Շոգեքարշը Ռոմաշկովոյից
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Գեորգի Վիցին, Մարիա Վինոգրադովա և Անատոլի Պապանով |
Բեմադրող նկարիչ | Ֆրանչեսկա Յարբուսովա |
Երաժշտություն | Վլադիմիր Յուրովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
«Շոգեքարշը Ռոմաշկովոյից» (ռուս.՝ Парово́зик из Рома́шкова), խորհրդային նկարված մուլիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ Շոգեքարշիկի մասին, որը երեխաներին տանում է Ռոմաշկովո կայարան։ Պատմությունն սկսվում է կառամատույցում, որտեղ ուղևորներն ու նրա բնակիչները, աայդ թվում նաև խոսող բարձրախոսն ու կայարանի հերթապահն սպասում են գնացքի ժամանմանը։ Որոշ ժամանակ անց ուշացած Շոգեքարշիկը վագոնների հետ հայտնվում, երեխաները նստում են և սկսվում է ուղևորությունը։ Երթերի ընթացքում Շոգեքարշիկին այնքան է դուր գալիս հիանալ շրջապատող աշխարհի գեղեցկությամբ, որ նա չի կարողանում իրեն զսպել, որպեսզի չկանգնի, դուրս չգա ռելսերից ու չգնա անտառ։ Սյուժեի ընթացքում նա վայելում է գարնանային հովտաշուշանների բույրը, ունկնդրում սոխակի գեղգեղուն դայլայլն ու դիմավորում արևածագը՝ «միակը կյանքում»։ Իր բնավորության պատճառով Շոգեքարշիկը մշտապես ուշանում է, ինչի պատճառով արժանանում է տնօրենի, իսկ սկզբնական շրջանում նաև ուղևորների կշտամբանքին։ Նա ամաչում է, որ միշտ ուշանում է, բայց խոստանում է, որ այլևս այդպես չի լինի, ինքը կաշխատի կայարան հասնել ժամանակին։ Եվ երբ կանգառներից մեկի ժամանակ ուղևորները, որոնց Շոգեքարշիկից փոխանցվել էր սերը դեպի բնությունը, կանգ են առնում, որպեսզի ավելի երկար հիանան արևածագով, Շոգեքարշիկը, հիշելով իր խոստումը, ասում է. «Պետք է գնալ։ Ախր մենք կուշանանք...»
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Բեմադրող նկարիչ | Ֆրանչեսկա Յարբուսովա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Վլադիմիր Յուրովսկի |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Օգնականներ | Բ. Սադովնիկով, Ե. Շիլովա, Ե. Տերտիչնայա, Ն. Նայաշկովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Կրումին, Ելիզավետա Կոմովա, Մստիսլավ Կուպրաչ, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով |
Նկարիչ-դեկորատորներ | Ե. Տանենբերգ, Վ. Խարիտոնովա |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա — Շոգեքարշիկ, Մարիա Վինոգրադովա — երեխաներ, Գեորգի Վիցին — Հայր, Անատոլի Պապանով — բարձրախոս, Գարրի Բարդին — ճանապարհային ոստիկան (վերջնագրերում նշված չէ) Ալեքսանդր Գրավե - կայարանի հերթապահ |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում հնչում է «Շոգեքարշիկի երգը» (ռուս.՝ «Песня Паровозика», երաժշտությունը՝ Վլադիմիր Յուրովսկու, տեքստը՝ Հենրիխ Սապգիրի, Գենադի Ցիֆերովի), որը կատարում են Շոգեքարշիկի դերը հնչյունավորող Կլարա Ռումյանովան ու մանկական երգչախումբը։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, որոնցից են՝ «Машинки» (տարածող՝ «Союз»), «Տատիկի հեքիաթները» (ռուս.՝ «Бабушкины сказки», տարածող՝ «Союз»), «Մանուկներին մանուկների մասին» (ռուս.՝ «Малышам о малышах», թողարկում 3, տարածող՝ «Крупный план»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շոգեքարշը Ռոմաշկովոյից» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Цыферов Геннадий Паровозик из Ромашково. — АСТ, 2010. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-17-070954-0 На обложке полное название книжной серии «Союзмультфильм представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|