Ուլու Ջամի մզկիթ (Բուրսա)
Ուլու Ջամի մզկիթ թուրքերեն՝ Bursa Ulu Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Բուրսա |
Մասն է | Khans Area? |
Հիմնվել է | 1396 |
Կառուցման սկիզբ | 1396 |
Կառուցման ավարտ | 1400 |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Հիմնադիր | Բայազիդ I |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Ալի Նեջար |
Ոճ | սելջուկյան ոճ |
Գմբեթ | 20 |
Մինարեթներ | 2 |
Պաշտոնական կայքէջ |
Ուլու Ջամի մզկիթ կամ Մեծ մզկիթ (թուրքերեն՝ Bursa Ulu Camii), գործող մզկիթ Թուրքիայի Բուրսա քաղաքում։ Մզկիթը կառուցվել է 1396- 1400 թվականներին՝ Բայազիդ I-ի հրամանով։ Մզկիթը կառուցվել է սելջուկյան ոճով։ Մզկիթը ունի 20 գմբեթներ, 2 մինարե և 12 հիմնասյուն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլու Ջամին Բուրսայի ամենամեծ մզկիթն է։ Այն վաղ օսմանյան մշակույթի գանձերից է, որը կառուցվել է այդ ժամանակներում տարածված սելջուկյան ոճով։ Մզկիթը կառուցվել է 1396- 1400 թվականներին՝ Բայազիդ I-ի հրամանով։ Մզկիթի ճարտարապետը եղել է Ալի Նեջարը։ Ուլու Ջամիի առանձնահատկություններից են հանդիսանում 20 գմբեթները, որոնք դասավորված են չորս շարքերով՝ ամեն շարքում հինգ գմբեթ։ Ավանդության համաձայն, գմբեթները կառուցվել են ի փոխարեն 20 մզկիթների, որոնց խոստացել էր կառուցել Բայազիդ I-ը՝ Նիկոպոլիի ճակատամարտում հաղթելու պարագայում։ Մզկիթը ունի 2 մինարեներ։
Մզկիթի բակում կա շատրվան, որտեղ պարտադիր այցելում են բոլոր հավատացյալները, մինչև նամազ կատարելը։ Շատրվանը ունի նաև գմբեթ։ Մզկիթի պատերին և հիմնասյուներին կախված են 192 գրվածքներ, որոնք արաբական կալիգրաֆիայի օրինակ են Թուրքիայում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մինարեներից մեկը
-
Ներքին շատրվանը
-
Ինտերիեր
-
Գրվածքներ պատերին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պաշտոնական կայք էջ» (թուրքերեն). bursaulucamii.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- «Օսմանյան մայրաքաղաքի ամենամեծ մզկիթը». umma.org.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլու Ջամի մզկիթ (Բուրսա)» հոդվածին։ |
|