Ուայքատո (գետ)
Ուայքատո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 425 կմ |
Ավազանի մակերես | 13 701 կմ² |
Ջրի ծախս | 340 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թաուպո (լիճ) |
Գետաբերանի տեղակայում | Թասմանյան ծով |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Waipā River?, Waipakihi River?, Wairakei River?, Whangamarino River?, Mangatāwhiri River? և Tutaenui Stream? |
Ջրի մարմիններ | Թաուպո (լիճ), Lake Ohakuri?, Lake Ātiamuri?, Lake Whakamaru?, Lake Maraetai?, Lake Waipapa?, Lake Arapuni? և Lake Karapiro? |
Երկրամաս | Ուակիթո |
Ուայքատո (անգլ.՝ Waikato), գետ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում։ Այդ երկրի ամենաերկար գետն է. ունի մոտավորապես 425 կիլոմետր երկարություն[1]։ Անվանումը մաորիական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «հոսող ջուր»[2][3]։ Տեղաբնիկները սրբացրել են գետը և իրենց ցեղային հավաքատեղիներն ու սրբավայրերը կառուցել են նրա ափերին։
Համառոտ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուայքատոյի ակունքն ընկած է Նոր Զելանդիայի ամենաբարձր լեռան՝ Ռուապեհուի արևելյան լանջին, սնվում է գլխավորապես Մանգատոետոենուի (նախկին անվանումը՝ Ուայքատո) սառցադաշտի հալոցքի ջրերով[4]։ Իջնելով սարալանջից՝ գետն ուղղվում է դեպի հյուսիս, անցնում Թուրանգի քաղաքն ու մուտք գործում Նոր Զելանդիայի ամենամեծ լիճը՝ Թաուպոն[5][6], որի մերձակայքում ստեղծվել է արհեստական լճերի, թունելների ու ջրանցքների մի ընդարձակ համակարգ՝ դաշտերը ոռոգելու, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով[7][8]։
Թաուպո լիճը հատելով նրա հյուսիսային մասով՝ Ուայքատոն նույնանուն՝ Թաուպո քաղաքի մոտ դուրս է գալիս լճից և հոսում հյուսիսարևելյան ուղղությամբ։ Շուրջ 40 կիլոմետր ցամաքով հոսելուց հետո հատում-անցնում է Օհակուրի, Աթիամուրի, Ֆակամարու, Մարաեթայի, Ուայփափա, Արափունի, Քարապիրո[9] լճերը՝ իր ճանապարհին ընդունելով մի շարք վտակներ[10][11]։
Թասմանյան ծովը թափվելուց առաջ՝ գետաբերանի մոտ գտնվող Պորտ Ուայքատո քաղաքի մերձակայքում[12] գետին միանում է նրա վերջին վտակը՝ Արարոան[13]։ Ուայքատո գետի ափին ընկած խոշոր բնակավայրերից է Համիլտոն քաղաքը, որ մեծությամբ չորրորդն է Նոր Զելանդիայում։ Գետը ձկնառատ է (կա շուրջ երեք տասնյակ ձկնատեսակ). տարածված են հատկապես ծիածանագույն կարմրախայտն ու օձաձուկը (օձաձկան և այլ ձկնատեսակների արդյունաբերական որս է մինչև իսկ իրականացվում)[14] : Ի դեպ, օձաձուկը մաորիների սննդակարգի հիմնական բաղադրիչն է եղել ավանդաբար[15]։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարապիրո լճում պարբերաբար անցկացվում են թիավարության և կարթով ձկնորսության մրցումներ։
- Ուայքատո գետի տեսարժան վայրերից է Հուկա Ֆոլս ջրվեժը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Y.G. Wo and T.R. Healy. Degradation of the Lower Waikato River: An Analysis of the Gauging Data // Journal of Hydrology (NZ). — 1994. — Т. 32. — № 1. — С. 29—43. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ https://teara.govt.nz/en/1966/waikato-river
- ↑ «Waikato River» (անգլերեն). Encyclopaedia of New Zealand (1966). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 1. — ISBN 0-86863-418-2
- ↑ Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. map 38. — ISBN 0-7900-0952-8
- ↑ Roger Smith, GeographX. The Geographic Atlas of New Zealand. — Robbie Burton, 2005. — С. map 89. — ISBN 1-877333-20-4
- ↑ «Tongariro Power Scheme» (անգլերեն). Genesis Energy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 62. — ISBN 0-86863-418-2
- ↑ Miles, Sue. The River: The Story of the Waikato. — 1984. — С. 69. — ISBN 0-86863-418-2
- ↑ Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. maps 28-29, 19. — ISBN 0-7900-0952-8
- ↑ Roger Smith, GeographX. The Geographic Atlas of New Zealand. — Robbie Burton, 2005. — С. maps 78, 66-68, 56. — ISBN 1-877333-20-4
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Reed New Zealand Atlas / Peter Dowling. — Reed Books, 2004. — С. maps 14, 18-19. — ISBN 0-7900-0952-8
- ↑ «What lives in the Waikato River?» (անգլերեն). Waikato Regional Council. Environment Waikato. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Petri S. Juuti, Tapio S. Katko, Heikki S. Vuorinen. Environmental history of water: global views on community water supply and sanitation. — IWA Publishing, 2007. — С. 484. — 629 с. — ISBN 9781843391104
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * «Waikato Regional Council. Environment Waikato. How clean is the Waikato River?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայքատո (գետ)» հոդվածին։ |
|