Jump to content

Ուրանիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրանիտ
Քիմիական բանաձևO₂U
Մոլային զանգված4,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքԽորանարդային համակարգ
Դասակարգում
CAS համար1344-57-6, 1317-99-3
PubChem10916
EINECS համար215-700-3
SMILESO=[U]=O
ЕС215-700-3
RTECSYR4705000
ChEBI10454, 21257709
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ուրանիտ, միներալ։ Քիմիական կազմը՝ UO2։ Սովորաբար U-ի մի մասը օքսիդացված է մինչև Ս6 ։ Խառնուրդների ձևով մշտապես առկա են ռադիոգեն Pb, հաճախ՝ Th և TR։ Pb-ի պարունակությամբ որոշում են միներալի բացարձակ հասակը։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, օքտաէդրեր կամ դրանց կոմբինացիաներ, ներփակումներ։ Գույնը՝ խեժի սևից մինչև կանաչավուն սև։ Փայլը՝ խեժի, կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը, բյուրեղներինը՝ 8000-10000 կգ/մ3, կոլոմորֆ տարբերակներինը՝ 6500-8500 կգ/մ3։ Ուժեղ ռադիոակտիվ է։ Հանդիպում է պեգմատիտներում, Co, Ni, Bi, Ag, As պարունակող հիդրոթերմալ երակներում։ Օգտագործվում է ապարների բացարձակ հասակը կապարային մեթոդով որոշելու համար։ Ուրանիտի բոլոր տարբերակները հիմք են ծառայում ուրանի հանքանյութերի համար։ Ուրանիտի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրանիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։