Շիրվանի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Շիրվան | |
Վարչական տարածք | Թուրքիա |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Սղերդի գավառ |
Բնակչություն | 14 468[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | մուսուլմաններ, Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | շիրվանցի |
Ժամային գոտի | UTC 3 |
Շիրվան, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր Սղերդի քաղաքից հյուսիս-արևելք։
Համապատասխանում է Մեծ Հայքի Մոկք աշխարհի Արգասահովիտ գավառին։
Գավառն հայտնի էր իր մրգերով և ծխախոտով։ Ծխախոտն անգամ արտահանվում էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի կոտորածների ժամանակ թուրքերը ավերել կամ մզկիթի են վերածել 20 գյուղի հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Ջարդից մի կերպ փրկված հայ բնակչությունը բռնի մուսուլմանացվել է[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վ. Քինեի 1891 թվականին Շիրվանն ուներ 14 468 բնակիչ, որից 9955 մուսուլմաններ էին, 4113-ը՝ հայեր, այլք՝ 400։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրվանն ունի երկաթի և կրաքարի հանքեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|