Jump to content

Շվեդիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեդիա (Շվեդիայի Թագավորություն), պետություն Հյուսիսային Եվրոպայում, Սկանդինավյան թերակղզու արևմուտքում և հարավում։ Սահմանակից է Նորվեգիային և Ֆինլանդիային։ Ափերը ողողում են Բալթիկ ծովը, Էրեսուն, Կատեգատ և Սկագերակ նեղուցների ջրերով։ Շվեդիայի կազմում են Գյոթլանդ և Էլանդ կղզիները (Բալթիկ ծովում)։ Տարածությունը 450 հզ կմ2 է (առանց ներքին ջրերի՝ 411,5 հազար կմ2), բնակչությունը 8354 հազար մարդ (1981 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը՝ Ստոկհոլմ։ Բաժանված է վարչատերի տորիալ 24 միավորի (լենի), աշխարհագրական պատմաշխարհագրական առումով՝ 3 մասի՝

  • Գյոթլանդ
  • Սվեալանդ
  • Նորլանդ։

Պետական կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդական դրոշ

Շվեդիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975 թվականից։ Պետության գլուխը թագավորն է, որն իրականացնում է ներկայացուցչական ֆունկցիաներ։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Օրենսդիր բարձրագույն մարմինը ռիկսդագն է (միապալատ պառլամենտ), որն ընդունում է օրենքներ, պետության բյուջեն, ընտրում պրեմիեր մինիստրին, հաստատում կառավարության կազմը, ընտրում օմբուդսմեններին։ Լեներում կենտրոնական իշխանությունը ներկայացնում է նահանգապետը, որը գլխավորում է հատուկ վարչական բյուրոն, վերահսկում տեղական ինքնավարության մարմինները՝ լանդստինգները լեներում, լիազորների ժողովները՝ քաղաքներում և գյուղական կոմունաներում։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանները, քաղաքային և օկրուգային դատարանները։ Կան հատուկ դատարաններ՝ գույքի բաժանման, հողային գործերի, ոստիկանական են։

Շվեդիայի բնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան գտնվում է Ֆենոսկանդինավիայում։ Գերակշռում են ոչ բարձր, ժայռոտ ափերը՝ մանր կղզիներով խորշրով, որոնք դժվարացնում են մերձափնյա նավագնացությունը։ Բոտնիկի ծոցի ափերը ցածրադիր են, գլխավորապես՝ ավազային։ Շվեդիայի հյուսիսային և արևմտյան շրջանները զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մետր, Կեբնեկայսե լեռ), որոնք լեռնաշղթաների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների զուգակցում են։ Սառցադաշտերը (ավելի քան 200) գրավում են մոտ 400 կմ2։ Երկրի հյուսիսում տարածված է խիստ մասնատված Նորլանդ սարահարթը (բարձրությունը՝ 200-800 մետր)։ Ավելի հարավում գտնվում է Միջին շվեդական դաշտավայրը՝ իրար հաջորդող թմբաշարերով և գոգավորություններով, որոնց զգալի մասը զբաղեցնում են լճերը։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը (օզեր, մորեններ ևն)։ Երկրի հարավում Սմոլանդ բարձրությունն է, որը շառավիղաձև հովիտներով կտրտված է առանձին բլրաշարերի և լեռնազանգվածների։ Երկրաբանական կառուցվածքը Շվեդիայում գտնվում է Արևելյան Եվրոպական պլատֆորմի Բալթիական վահանի սահմաններում և շրջափակված է կալեդոնյան ծալքավորման կառուցվածքներով։ Ծածկված է քեմբրսիլուրի մնացորդներով և առավելապես անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, կապար, ցինկ, վոլֆրամ, հազվագյուտ մետաղներ և ֆլյուորիտի ոչ խոշոր հանքավայրեր, հանքային աղբյուրներ։

Շվեդիայի կլիման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը։ Հյուսիսային շրջաններում կլիման ավելի խիստ է, միջին և հարավային շրջաններում՝ անցումային ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում -05 °C է, հուլիսին ՝ համապատասխանաբար 15-17 °C և 10-11 °C։ Տարեկան տեղումները լեռներում 1500-1700 մմ են (տեղ-տեղ մինչև 2000 մմ), հարթավայրերում՝ 700-800 մմ, հյուսիսում 300-600 մմ։ Հյուսիսային լեռներում ձնածածկույթի տևողությունը 6-7 ամիս է, հարավում՝ մինչև 1 ամիս, որոշ շրջաններում ձնածածկույթը բացակայում է։

Ներքին ջրերը - Գետերը կարճ են, ջրառատ սնումը՝ ձնաանձրևային։ Մեծ գետերն են

  • Էսթերդալէլվենը
  • Տուռնեէլվենը
  • Կլարէլվենը
  • Օնգերմանէլվենը
  • Գյոթաէլվը

Գետերն ունեն մեծ անկում, առաջացնում են ջրվեժներ։ Առավելագույն հոսքը լինում է գարնանը և ամռանը։ Գետերի սառցակալման տևողությունը հարավում 3-4 շաբաթ է, հյուսիսում՝ 5-6 ամիս։ Հիդրոէներգիայի պաշարներով (տարեկան շուրջ 80 միլիարդ կվա/ժ) Շվեդիայում Արևմտյան Եվրոպայում գրավում է 2-րդ տեղը (Նորվեգիայից հետո)։ Երկրի տարածքի 9%-ը զբաղեցնում են լճերը։

Խոշոր լճերն են.

  • Վենեռնը
  • Վեթեռնը
  • էլմարենը
  • Մելարենը

Հողերը, բուսականությունը և կենդանական աշխարհը։ Տարածքի 50%-ը զբաղեցնում են անտառները։ Հյուսիսում, պոդզոլային հողերի վրա տարածված է տայգան, հարավում ճմապոդզոլային հողերի վրա՝ խառն անտառները, Սկոնե թերակզում, անտառային գորշ հողերի վրա՝ լայնատերև անտառները։ Տարածքի մոտ 14%-ը զբաղեցնում են ճահիճները, 15%-ը՝ տունդրային բուսականությունը։ Ծովափնյա շրջաններում և հարթավայրերում հանդիպում են մացառուտներ։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, լուսան, սկյուռ, նապաստակ, կզաքիս, ոզնի, բևեռաղվես, լեմինգ։ Շատ են ջրլող թռչունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Շվեդիակում կա 16 ազգային պարկ և 850 արգելոց։

Շվեդիայի բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 96%-ը շվեդներ են, բնակվում են նաև՝ ֆիններ։ Պաշտոնական լեզուն շվեդերենն է, կրոնը՝ լյութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ2-ու վրա 20,3 մարդ է (1981 թվականի տվյալներ), քաղաքային բնակչությունը՝ 81-% (1977 թվական)։ Առավել խիտ են բնակեցված երկրի միջին և հվավային շրջաննե րը։ Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմյոն։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնվել են մեր թվարկաությունից առաջ։ Մոտ 2-րդ հազարամյակում եվրոպական մայրցամաքից Շվեդիա են ներխուժել անասնապահ ցեղեր (հավանաբար հնդեվրոպական), որոնք ենթարկել են բնիկներին։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսային գերմանական ցեղեր՝ սվիոններ (սվեյներ), գաղութներ են։ Մեր թվարկությունից առաջ տեղի է ունեցել շվեդ, ցեղերի միավորում անցում նախնադարյան համայնականից 4 դասակարգային հասարակարգի։ Շվեդեդացի վիկինգները (նույն նորմանները կամ վայրագները) առևտրի և թալանի նպատակով ասպատակել են (7-րդ դարի վերջին - 9-րդ դարի կեսին) հարևան երկրները (Ռուսիա, Բյուզանդիա, Արաբ, խալիֆայություն են)։ 11-րդ դարի սկզբին Շվեդիայում տարածվել է քրիստոնեությունը, երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ։ Մինչև 15-րդ դարը ֆեոդ հարաբերությունները զարգացել են դանդաղ, պահպանվում էին տոհմացեղային մնացուկները (Շումստրկությունը վերացել է 1335 թվականին)։ 12-րդ դարի կեսից շվեդ, ֆեոդալները խաչակրաց արշավանքներ են ձեռնարկել դեպի արևելք՝ Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Ռուսիայի հյուսիսային մասում, որտեղ շվեդները պարտվել են Ալեքսանդր Նևսկուց։ 1389 թվականին ֆեոդ, երկպառակություններից թուլացած Շվեդիան, Դանիայի հետ կնքել է ունիա, որին 1397 թվականին միացել է նաև Նորվեգիան։

Այդ միությամբ Շվեդիայում ուժեղացել է հարկային լուծը, Շվեդիայի ենթարկվածությունը Դանիային։ 1434 թվականին Շվեդիայում բռնկել է գյուղացիական պատերազմ, որը շուտով վերաճել է հակադանիական պայքարի և ունիայի խզման։ Դանիական տիրապետությանը վերջ է տվել 1521 թվականին Գուստավ Էրիկսոնի (1523 թվականից թագավոր Գուստավ I Վազա) գլխավորած ժողավրդական ապստամբությունը։ Շվեդիայում անց է կացվել Ռեֆորմացիա, որն ուժեղացրել է թագավորական իշխանությունը։ 15-րդ դարի վերջից, և հատկապես 17-րդ դաում, շվեդ ֆեոդալ, պետությունը (Գուստավ II Ադոլֆի և հաջորդների օրոք) բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար և դարձել Եվրոպայի հզոր պետություններից մեկը։ Շվեդիայի արտաքին քաղաքական հաջողությունները ամրապնդել են թագավորական իշխանությունը երկրի ներսում։ Թագավորները (Կարլ 10-րդ) անց են կացրել հողերի ռեդուկցիա (վերադարձում), որը առաջնթաց քայլ էր երկրի բուրժուականացման ճանապարհին։ Շվեդիայում հաստատվեց բացարձակ միապետություն, որի հիմնական հենարան էին միջին ազնվականությունը, սպայությունը և առևտրամանուֆակտուրային բուրժուազիան։ 1700-1721 թվականներին Հյուսիսային պատերազմում Շվեդիան ժամանակավոր հաջողության հասավ, սակայն խոշոր պարտություն կրեց Ռուսաստանում և կորցրեց իր տիրույթները Արևելյան Մերձբալթիկայում և Հարավարեմտյան Կարելիայում։ Շվեդայի փորձերը ( 178-890 թվականներին) մենամարտ վերցնելու Ռուսաստանից, ավարտվեցին շվեդական զորքերի նոր պարտությամբ։ 1805-1810 թվականներին և 181-314 թվականների պատերազմներին Շվեդիան մասնակցեց հակաֆրանսիական կոալիցիայի կազմում։ Դանիայի հետ կնքված Քիլլի պայմանագրով (1814 թ.) Շվեդիան ստացավ Նորվեգիան (Շվեդա-Նորվեգական միություն 1814-1905 թթ.)։ Անընդմեջ պատերազմները հանգեցրին Շվեդիայի տնտեսական քայքայման։ Բայց արդեն 19-րդ դարի 50-60- ական թվականներին Շում սկսեց արագորեն զարգացնել արդյունաբերական կապիտալիզմը։ Կապիտալիստական հարաբերությունները մեծ չափով զարգացան նաև գյուղատնտեսության մեջ։ Քաղաքական ակտիվ ուժ դարձավ արդյունաբերական բուրժուազիան։ 19-րդ դարի 70-ական թվականներին բանվորական շարժումը ընդունեց կազմակերպված ձևեր, առաջացան արհմիություններ։

1889-ական թվականներին ստեղծվեց Շվեդիայի բանվորական կազմակերպությունը (Ա․ Պալմ, Կ․ Ցա․ Բրանտինգ և ուրիշներ)։ Օսկար II-ի օրոք (1872-1907 թվականներին) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, բայց որոշակի գերմանական կողմնորոշմամբ, որը պահպանվեց նաև առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ։ Պատերազմի վերջում ստեղծվեց հեղափոխական ձախ կուսակցությունը (1921 թվականից՝ Շվեդիայի կոմկուս, 1967 թվականից Ձախ կուս ակցություն կոմունիստներ), որը ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ 1918-1920 թվականներին երկրում ծավալվեց հուժկու գործադուլային շարժում, կառավարությունը ստիպված էր անցկացնել ընտրական բարեփոխումներ (ընտրական իրավունք ստացան կանայք, հիմնականում վերացվեցին ընտրական ցենզերը են), ընդունել օրենք 8 ժամյա աշխատանքային օրվա մասին։ 1924 թվականին Շվեդիանի և ԽՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1920 ական թվականներին ավարտվեց շվեդ, կապիտալիզմի անցումը մոնոպոլիստական փուլին։ Շվեդիան դարձավ կապիտալի խոշոր արտահանող։ Շվեդիայի կառավարությունը հիմնականում ղեկավարում էին լիբերալները։ 1930- ական թվականների սկզբին համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցեց նաև Շեդիան, անկում ապրեց արդյունաբերական արտադրությունը, աճեց գործազրկությունը, ծավալվեց գործադուլային շարժումը։ 1924 թվականներին կառավարությունը գլխավորեցին սդները, որոնք անցկացրեցին մի շարք սոցիալական ռեֆորմներ (մոր և մանկան պետ․ օգնություն, գործադուլավորներին նպաստներ, վճարովի երկշաբաթյա արձակուրդ և այլն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ժամանակ Շեդիան չեզոքություն հայտարարեց, բայց հաճախ էր այն խախտում հօգուտ Գերմանիայի և Ֆինլանդիայի։ 1946 թվականին Շվեդիան ընդունվեց ՄԱԿ, 1948-1952 թվականներին մասնակցեց Մարշալն անկախ իրականացմանը, սակայն Տ․ Էռլանդերի կառավարությունը հրաժարվեց մտնել ՆԱՏՕ-ի մեջ, աշխուժացրեց տնտեսական կապերը ԽՍՀՄ-ի հետ։ 1950- ական թվականներին Շվեդիան կողմնակից էր բոլոր երկրների համար արտաբլոկային քաղաքականությանը։ 1960 թվականի պառլամենտական ընտրություններում սդները կուսակցությունը մեծամասնություն ստացավ և շարունակեց ռեֆորմների քաղաքականությունը։

1967-1968 թվականներին միջոցներ ձեռնարկվեցին տնտեսության մեջ պետական կարգավորման դերը ուժեղացնելու ուղղությամբ, բայց շարունակվում էր պահպանվել գործազրկության բարձր մակարդակը, ավելանալ գործադուլների թիվը։ Սդն կուսակցությունը 1975 թ.-ին ընդունեց նոր ծրագիր, որը հիմնավորում է «երրորդ ուղու» կամ «դեմոկրատական սոցիալիզմի» ռեֆորմիստական ըմբռնումը՝ միաժամանակ պարունակելով առաջադիմական սոցիալտնտեսական պահանջներ։ 1974-1976 թվականներին ռիկսդագը օրենքներ ընդունեց միջին և ցածր եկամուտ ունեցողների պետական հարկերը, ի հաշիվ ձեռնարկատերերից գանձվող հարկերի, նվազեցնելու մասին։ 1970-ական թվականների 2-րդ կեսի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Շվեդիայի տնտեսությանը, դանդաղեց արդյունաբերական զարգացումը, ավելացավ գործազրկությունը։ 1972 թ.-ին Շեդիան ազատ առևտրի պայմանագիր կնքեց ԵՏՀ-ի («Ընդհանուր շուկայի») հետ, 1976 թ.-ին իշխանության գլուխ անցավ բուրժուազիական կոալիցիոն կառավարությունը։ 1960-1970- ական թվականներին հաջողությամբ են զարգացել Շվեդիայի հարաբերությունները ԽՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների հետ, կնքվել են բազմաթիվ միջկառավարական համաձայնագրեր։ Արտաքին քաղաքականության ասպարեզում ընդլայնվել են կապերը զարգացող երկրների հետ։ Շվեդիայի կապիտալիստական երկրներից առաջինը ճանաչեց ՎԴՀ-ին, տնտեսական օգնություն ցույց տվեց նրան, դատապարտեց Իսրայելի ագրեսիան արաբ երկրների դեմ, ճանաչեց ՕդերՆայսե սահմանագիծը, 1975 թ.-ին ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը։ 1979 թվականի պառլամենտական ընտրությունները չփոխեցին քաղաքական ուժերի հարաբերակցությունը երկրում և բուրժուազիական կուսակցությունները մնացին իշխանության գլուխ։ Ու․ Ուլստենի, իսկ 1979 թվականի հոկտեմբերից Թ․ Ֆելդինի կառավարությունը հանդես է գալիս հօգուտ լարվածության թուլացման պրոցեսի շարունակման, «քաղաքական համակարգերի միջև եղած տարաձայնությունների հաղթահարման» և եվրոպական համագործակցության ընդլայնման, պաշտպանում է զինաթափման վերաբեր այլ համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու գաղափարը։

Քաղաքական կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Շվեդիայի սոցիալդեմոկրատական բանվորական կուսակցություն (ՇՍԴԲԿ)։ Հիմնադրվել է 1889 թվականին։ Ունի ավելի քան 1 միլիոն անդամ, որոնց մոտ 70%-ը մի ամբողջ շարք արհմիությունների կազմում մտնում են կուսակցության մեջ (ՇՍԴԲԿի կոլեկտիվ անդամներ)։ Կենտրոնի կուսակցություն (ագրարային)։ Հիմնադրվել է 1910 ական թվականներին (մինչև 1957 թվականը՝ Գյուղացիական միություն)։ Միավորում է ունևոր գյուղացիության, միջին հողատերերի, ինչպես նաև քաղաքային որոշ խավերի ներկայացուցիչներին։ Ունի ավելի քան 200 հազար անդամ (1979 թ.)։ Չափավոր կոալիցիոն կուսակցություն (ՉԿԿ, պահպանողական)։ Հիմնադրվել է 1904 թվականին (մինչև 1969 թվականը՝ Աջկուսակցություն)։ Արտահայտում է արդյունաբերական ու ֆինանսկան խոշոր կապիտալի, խոշոր հողատերերի ու զինվորականության շահերը։ Ունի ավելի քան 150 հզ․ անդամ (1979 թվական)։

Տնտեսաաշխարհագրական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի Արևմտյան Եվրոպայի զարգացած կապիտալիստական ինդուստրիալ երկրներից է՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ և արտաքին տնտեսական լայն կապերով։ Շվեդիայի էկոնոմիկայում առաջատար են մեքենաշինությունը, հատկապես նավա և ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, էլեկտրատեխնիկան և էլեկտրոնիկան, թեև Շվեդիայում շարունակում է մնալ երկաթի հանքանյութի, որակյալ պողպատի, սղոցանյութերի, թաղանթանյութի թղթի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Տնտեսությունը բնութագրվում է արտադրության և կապիտալի բարձր աստիճանի կենտրոնացմամբ։ Արդյունաբերության և բանկերի վերահսկողությունը կենտրոնացած է շվեդ, ֆինանսական օլիգարխիայի 20-25 ընտանիքների ձեռքում։

Գիտություն և գիտական հիմնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռագնար Տոռեբլանդ

Գիտությունը և գիտական հիմնարկները, բնական և տեխնիկական գիտությունները Շվեդիայում բնական գիտությունների զարգացումը կապված է Ուփսալայում (1477 թ.) և Լունդոնում (1668 թ.) առաջին համալսարանների և աստղադիտարանների (1650, 1670 թթ.) հիմնադրման հետ։ 17-րդ դարում գիտությունը գտնվում էր Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից թափանցած լուսավորական գաղափարների ազդեցության տակ։ Հիմնադրվել են Թագավորական գիտական ընկերությունը (Ուփսալա, 1710 թ.) և Գիտությունների թագավորական ակադեմիան (Ստոկհոլմ, 1739 թ.), որի առաջին պրեզիդենտն էր Կ․ Լիննեյը։ Շվեդիայի գիտությունը զգալի հաջողություններ ձեռք բերեց քիմիայի բնագավառում։ Համաշխարհային ճանաչում ստացան ատոմիստական ուսմունքի փորձարարական հիմնավորմանը և քիմիայում նրա ներդրմանը նվիրված Ցո․ Ցա․ Բերցելիուսի աշխատությունները։ Բերցելիուսն առաջադրել է նաև քիմիական տարրերի նշանակումների մինչև այժմ գործող համակարգը, իր աշակերտների հետ մեծ ավանդ ներդրել հազվագյուտ հողային տարրերի (լանթան, իտրիում, թերբիում, էրբիում) հայտնաբերման և ուսումնասիրման գործում։ Քիմիայի խոշորագույն նվաճումներից էր Մ․ Ա․ Արենիուսի էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Արենիուսն առաջին շվեդ գիտնականն էր, որ 1903 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ։ Սպեկտրոսկոպիայի բնագավառում կարևոր էին Ա․ Ցո․ Անգստրեմի, ատոմային ֆիզիկայի բնագավառում։ Կենսբաբանական գիտությունների բնագավառում առանձնանում էին Կ․ Ա․ Ագարդի (ստեղծել է ջրիմուռների կարգադասումը), Է․ Մ․ Ֆրիսի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1850 թ.), Մ․ Լովենի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1860 թ.), Գ․ Մ․ Ռետցիուսի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1895 թ.), Ա․ Գուլստրանդի (Նոբելյան մրցանակ, 1911 թ.) աշխատությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։