Jump to content

Շերվուդյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերվուդ
Շերվուդյան անտառ
Տեսակroyal forest? և անտառ
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՎարչատարածքՆոթթինգեմշիր[1]
Մակերես423 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
Շերվուդյան անտառ

Շերվուդյան անտառ (անգլ.՝ Sherwood Forest), պարկային տարածք` տեղակայված Էդվինսթոու գյուղի մոտ` Նոթինգհեմշիր կոմսությունում, Անգլիա։ Դա շատ ավելի մեծ անտառի մնացորդ է, որը պատմականորեն կապված է Ռոբին Հուդի մասին լեգենդների հետ։

Շերվուդյան անտառում է աճում կաղնի-երկարակյացը, որին անվանում են նաև «Կաղնի-մայոր»։ Տեղական ֆոլկլորի համաձայն` այն եղել է Ռոբին Հուդի գլխավոր շտաբը։ Իր երկրորդ անվանումն այն ստացավ դրանիր հետո, երբ 1790 թվականին մայոր Ռուք Հեյմանը նկարագրեց ծառն Շերվուդի հնագույն կաղնիների մասին իր գրքի մեջ։ Վիկտորյական դարաշրջանից նրա զանգվածային ճյուղերը մասամբ աջակցվում էին անտառների հատուկ համակարգի միջոցով։ 1998 թվականի փետրվարին մի տեղական ընկերություն կատարեց մի քանի կտրվածք այդ ծառից և սկսեց աճեցնել կլոններ։ Նրա նպատակն էր ուղարկել ստացված տնկիներն աշխարհի խոշոր քաղաքներում ցանելու համար։ «Կաղնի-մայորը» հիշատակվել էր որպես Անգլիայի կենտրոնական կոմսությունների հրաշքներից մեկը` 2005 թվականին «Բնության յոթ հրաշալիքները» հեռուստածրագրում ԲիԲիՍի-2-ում։

Շերվուդյան անտառում է գտնվում նաև Մեծ Բրիտանիայի այսպես կոչվող ժամանցային գյուղերի խոշորագույն խմբերից մեկը, որոնք պատկանում են «Center Parcs» ընկերությանը։

Մայոր կաղնին դեկտեմբերին

Գոյություն ունեն մի քանի վեբ-կայքեր, որտեղ կարելի է ձեռք բերել Շերվուդյան անտառում աճեցվող կեչու սերմերը։

2006 թվականի սկզբին հայտարարվեց Շերվուդյան անտառի էքսկուրսիոն կենտրոնի զարգացման ծրագիրը։ Այդ պատվախնդիր ծրագիրը ներառում է` նոր, ավելի մեծ այցելուների կենտրոնի կառուցում; ծառերի գագաթների երկայնքով ձգված կախովի ուղիներ, որտեղից կբացվի անտառի հիանալի տեսարանը; նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական հաստատություններ, որոնք պատրաստ են ծառայել ինչպես կրտսեր աշակերտներին, այնպես էլ ասպիրանտներին; կոնֆերանսների դահլիճ; «հայտնաբերությունների կենտրոն», որտեղ այցելուները կկարողանան ստանալ տեղեկություն Շերվուդյան անտառի պատմության և էկոլոգիայի մասին, ինչպես նաև, հնարավոր է` իմանալ մանրամասներ իրենց ընտանեկան արմատներ մասին` հետազոտելով իրենց տոհմածառը։

2005 թվականին Շերվուդյան անտառում հայտնաբերվել է երեք քար։ Պատմաբանները համարում են, որ միջին դարերին այս վայրում, նշված երեք քարերով, վիկինգները հավաք էին կազմակերպում։ Ավելի վաղ այս քարերը, հնարավոր է, նշում էին սահմաննն Մերսիա և Նորտումբրիա անգլո-սաքսոնական թագավորությունների միջև։ Բացի այդ, կան հիմքեր համարել, որ այնտեղ գտնվում է բրոնզե դարի ինչ-որ մի թաղման տեղ[2]։

Անտառի մոտով է անցնում Մեծ Բրիտանիայի ամենախոշոր ավտոմայրուղին` A1-ը։

Շերվուդյան անտառը գրավում է տարեկան 360 000-ից մինչև 1 միլիոն զբոսաշրջիկների, շատերը` այլ երկրներից[3]։ Այցելուների թիվը զգալիորեն մեծացել է 2006 թվականին BBC-ով «Ռոբին Հուդ» հեռուստասերիալի թողարկման պահից։ Ամեն օգոստոս արգելոցում անց է կենում Ռոբին Հուդի ամենամյա մեկշաբաթյա փառատոնը։ Այս իրադարձությունը վերստեղծում է միջնադարյան մթնոլորտը և ցուցադրում գլխավոր հերոսներին Ռոբին Հուդի մասին լեգենդից։ Շաբաթվա զվարճությունները ներառում են միջնադարյան հանդերձանքներ հագած կատակասերներին և անիմատորներին, ի հավելումն միջնադարյան ճամբարի` ծաղրածուների, երաժիշտների, առնետ բռնողների, ալքիմիկոսների և կրակակերների հետ միասին։ Ամբողջ տարվա ընթացքում այցելուներին գրավում է Արվեստների և արհեստների Sherwood Forest կենտրոնը, որը գտնվում է նախկին մարզիչների տանը և Էդվինսթոու Հոլի ախոռներում` իսկն անտառի սրտում[4]։ Կենտրոնում գտնվում են գեղարվեստական տաղավարներ և սրճարաններ, ինչպես նաև տեղի են ունենում հատուկ միջոցառումներ` այդ թվում արհեստների ցուցադրումներ և ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic NamesLA: Getty Research Institute, 1997.
  2. «Начинается полномасштабное изучение самого загадочного памятника Шервудского леса — Наука и техника — История, археология, палеонтология — Компьюлента». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «New £5m Sherwood Forest centre opens». 2018 թ․ օգոստոսի 27.
  4. «Sherwood Forest Art and Craft Centre». 2007 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերվուդյան անտառ» հոդվածին։