Շտոկերաու[3] (գերմ.՝ Stockerau), քաղաք Ավստրիայի Կոռնոյբուրգ շրջանում (Ստորին Ավստրիա երկրամաս)։ Ընկած է երկրի մայրաքաղաք Վիեննայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Դանուբ գետից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 37,41 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 16 916 (այդ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Վայնֆիրտել ենթաշրջանում)[4]։ Պաշտոնական կոդը՝ 3 12 30: Շտոկերաուն անվանում են նաև Լենաուշտադ (գերմաներեն՝ Lenaustadt, այսինքն՝ Լենաուի քաղաք), քանզի ավստրիացի մեծ բանաստեղծ Նիկոլաուս Լենաուն հաճախ է այցելել ու տևական ժամանակ անցկացրել այստեղ՝ հյուրընկալվելով շտոկերաուցի պապին ու տատին։
Jean-Paul Lehners, 1973: Die Pfarre Stockerau im 17. und 18. Jahrhundert – Erste Resultate einer demographischen Studie; in: H. Helczmanovski (Hg.): Beiträge zur Bevölkerungs- und Sozialgeschichte Österreichs; München & Wien, Ss. 373–401.
Jean-Paul Lehners, 1974: Haus und Familie im Markt Stockerau am Ende des 17. Jahrhunderts; in: Unsere Heimat – Zeitschrift des Vereins für Landeskunde von Niederösterreich und Wien, 45, Ss. 222–235.
Friedrich Buschmann - Dein Stockerau, die Chronik der Stadt