է տալիս։ Չնայած նրան, որ Պիտտին բավականին տպավորիչ շինություն է, սակայն չի կարող մրցել Մեդիչիների կառուցած շինությունների հետ։

էլյանորա Տոլեդսկի (1522—1562) գնել է ամոցը Պիտտիների ընտանիքից 1549 թվականին

1549 թվականին Լուկա Բոնակկոսրո Պիտտի սնանկացած ժառանգը վաճառեց պալատը էլյանորա Տոլեդսիին՝ մեծ դուքս Տոսկանացի Կազիմո Առաջին Մեդիչիի կնոջը։ Տեղափոխվելով նոր կալվածք Կազիմոն հրամայեց Ջորջո Վազարիին ընդլայնել տարածքը։ Նա շինության հետևի հատվածից հրապարակի տարածքը ավելացրեց ավելի քան երկու անգամ, որպեսզի այն դքսի ճաշակով լինի։ Վազարին կառուցել է նաև միջանցք, որը հետագայում կոչվեց նրա անունով. Կազիմոյի նախկին պալատից՝ Պալացցո Վեկկիո դեպի կառավարության նստավայրը՝ Պիտտի տանող վերգետնյա այդ անցումը անցնում էր Ուֆֆիցիի և Պոնտե Վեկյոյի միջով։ Այս կառույցը դքսի և իր ընտանիքի տեղափոխությունը դարձրեց ավելի հեշտ և անվտանգ։ Սկզբանական շրջանում պալատը մեծ մասամբ օգտագործվում էր պաշտոնական հյուրերին տեղավորելու համար իսկ Մեդիչիներ գլխավոր նստավայրը մնում էր Պալացցո Վեկկիո։ Միայն էլյնորայի որդի Ֆեդերիկ Առաջին Մեդիչիի ժամանակ Պիտտին դարձավ Մեդիդչիների արվեստի գործերի ընտանեկան հավաքածուի տեղակայման մշտական վայր։

Բոբոլի բլրի վրա գտնվող հողերը գնվել էին այնտեղ այգի և պարտեզներ կառուցելու համար, որը այժմ հայտնի է Բոբոլիի այգիներ անունով:Այգիների ստեղծմամբ և հարդարմամբ զբաղվել է Մեդիչիների հայտնի այգեպան-դեկորատոր Նիկկոլո Տրիբոլոն, ով մահացավ մեկ տարի հետո, որին գրեթե անմիջապես փոխարինեց ճարտարապետ Բարտոլոմեո Ամմանատին։ Այգու նախնական պլանը կերտրոնացած էր անֆիթատրոնի շուրջ։ 1476 թվականին այնտեղ տեղի ունեցավ առաջին ներկայացումը ՝ Պուբլիուս Տերենտիուսի «Աղջիկը Անդրոս կղզուց» (կամ «Անդրիա» (Անդրոսուհի))։ Դրան հաջորդեցին բազմաթիվ ֆլորենցիացի գրողների պիեսներ ինչպիսիք են Ջովանի Բատիստա Չինիին։

Լոթարինգների տուն և Սավոյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը Մեդիչիների գլխավոր նստավայրն էր մինչև 1737 թվականը, երբ մահացավ Մեդիչիների տոհմի ուղիղ հայրական գծի վերջին ներկայացուցիչը՝ Ժան Գաստոն Մեդիչի։ Դրանից հետո պալատը կարճ ժամանակ գտնվում էր նրա քրոջ Աննա Մարիա Լուիզա Մեդիչիի ձեռքում։ Նրա մահից հետո Մեդիչիների տոհմը անկում ապրեց, որից հետո պալատը անցավ նոր՝ նշանավոր տոսկանացի դքսերին՝ Լոթարինգյան տանը՝ Ավստիրայից ի դեմս Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց Ստեֆան Առաջինի։ Պալատի ավստրիական կառավարումը ժամանակավորապես կասեցվեց Նապալեոնի կողմից, ով օգնագործեց պալատը Իտալիայի վրա իր վերահսկողության ժամանակ։ 1860 թվականին Տոսկանան անցավ Լոթարինգյան տան ներկայացուցիչ Սավոյայի տոհմի ձեռքում նույնը տեղի ւոնեցավ Պիտտիի հետ։

Պետականացում և մեր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսորզիմենտո ժամանակ, երբ Ֆլորենիցան Իտալական թագավորության մայրաքաղաքն էր թագանոր Վիկտոր Էմմանուել Երկրորոդը ապրել է պալատում մինչև 1871 թվականը։ 1919 թվականին նրա թոռը Վիկտոր Էմմանուել Երրորոդը պետականացրեց պալատը։ Այդ ժամանակ Պիտտին և Բոբոլիի այդիներում գտնվող աայլ շինություններ բաժանվեցին հինգ առանձին պատկերասրահի և մեկ թանգարանի։ Այդ ժամանակից ի վեր այնտեղ են գտնվում ոչ միայն յուրահատուկ արվեստի գործեր այլև անգին արտեֆակտեր տարբեր հավաքածուներից, որոնք ձեռք է բերել պետությունը։ Այցելությունների համար բաց են 140 սենյակ, որոնք ինտերիերի իմ մասն են կազմում։ Այն բանից հետո երբ 2005 թվականին պալատում անսպասելի գտնվեցին 18-րդ դարի մի քանի մոռացված սանհանգույց հայտնաբերվեցին այդ ժամանակի ջրատարների օրինակներ, որոնք իրենց ձևով շատ նման եմ մեր օրերին սանհանգույցներին։

Պատկերասրահներ և թանգարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Պիտտին Ֆլորենցիայի թանգարանների ամենամեծ համակառույցն է։ Հիմնական շինությունը՝ գլխավոր առանձնաշենքը զբաղեցնում է 32000 2կմ տարածք[10]։, որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ։

Պալատական պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական պատկերասրահը գտնվում է առաջին հարկում, որ այլ կերպ անվանում են «ազնվական հարկ»։ Պատկերասրահը կազմվածած է շուրջ 500 նկարներից, որոնք հիմանականում Վերածննդի դարաշրջանի են և Մեդիչիների մասնավոր հավաքածուից են։Պատկերասրահը տեղակայված է թագավորական սենյակներում,որ տեղ գտնվում եմն այնպիսի հայտնի նկարիչների գործեր ինչպիսիք են Ռաֆայելը, Տիցիանին, Կորեջիոյը, Պիտեր Պաուլ Ռուբենսը,Պիեռ դը Կորտենը[11]։ Պատկերասրահը դեռևս պահօանում է մասնավոր հավաքածուին բնորոշ գիծը՝նկարները ներկայացված են այնպես ինչպես սկզբանական շրջանում այսինքն ըստ այն ժամանակագրութոյան, որորվ ստեղծվել ենև ըստ այն նկարչական դրպոցների, որոնց պատկանում են ։ Ամեանգեղեցիկ սրահները բարոկկո ոճով կահավորել է Պիեռ դը Կորտենը։ Պիեռ դե Կորտեն սկզբում զարդարեց ազնվական հարկի մի փոքրիկ սենյակ՝ Sala della Stufa որմնանկարներով , որոնք պատկերում են մարդու չորս տարիքները։ Պիեռ դե Կորտենի այս աշխատանքը դրական արձագանք գտավ։ Հավաքածուն առաջին անգամ բաց է եղել հանրության համար XVIII-րդ դարի վերջում մեծ-դուքս Լեոպոլդ Երկրորոդի կողմից, ով Մեդիչիների անկումից հետո ցանկանում էր ժողովրդի վստահությունը շահել[12]։

Արքայական տներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական տները իրենցից ներկայացնում են 14 սենյակներ, որոնք նախկինում օգտագործել են Մեդիչիները իրենց գահակալության ընթացքում[11]։ Մեդիչիների գահակալությունից ի վեր այս սենյակները ամբողջովին ձևափոխվել են մինչև XIX-րդ դարը։սենյակներում են գտնվում Մեդիչիների դիմանկարները արված մեծ մասամբ նկարված Ջուստո Սուստերմանսի կողմից[13]։ Ի տարբերություն մեծ սենյակների, որտեղ գտնվում են Արքայական հավաքածուն որոշ սենյակներ ավելի փոքր են և անձնական և չնայած նրան որ շքեղ են և ոսկեղօծ հարմարեցված են առօրյա կյանքի պահանջներին։ Այդ դարաշրջանի սենյակների կահավորումը իրենից ներկայացնում է ամպհովանինորով մահճակալներ, այսպիսի կահավորում չենք կարող գտնել որ մի այլ ուրշ պալատում։ Իտալիայի թագավորները վերջիններն էին, որորնք օգտագործել են Պիտտին մինչև 1920-ական թվականները[14] ։ Սակայն մեր օրերեում այն վերածվել է թանգարանի, բայց պալատի որոշ հատվածներ օգտագործվում են, երբ Ֆլորենցիան պաշտոնական հյուրեր է ընդունում։

Ժամանակակից արվեստի պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատկերասրահը սկիզբ է առել 1748 թվականին Ֆլորենսիայի ակադեմիայի վերաձուլումից[15]։ Պատկերասրահը ենթադրում էր ցուցադրել այն արվեստի գլուխգործոցները, որոնք հաղթել է Ակադեմիայի հետ մրցման արդյունքում։ Այս ժամանակահատվածում Պիտտի էին բերվում ժամանակի լավագույն արվեստի գործերը, որնք պիտի զարդարեին պալատի սրահները։ XIX-րդ դարի կեսերին մեծ-դքսի ժամանակակակից արվեստի հավաքածուն այն աստիճան մեծ էր, եր մի մասը տեղափոխվեց Կրոնսետտա պալատ, որը հետագայում դարձավ ժամանակակաից արվեստի թանգարան։ Ռիսորզիմենտոյից և մեծ-դուքի ընտանիքին պալատից վտարելուց հետո արվեստի գործերը հավավեցին մեկ տեղում՝ Ժամանակակաից արվեստի պատկերասրահում»[15]։ Հավաքածուն շարունակվում էր մեծանալ հատկապես Վիկտոր Էմմանուել Երկրորոդի օրոք։ Այսօր ընդլայնված և զբաղեցնելով 30 սենյակ այս հսկայական հավաքածուն ներառում է XIX-րդ դարի վերջի և XX-րդ սկզբի Մաքիայոլիի և այլ ժամանակակից իտալական նկարչական դպրոցների աշխատանքներ[16]։ «Ժամանակակից արվեստի պատկերասրահ» անվանումը կարող է սխալ թվալ քանի որ ներկայացաված աշխատանքները ընդգրկում են 1700-ական թվականներից մինչև 1900-ական թվականների սկզբներ։ Պատճառն այն է, որ ժամանակակից արվեստը դադարել է գոյություն ունենելա Իտալիայում Երկրորոդ Համաշխարհային պատերազմ։ Իսկ այն ինչ ստեղծվել է դրանից հետո անվանվում է արդի արվեստ (իտալ.՝ arte contemporanea):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roberto Bartolini, Le Palais Pitti et ses collections, Ֆլորենցիա, «Bartolini»։
  • Marco Chiarini Pitti Palace, Լիվոռնո, «Sillabe s.r.l», 2001, ISBN 88-8347-047-8։
  • Gino Chierici, Il Palazzo Italiano, Միլան, 1964, ISBN 978-9939-60-057-4։
  • Wayne R. Dynes, Palaces of Europe, Լոնդոն, «Hamlyn», 1968, ISBN 978-9939-60-057-4։
  • = Georgina Masson, Italian Villas and Palaces, Լոնդոն, «Harry N. Abrams ltd.», 1959, ISBN 978-9939-60-057-4։
  • Michael Levey, Florence: A Portrait, «Harvard University Press», 1998, ISBN 0-67430-658-9։
  • Johann Georg Heck, The Iconographic Encyclopedia of the Arts and Sciences, «Iconographic Pub. Co.», 1888, ISBN 978-9939-60-057-4։
  • John Moretti, Frommer's Florence, Tuscany & Umbria, «Frommer's», 2006, ISBN 0-4717-6384-5։
  • Luwig H. Heydenreich, Wolfgang Lotz, Architecture in Italy 1400-1600, «Bungay - The Pelican History of Art», 1974, ISBN 978-9939-60-057-4։
  • Malcolm Campbell, Pietro da Cortona at the Pitti Palace. A Study of the Planetary Rooms and Related Projects, «Princeton University Press», 1977, ISBN 0691038910։
  • Norma Broude, The Macchiaioli: Italian Painters of the Nineteenth Century, «New Haven et Londres : Yale University Press», 1987, ISBN 0-300-03547-0։
  • Shelley Perlove, An Unpublished Medici Gamepiece by Justus Sustermans (The Burlington ամսագիր), 1989, էջ 131, ISBN 978-9939-60-057-4։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  4. Cultural Objects Name Authority
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. Johann Georg Heck, 1888, էջ 239, ISBN 978-9939-60-057-4։
  7. Лука Питти на www.florentzia.ru Արխիվացված 2017-03-27 Wayback Machine
  8. John Moretti, 2006, էջ 174, ISBN 978-9939-60-057-4։
  9. Georgina Masson, 1959, էջ 172, ISBN 978-9939-60-057-4։
  10. Gloria Chiarini, 1888 — 239 էջ, ISBN 978-9939-60-057-4։
  11. 11,0 11,1 Polo Museale Fiorentino, Fiorentino a, 2007, ISBN 978-9939-60-057-4։
  12. Wayne R. Dynes, 1968, էջ 69, ISBN 978-9939-60-057-4։
  13. Shelley Perlove, Fiorentino a, 1989, էջ 411-414, ISBN 978-9939-60-057-4։
  14. Michael Levey, 1998, էջ 416, ISBN 978-9939-60-057-4։
  15. 15,0 15,1 Marco Chiarini, Chiarini, 2001, էջ 77, ISBN 978-9939-60-057-4։
  16. Polo Museale Fiorentino, 2007, ISBN 978-9939-60-057-4։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Guide de la Ville de Florence avec la Description de la Galerie et du Palais Pitti orné de vues et statues, 1827, Florence.
  • Egisto Chiavacci, Guide de la galerie royale du palais Pitti, 1868, imprimerie galiléenne, Florence.
  • (անգլերեն) «Pitti Palace and Museums». yourwaytoflorence.com.
  • (անգլերեն) Gloria Chiarini (11.03.2010). «Pitti Palace». www.mega.it. The Florence Art Guide.
  • (անգլերեն)Polo Museale Fiorentino (10.03.2010). «The Palatine Gallery and Royal Apartments». polomuseale.firenze.it. Ministero per i Beni e le Attivit Culturali. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  • (անգլերեն)Polo Museale Fiorentino. «The Costume Gallery». polomuseale.firenze.it. Ministero per i Beni e le Attivit Culturali. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  • (անգլերեն)Janet Arnold. «Review: Costumes at Palazzo Pitti. Florence». The Burlington Magazine.
  • (անգլերեն)Thomas Frangenberg. «A Private Homage to Galileo. Anton Domenico Gabbiani's Frescoes in the Pitti Palace». The Warburg Institute.
  • (անգլերեն) Polo Museale Fiorentino. «Welcome». Ministero per i Beni e le Attivit Culturali. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին.
  • (անգլերեն)Amici di Palazzo Pitti. «Amici di Palazzo Pitti». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 31-ին.
  • (անգլերեն)Polo Museale Fiorentino. «The Gallery of Modern Art». polomuseale.firenze.it. Ministero per i Beni e le Attivit Culturali. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։