Ուոլթեր Թևիս
Ուոլթեր Թևիս անգլ.՝ Walter Tevis | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 8, 1984[1][2][3][…] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Գերեզման | Կենտուկի |
Մասնագիտություն | գրող, վիպասան, համալսարանի դասախոս և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կենտուկիի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Աշխատավայր | Օհայոյի համալսարան |
Կայք | waltertevis.org |
Ուոլթեր Սթոուն Թևիս (անգլ.՝ Walter Stone Tevis, փետրվարի 28, 1928[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[4] - օգոստոսի 8, 1984[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի ֆանտաստ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթեր Թևիսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում և մեծացել Սանսեթ շրջանում։ Տասը տարեկանում ծնողները ստիպված են եղել նրան մեկ տարով հանձնել Սթենֆորդի մանկական առողջարան, իսկ իրենք գնացել են Կենտուկի նահանգի Մեդիսոն շրջան, որտեղ ընտանիքը հողամաս է ստացել։ Երբ Ուոլթերը 11 տարեկան էր, նա ինքնուրույն գնացքով եկել է ծնողների մոտ։
Երկրորդ աշխարհամարտի ավարտին 17-ամյա Թևիսը Խաղաղ օվկիանոսում ծառայել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի «Գամիլտոն» նավակողի հյուսնի օգնական։ Ծառայությունն ավարտելուց հետո՝ 1945 թվականին, ավարտել է դպրոցը և ընդունվել Կենտուկիի համալսարան։ Այնտեղ նա ստացել է անգլերեն գրականության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ուսման ժամանակ Թևիսն աշխատել է բիլիարդի սրահում և նույնիսկ պատմվածք գրել բիլիարդի մասին՝ «The Big Hustle», որը հրատարակվել է 1955 թվականին «Collier's» ամսագրում։
Թևիսի պատմվածքները հայտնվել են նաև «Cosmopolitan», «Esquire», «Galaxy Science Fiction», «Playboy», «Redbook» և «Saturday Evening Post» ամսագրերում։
Թևիսի անդրանիկ վեպը՝ «The Hustler», լույս է տեսել 1959 թվականին։ Դրան հաջորդել է 1953 թվականին հրատարակված «The Man Who Fell to Earth» վեպը։ 1965 թվականից մինչև 1978 թվականը Թևիսն Օհայոյի համալսարանում դասավանդել է անգլերեն գրականություն և ստեղծագործական գրարվեստ։
Թևիսի վեց վեպերից երեքն էկրանավորվել է։ 2020 թվականին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունն էկրանավորել է 1989 թվականին գրված «Թագուհու գամբիտը» վեպը և նկարահանել 7 սերիայից բաղկացած մինի սերիալ։
1984 թվականին Թևիսը մահացել է թոքի քաղցկեղից և թաղվել Ռիչմոնդում (Կենտուկի նահանգ)։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #10757554X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 8 մահեր
- 1984 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Օհայոյի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ