Չեչիլլիա Մետելայի դամբարան
Արտաքին տեսք
Չեչիլլիա Մետելայի դամբարան Mausoleo di Cecilia Metella | |
---|---|
Չեչիլլիա Մետելայի դամբարանը | |
Երկիր | Իտալիա |
Շինարարության վերջ | մ․թ․ա․ 1-ին դար |
🌐 | parcoarcheologicoappiaantica.it(իտալ.) |
Չեչիլլիա Մետելայի դամբարան (իտալերեն՝ Mausoleo di Cecilia Metella), դամբարան Հռոմից դուրս, Ապիյան ճանապարհի կողքին։ Կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում՝ մ․թ․ա․ 25 թվականին Չեչիլլիա Մետելայի պատվին, ով Քվինտուս Կեկիլիուս Մետելուս Կրետիկուսի դուստրն էր և Մարկոս Կրասսոսի որդու կինը[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոր դամբարան է։ Տեղադրված է 30x30 մ քառակուսի պատվանդանի վրա։ Դամբարանը գլանաձև է, տրամագիծը՝ 28,6 մետր։ Ոճով նման է էտրուսական տումուլուսային տիպի դամբարաններին։ Պատերը շարված են տրավերտինից, իսկ վերնաքիվն ու կոնական ծածկը՝ մարմարից։ Վերնաքիվն ու կոնական ծածկը չեն պահպանվել։ Գլանաձև կառույցում գտնվում էր դամբարանային սենյակը՝ տապանատունը, որտեղ դրված էր սարկոֆագը՝ քարակերտ դագաղը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Coarelli, Filippo (2008) Rome and Environs: An Archæological Guide. pg 393. ISBN 0520079612. Retrieved 7 June 2014.
- ↑ Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 177 — 319 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեչիլլիա Մետելայի դամբարան» հոդվածին։ |
|