Չանդա Ռուբին
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Լաֆայետ |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լաֆեյեթ, Լուիզիանա, ԱՄՆ |
Հասակ | 168 սմ |
Քաշ | 58 կգ |
Կարիերայի սկիզբ | 1991 օգոստոս |
Կարիերայի ավարտ | 2007 հոկտեմբեր |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 4,470,180 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 399–254[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 6 (1996 ապրիլի 8) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1996) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1995, 2000, 2003) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (2002) |
ԱՄՆ | 4-րդ շրջան (1992, 1995, 2002) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 227–161[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 9 (1996 ապրիլի 15) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1996) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2003) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (2002) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1999) |
Ավարտել է կարիերան |
Չանդա Ռուբին (անգլ.՝ Chanda Rubin, փետրվարի 18, 1976[1], Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիտուհի, մարզական գործիչ և հեռուստամեկնաբան։ Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի հաղթող կանանց զուգախաղում (1996 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն), Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից կանանց զուգախաղում (1999 թվականի ԱՄՆ բաց առաջնություն), Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերի կիսաեզրափակիչի մասնակից (մեկը՝ մենախաղում, երկու անգամ՝ կանանց զուգախաղում և մեկ անգամ՝ խառը զուգախաղում), WTA 17 մրցաշարերի հաղթող (որից յոթը մենախաղում), աշխարհի նախկին 6-րդ ռակետ մենախաղում և 9-րդ ռակետ զուգախաղում, Հոպմանի գավաթի (1997) և Ֆեդերացիայի գավաթի (1999) հաղթող ԱՄՆ ազգային հավաքականի կազմում, Մեծ Սաղավարտի պատանեկական մեկ մրցաշարի հաղթող կանանց զուգախաղում (1992 թվականի Ուիմբլդոնի մրցաշար), Մեծ Սաղավարտի պատանեկական մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից կանանց զուգախաղում (1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն)։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանդա Ռուբինը ծնվել է 1976 թվականի փետրվարի 18-ին, դատավորի և ուսուցչուհու ընտանիքում։ 1993 թվականին ավարտել է Ակադիանայի դպրոցը[2]։ Հետագայում նա Հարվարդի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան «Մարքեթինգ և ֆինանսներ» մասնագիտությամբ[3] և արժանացել է անշարժ գույքի վաճառքի գործակալի արտոնագրի[4]։
1990-ական թվականներից Ռուբինը վարում է հասարակական և մարդասիրական ակտիվ գործունեություն։ Նա կանոնավորապես կազմակերպում է թենիսի բարեգործական մաստեր-կլասներ, մասնակցում է «Մարզիկների ընդդեմ թմրանյութի» կազմակերպության աշխատանքներին, եղել է Wheelchair Tennis ծրագրի խոսնակը։ Չանդա Ռուբինի բարեգոծական հիմնադրամը գումարներ է ներդնում երեխաների մարզական կրթության զարգացման ծրագրերում, կրթաթոշակ է հատկացնում հեռանկարային երիտասարդ մարզիկներին և հովանավորում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) ութ պատանեկական մրցաշարերի շարքը[2]։ 2005 թվականից նա համագործակցում է ԱՄՆ թենիսի ասոցիացիայի (USTA) հետ և երկու անգամ՝ 2011 և 2013 թվականներին, ընտրվել է նրա տնօրենների խորհրդի կազմում[3]։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1994 թվականներ. Առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանդա Ռուբինի առաջին մարզիչը եղել է Ջոն Բրայանը, ով, ինչպես նա հիշում է, նրանում սերմանել է խաղի հիմունքները և սովորեցրել է կորտում հանգստության[4]։ Ռուբինը ITF շարքի մրցաշարերում առաջին խաղերը խաղացել է արդեն 1990 թվականին։ Օգոստոսին նա ուայլդ-քարտի է (հատուկ հրավիրված) արժանացել մեծահասակների ԱՄՆ բաց առաջնությանը մասնակցելու համար, սակայն պարտություն է կրել առաջին իսկ շրջանում։ 1991 թվականի հունվարին նա դուրս է եկել Միշենի ITF մրցաշարի մենախաղի և կանանց զուգախաղի մրցաշարերի եզրափակիչ, հաղթանակ տանելով Նիկոլ Լոնդոնի հետ զույգով։ Օգոստոսին, 15 տարեկան հասակում, անցել է պրոֆեսիոնալների կարգավիճակի, դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջան, իսկ երկու ամիս անց Արիզոնայի WTA մրցաշարում արդեն հասել է եզրափակիչ, այդ պահին գտնվելով վարկանիշային աղյուսակի միայն 138-րդ հորիզոնականում։ Այդ հաջողությունը նրան թույլ է տվել կարիերայում առաջին անգամ մտնել աշխարհի 100 ուժեղագույն թենիսիտուհիների շարքը[5]։
1992 թվականին 16-ամյա Ռուբինը հաղթել է աղջիկների շրջանում Ուիմբլդոնի մրցաշարում, տարին ավարտելով ITF պատանեկական վարկանիշի երկրորդ հորիզոնականում[3]։ Այդ տարի նրա լավագույն արդյունքը մեծահասակների մրցաշարերում, եղել է ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանը՝ աշխարհի 15-րդ ռակետ Կատերինա Մալեևայի նկատմամբ հաղթանակից հետո։ Հաջորդ տարի, Բիրմինգհեմի խոտածածկի կորտերում, Ռուբինը հաղթել է աշխարհի 13-րդ ռակետ Ամանդա Կյոտցերին և դուրս եկել կիսաեզրափակիչ, կարիերայում առաջին անգամ տեղ գրավելով համաշխարհային դասակարգման Թոփ 50-ում[5]։ Աշնանը Տոկիոյում, Լիզա Ռեյմոնդի հետ զույգով, նա իր առաջին տիտղոսն է նվաճել WTA մրցաշարերում՝ առաջին երկու դասակարգված զույգերի նկատմամբ հաղթանակներից հետո, ինչը Ռուբինին թույլ է տվել տարին ավարտել զուգախաղի թենիսիտուհիների 50 ուժեղագույնների շարքում։ 1994 թվականին Ռուբինը խաղացել է WTA զուգախաղի ևս երկու մրցաշարերի եզրափակիչներում (մեկ հաղթանակ) և երկրորդ անգամ պարտվել է մենախաղի մրցաշարի եզրափակիչում։ Եվս մեկ հաղթանակ տանելով Ամանդա Կյոտցերի նկատմամբ, այդ պահին արդեն աշխարհի 12-րդ ռակետ, նա դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Տարին նա ավարտել է արդեն աշխարհի մենախաղի 50 ուժեղագույն թենիսիստուհիների շրջանում։
1995—1996 թվականներ. Կարիերայի առաջին վերելքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Ռուբինը հաղթել է մենախաղի առաջին ITF մրցաշարում և երկու անգամ հպարտություն է կրել WTA II մակարդակի մրցաշարերի եզրափակիչներում՝ Իսթբորնում (աշխարհի 6-րդ ռակետ Կիմիկո Դատեի նկատմամբ հաղթանակից հետո) և Լոս Անջելեսում (աշխարհի 8-րդ ռակետ Գաբրիելա Սաբատինիի և վարկանիշային երկրորդ տեղը զբաղեցնող Արանչա Սանչես-Վիկարիոյի նկատմամբ հաղթանակներից հետո)։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ՝ աշխարհի 5-րդ ռակետ Յանա Նովոտնայի նկատմամբ հաղթանակից հետո, մրցախաղում, որտեղ նրան հաջողվել է շահել մրցակցուհու ինը մաթչ-բոլերը։ Ուիմբլդոնի մրցաշարում Ռուբինը Պատրիսիա Հայ-Բուլեի հետ մարաթոնյան մրցախաղում գերազանցել է մի քանի ռեկորդներ։ Խաղը շարունակվել է 3 ժամ 45 րոպե և ավարտվել է 7-6(4), 6-7(5), 17-15 հաշվով՝ հօգուտ Ռուբինի, դրանով իսկ ռեկորդ է սահմանվել Մեծ Սաղավարտի կանանց մրցաշարերում գեյմերի քանակով, սեթի ընթացքում գեյմերի քանակով (32) և վերջին սեթի տևողությամբ (2 ժամ 4 րոպե)[5]։ Ռուբինի և Հայ-Բուլեի միջև խաղը մինչ այժմ մնում է ամենաերկարատևը Ուիմբլդոնի կանանց մենախաղի մրցաշարերում[6]։ Տարվա վերջին Ռուբինը մասնակցություն է ունեցել WTA ամփոփիչ մրցաշարում, որտեղ առաջին շրջանում պարտություն է կրել Մերի Ջո Ֆերնանդեսից։ Դրանից հետո Ռուբինը, ով մրցաշրջանն ավարտել էր համաշխարհային դասակարգման առաջին քսանյակում, ԱՄՆ հավաքականի կազմում նորամուտել է Ֆեդերացիայի գավաթում, ընդ որում անմիջապես Համաշխարհային խմբի եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Իսպանիայի հավաքականի իր երկու մրցակցուհիների հետ հանդիպումներում նա ամերիկյան թիմին բերել է մեկ միավոր, հաղթանակ տանելով արդեն ոչ մի նշանակություն չունեցող (իսպանուհիները վաղաժամ հաղթանակ էին տարել) Արանչա Սանչես-Վիկարիոյի հետ մրցախաղում։ Տարվա արդյունքներով Ռուբինն արժանացել է WTA մրցանակի՝ «Տարվա առաջընթաց» անվանակարգում[3]։
Նոր, 1996 թվականը, Ռուբինը մեկնարկել է հաղթական, առաջին չորս ամեսների ընթացքում հաղթելով զուգախաղի չորս մրցաշարերում, այդ թվում Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նրա հետ միասին զույգ էր կազմել Արանչա Սանչես-Վիկարիոն։ Ութերորդ դասակարգված իսպանա-ամերիկյան զույգը տիտղոսի ճանապարհին առավելության է հասել մրցակցուհիների նկատմամբ, ովքեր դասակարգումում զբաղեցնում էին առաջին, չորրորդ և երրորդ հորիզոնականները[7]։ Ավստրալիայի բաց առաջնության մենախաղում Ռուբինը հասել է մինչև կիսաեզրափակիչ, ճանապարհին առավելության հասնելով աշխարհի 7-րդ ռակետ Գաբրիելա Սաբատինիի նկատմամբ, իսկ այնուհետև՝ Արանչա Սանչես-Վիկարիոյի, ով վարկանիշում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։ Սանչես-Վիկարիոյի հետ հանդիպումը, որը շարունակվել է 3 ժամ 33 րոպե (որից 2 ժամ 22 րոպեն տևել է երրորդ սեթը), ավարտվել է 6-4, 2-6, 16-14 հաշվով, գերազանցելով Բաց դարաշրջանում տևողությամբ, գեյմերի քանակով (48) ընդհանուր առմամբ և որոշիչ սեթում (30) Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի ռեկորդները։ Կիսաեզրափակիչում, որտեղ Ռուբինի մրցակցուհին Մոնիկա Սելեշն էր, նրան, ով երրորդ սեթում առավելություն ուներ 5-2 հաշվով, հաղթանակի համար չբավարարեց ընդամենը երկու հաղթական գնդակ։ Արդենք հունվարի վերջին Ռուբինը առաջին անգամ մտել է մենախաղի թենիսիտուհիների առաջին տաս լավագույնների շարքը, ապրիլին՝ Մայամիի բարձրագույն մակարդակի «Lipton Championships» մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց հետո, վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 6-րդ հորիզոնական։ Միևնույն ժամանակ նա հասել է 9-րդ հորիզոնական զուգախաղերում մասնակցող թենիսիտուհիների շրջանում։ Սակայն ծանր վնասվածքը, որը նա ստացել էր Մայամիի մրցաշարում մասնակցության ընթացքում (աջ ձեռքի դաստակի կեռանման ոսկորի կոտրվածք), հնարավորություն չի տվել Ռուբինին զարգացնելու հաջողությունը[5]։ Նա բաց է թողել երկու ամիս, միայն մեկ սեթ է անց կացրել Իսթբորնի մրցաշարում, անհաջող փորձել է մարզվել ԱՄՆ հավաքականում Ատլանտայի Օլիմպիական խաղերից առաջ[4] և օգոստոսին ենթարկվել է վիրահատության, ելույթները վերսկսելով միայն նոյեմբերին[5]։
1997—2000 թվականներ. Թոփ 50-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարերին վերադառնալով վիրահատությունից հետո, Ռուբինը կարողացել է ցուցադրել, որ չի կորցրել մարզավիճակը, մինչ տարեվերջ հասցնելով հաղթանակ տանել Զալցբուրգի ITF մրցաշարում։ 1996 և 1997 թվականների սահամանգծում նա Ջաստին Հիմելստոբի հետ միասին ԱՄՆ է ներկայացրել Հոպմանի գավաթի ցուցադրական միջազգային մրցաշարում, հաղթանակ տանելով Խորվաթիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և ՀԱՀ-ից մրցակցուհիների հետ իր բոլոր մենախաղերում և առաջին անգամ ԱՄՆ-ի համար նվաճելով այդ մրցանակը[8]։ Փետրվարին՝ եզրափակիչներում հինգ անընդմեջ պարտություններից հետո, նա վերջապես Լինցում շահել է իր առաջին մենախաղային տիտղոսը WTA մրցաշարերում։
Այնուհետև, սակայն, Ռուբինի խաղում առաջ է եկել երկարատև անկում և 1998 թվականի մայիսին նա վարկանիշային աղյուսակում իջել է 78-րդ հորիզոնական՝ ցածրագույն ցուցանիշը 1993 թվականի մարտից ի վեր[5]։ Դրությունն ուղղել նրան օգնել է Ֆրանսիայի բաց առաջնությունում չորրորդ շրջան դուրս գալը և եզրափակիչը Քվեբեկի «Bell Challenge» WTA մրցաշարում՝ առաջինը երեք անընդմեջից։ 1999 և 2000 թվականներին, բացի Քվեբեկից, Ռուբինը երկու անգամ անընդմեջ խաղացել է Հոբարտի մրցաշարի եզրափակիչում, երկու քաղաքներից շահելով մեկական տիտղոս։ 1999 թվականը նշանավորվել է նաև աշխարհի թիվ մեկ ռակետ Մարտինա Հինգիսի նկատմամբ հաղթանակով Ինդիան Ուելսի «State Farm Evert Cup» մրցաշարում և Ռուբինի կարիերայում երկրորդ եզրափակիչով Մեծ Սաղավարտի կանանց զուգախաղի մրցաշարում։ Այս անգամ նա եզրափակիչ է հասել ԱՄՆ բաց առաջնությունում, վարկանիշային աղյուսակում գտնվելով 119-րդ հորիզոնականում, ֆրանսուհի Սանդրին Թեստուդի հետ զույգով։ Եզրափակիչի ճանապարհին Ռուբինը և Թեստուդը հաղթել են մրցաշարի յոթերորդ, երրորդ և վեցերորդ դասակարգված զույգերին, սակայն զիջելով մրցաշարի 5-րդ դասակարգված զույգ Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերին[9]։
2000 թվականը, որի ընթացքում Ռուբինը Քվեբեկում շահել է կարիերայում մենախաղի երրորդ տիտղոսը, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, նա ավարտել է մենախաղի 20 ուժեղագույն թենիսիտուհիների շարքում՝ առաջին անգամ վերջին չորս տարիների ընթացքում, վարկանիշային աղյուսակում բարձրանալով մինչև 11-րդ հորիզոնական։ Դա նրան թույլ է տվել կարիերայում երկրորդ անգամ մասնակցություն ունենալ մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարում, սակայն այնտեղ նրան անմիջապես պայքարից դուրս է թողել ձախ ծունկի վնասվածքը[5]։ Զուգախաղում այդ մրցաշրջանը նրան բերել է կարիերայում իններորդ և տասներորդ տիտղոսները՝ երկուսն էլ II մակարդակի խոշոր մրցաշարերում, և տարվա արդյունքներով 22-րդ հորիզոնականը վարկանիշում։
2001—2008 թվականներ. Կարիերայի երկրորդ վերելք և ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սկզբին Ռուբինը ենթարկվել է նոր վիրահատության, այս անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում մենիսկի վնասվածքից հետո։ Գարնանային գրունտային մրցաշրջանի զգալի մասը նա բաց է թողել ձախ ոտքի աքիլեսյան ջիղի վնասվածքի պատճառով, իսկ տարվա վերջը՝ ծնկի վնասվածքի պատճառով, մրցաշրջանն ավարտելով ցածր հորիզանականներում ինչպես մենախաղի. այդպես էլ զուգախաղի WTA դասակարգման աղյուսակում։ Այնուամենայնիվ, այդ տարվա ընթացքում ևս նրա հաշվին զգալի հաջողություններ են եղել առանձին հանդիպումներում, ներառյալ աշխարհի 4-րդ ռակետ Նատալի Տոզիայի նկատմամբ հաղթանակը Լինցում և բելգիացի Էլս Կալենսի հետ զույգով հաղթանակը Ուիլյամս քույրերի նկատմամբ ԱՄՆ բաց առաջնությունում։ Այդ պարտությունը Վենուս և Սերենա Ուիլյամսների համար դարձել է առաջինը 1999 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Մեծ Սաղավարտի յոթ մրցաշարերում (չհաշված հրաժարումները)[5]։
2002 թվականի հունվարի կեսին Ռուբինը ենթարկվել է հերթական վիրահատության՝ այժմ ձախ ծնկի, և շարք է վերադարձել միայն մայիսին։ Չնայած դրան, մրցաշրջանի մնացած մասը նա անց է կացրել բավականին հաջող, հաղթելով մենախաղի երկու մրցաշարերում և վարկանիշում 69-րդ հորիզոնականից բարձրանալով 13-րդ հորիզոնական։ Իսթբորնի II մակարդակի «Direct Line International Championships» մրցաշարում Ռուբինը, այդ պահին 37-րդ ռակետ, 27 տարվա ընթացքում դարձել է մրցաշարի երկրորդ չդասակարգված հաղթողը, իսկ Լոս Անջելեսում հաղթել է դասակարգման առաջին տասնյակի երեք մրցակցուհիների, ներառյալ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։ Մեծ Սաղավարտի երեք մրցաշարերում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ բաց առաջնություններում և Ուիմբլդոնի մրցաշարում, նա հասել է մինչև չորրորդ շրջան, բոլոր երեք դեպքերում էլ պարտություն կրելով Ուիլյամս քույրերից որևէ մեկից, ընդ որում ԱՄՆ-ում նրան Վենուսի նկատմամբ հաղթանակից բաժանում էր ընդամենը երկու միավոր, ով այդ մրցաշարում համարյա երկու տարի մրցակցուհիներին չէր զիջում ոչ մի սեթ[5]։
Հաջորդ մրցաշրջանը դարձել է Ռուբինի մենախաղի կարիերայի ամենահաջողակը։ Նա այն անց է կացրել հավասար և հաջող, Մեծ Սաղավարտի մրցաշերում և WTA մրցաշարերում հաղթելով 45 հանդիպումներում և վաստակելով համարյա մեկ միլիոն դոլլար մրցանակային։ Մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ քաղացել է եզրափակիչներում, հաղթելով նրանցից երկուսում և հունիսին վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը՝ միայն մեկ դիրքով պակաս իր լավագույն ցուցանիշից։ տարվա վերջին Ռուբինը երեք անգամ բաց է թողել հնարավորությունը բարելավելու իր վարկանիշային դիրքը, պարտվելով ռուսաստանցի Ելենա Դեմենտևային Բալիի և Լյուքսեմբուրգի մրցաշարերի եզրափակիչներում և WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի հանդիպումում։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է տարին ավարտել վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում՝ լավագույն ավարտը կարիերայի ընթացքում[5]։
2003 թվականը դարձել է վերջին հաջողակը Ռուբինի կարիերայում։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում նրա մոտ մշտապես բորբոքվում էին ձախ ծնկի խնդիրները, որի պատճառով նա հրաժարվել էր մի շարք մրցաշարերից, բաց թողնելով ամբողջ գարունը և աշնան երկրորդ կեսը։ Նրա լավագույն արդունքը դարձել է մրցաշրջանի սկզբում Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանը, որտեղ նա պարտվել է Անաստասիա Միսկինային։ Ծնկի վիրահատությունը, ենթարկված աշնանը, Ռուբինին թույլ է տվել կորտ վերադառնալ միայն 2005 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության նախօրյակին, որտեղ նա պարտվել է արդեն որակավորման փուլում, մրցաշրջանի մնացած մասում մասնակցելով միայն մեկ մրցաշարի՝ Ցինցինատիում, որտեղ առաջին շրջանում տարել է տարվա ընթացքում իր միակ հաղթանակը, այնուհետև պարտվելով 4-րդ համարի տակ դասակարգված Դանիելա Հանտուխովային[5]։ Մրցաշարերին վերադառնալու նոր փորձ ձեռնարկվել է 2006 թվականի ամռանը, երբ Ռուբինը մասնակցելով յոթ մրցաշարերում, հաղթանակ է տարել ընդամենը մեկ խաղում։ Պաշտոնապես նա խաղային կարիերային հրաժեշտ է տվել 2008 թվականին, կարիերայի ընթացքում վաստակելով համարյա 4,5 միլիոն դոլլար։ 2013 թվականին Չանդա Ռուբինի անունը ընդգրկվել է Լուիզիանա նահանգի Մարզական փառքի սրահի ցուցակում[4]։
Վարկանիշը տարվա վերջին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
2006 | 481 | |
2005 | 546 | |
2004 | 53 | |
2003 | 9 | 34 |
2002 | 13 | 32 |
2001 | 54 | 71 |
2000 | 13 | 22 |
1999 | 22 | 22 |
1998 | 34 | 30 |
1997 | 30 | 27 |
1996 | 17 | 16 |
1995 | 15 | 33 |
1994 | 23 | 54 |
1993 | 69 | 48 |
1992 | 83 | 85 |
1991 | 83 | 348 |
1990 | 521 |
Ելույթները մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթները մենախաղում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
WTA մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում (19)[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ելույթները թիմային մրցաշարերում | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Գլխավոր մրցաշարերի մենախաղի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | ՀՄ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1/2 | 4 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 4 շրջան | 4 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 12 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | Ո2 | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1/4 | ՉՄ | 2 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1/4 | ՉՄ | 4 շրջան | 1/4 | ՉՄ | Ո1 | ՉՄ | ՉՄ | 0 / 9 |
Ուիմբլդոն | ՉՄ | Ո1 | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 12 |
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 4 շրջան | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 0 / 15 |
Մեծ Սաղավարտի ՀՄ | 0 / 1 | 0 / 1 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 1 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 0 | 0 / 1 | 0 / 0 | 0 / 48 |
WTA Ամփոփիչ մրցաշար | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | ԽՓ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 4 |
Վարկանիշ տարվա վերջին | 521 | 83 | 83 | 69 | 23 | 15 | 17 | 30 | 34 | 22 | 13 | 54 | 13 | 9 | 53 | 546 | 481 | ՉՎ |
Արդյունքները այլ թենիսիստուհիների հետ հանդիպումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Կուրնիկովա 1-4
- Մարտինա Հինգիս 2-8
- Սիլվիա Ֆարինա Էլիա 3-2
- Սերենա Ուիլյամս 1-1
- Լինդսեյ Դևենպորտ 3-9
- Դանիելա Հանտուխովա 0-2
- Ելենա Դեմենտևա 2-5
- Վենուս Ուիլյամս 1-9
- Ջանիֆեր Կապրիատի 5-6
- Շտեֆի Գրաֆ 0-7
- Կարինա Հաբսուդովա 5-0
- Անկե Հուբեր 1-1
- Արանչա Սանչես-Վիկարիո 4-4
- Մոնիկա Սելեշ 0-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WTA կայքէջ
- ↑ 2,0 2,1 WTA պրոֆիլը
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Чанда Рубин Արխիվացված 2014-11-16 Wayback Machine на сайте USTA (անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Чанда Рубин на сайте Зала спортивной славы Луизианы (անգլ.)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Обзор карьеры на сайте WTA (անգլ.)
- ↑ «On this day: Hy-Boulais and Rubin play for the longest time». Wimbledon Championships Official Blog. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Турнирная сетка Открытого чемпионата Австралии 1996 года, женский парный разряд Արխիվացված 2015-06-14 Wayback Machine на сайте ITF (անգլ.)
- ↑ «Hopman Cup 1997 (IX)». Hopman Cup. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
«U.s. Wins 1st Hopman Tennis Title». Philadelphia Inquirer. 1997 թ․ հունվարի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. - ↑ Турнирная сетка Открытого чемпионата ԱՄՆ по теннису 1999, женский парный разряд Արխիվացված 2015-06-14 Wayback Machine на сайте ITF (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չանդա Ռուբինը WTA կայքում
- Չանդա Ռուբինը ITF կայքում Արխիվացված 2020-09-26 Wayback Machine
- Չանդա Ռուբինը Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2016-09-25 Wayback Machine
- Չանդա Ռուբինը USTA կայքում Արխիվացված 2015-09-11 Wayback Machine
- Չանդա Ռուբինը Լուիզիանայի Մարզական փառքի սրահում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդա Ռուբին» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1976 ծնունդներ
- Փետրվարի 18 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ամերիկացի թենիսիստներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Ուիմբլդոնի մրցաշար
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն