Պալացցո Մանսի թանգարան
Պալացցո Մանսի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, ազգագրական թանգարան և Museum of the Italian Ministry of Culture? |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Լուկա[1][2] |
Հասցե | Via Galli Tassi 43, 55100 Lucca[3][4][5]55100[3][1] |
Հիմնադրվել է | 1965 և 1977[1] |
Մակերես | 2800 քառակուսի մետր, 3626 քառակուսի մետր |
Այցելուներ | 2921 մարդ (2020)[2], 9592 մարդ (2019)[6], 8383 մարդ (2018)[7], 5614 մարդ (2021)[8] և 14 929 մարդ (2022)[5] |
Հավաքածուի չափս | 550 արխիվային միավոր[7] և 1500 արխիվային միավոր[9] |
Կայք | luccamuseinazionali.it/it/mansi/museo-nazionale-di-palazzo-mansi |
Պալացցո Մանսի թանգարան (իտալ.՝ Museo di Palazzo Mansi), թանգարան Իտալիայի Լուկա քաղաքում։ Պալացցո Մանսի թանգարանում է գտնվում նաև պետական պատկերասրահը։
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատը կառուցվել է 16-րդ դարում։ 1616 թվականին Մանսի ընտանիքը գնել է այն, վերանորոգել ինտերիերը բարոկկո ոճով, ինչը չի համապատասխանում կառույցի ճակատամասին։ 18-րդ դարում կառուցվեցին շինության երկու կողմերը, կենտրոնական ուղղահայաց հատվածները, երկրորդ հարկ տանող սանդղավանդակը։
1965 թվականին պալատում ստեղծվում է թանգարան, որը դառնում է պետական սեփականություն։ Այդ ժամանակ պալատը լիովին վերանորոգվում է։ 1977 թվականին հանդիսավոր կերպով բացվում է պատկերասրահը։ Ապա որոշվում է կրկին ցուցադրել հին կահույքը, ֆրեսկոները և գոբելենները։ Կարևոր տաղավարներից է La camera degli sposi, որտեղ ներկայացված են թանկարժեք մետաքսե գործվածքներ։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրվում են 19-րդ դարի կտավներ, որոնց հեղինակներն են Պոմպեո Բատոնին, Բերնարդինո Նոկին և Ստեֆանո Տոֆանելլին։ Կան նաև հին ջուլհակահաստոցներ, տարբեր դարաշրջանների հագուստ, հանդերձանք և գործվածքներ։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կարևոր է եղել քաղաքի և հարակից վայրերի համար տեքստիլ արդյունաբերությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատում առկա կտավները նվիրել է Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ը այն ժամանակ, երբ Լուկկայի դքսությունը մտավ Տոսկանայի մեծ դքսության կազմի մեջ։ Պատկերասրահը բաղկացած է չորս սրահներից, որոնք ներկայացնում են որոշակի դարաշրջան և դրա ոճը։
- Տինտորետտո, Դոմենիկո Գիրլանդայո, Պաոլո Վերոնեզե և Տիցիան
- Գվիդո Ռենի և Դոմենիկինո
- Ֆլամանդական գեղանկարչություն՝ Պաուլ Բրիլ, Յան Գոսսարտ
- Տոսկանական գեղանկարչություն՝ Դոմենիկո Բեկկաֆումի, Անյոլո Բրոնզինո, Պոնտորմո, Անդրեա դել Սարտո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Sistema Cultura — 2019.
- ↑ 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ http://www.luccamuseinazionali.it/en/mansi/info-museum
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 7,0 7,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Մանսի թանգարան» հոդվածին։ |