1974 թվականին Շախմատի Միջազգային Ֆեդերացիան նշում էր իր 50-ամյակը։ Այն փաստը, որ Ֆրանսիան դարձավ հոբելյանական տարվա օլիմպիադայի կազմակերպիչը, վկայում է շախմատի միջազգային շարժման զարգացման գործում ֆրանսիական ֆեդերացիայի ունեցած վաստակի մասին։ Հենց Փարիզում է 50 տարի առաջ՝ 1924 թվականին, հիմնադրվել Շախմատի միջազգային ֆեդերացիան և կազմակերպվել շախմատի պատմության մեջ առաջին միջազգային թիմային առաջնությունը, որը դարձել է այժմյան օլիմպիադաների հիմքը[1]։
Սակայն 20-րդ օլիմպիադան վատ էր գովազդված՝ գրեթե չկային հայտարարություններ, մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը քիչ էին ուշադրություն դարձնում մրցաշարին։
Նիցցայի ցուցահանդեսային պալատը (ֆր.՝ Palais des Expositions de Nice) վերապատրաստվել է հատուկ XXI օլիմպիադայի անցկացման համար։ Սրահում գտնվում էր խիստ տպավորիչ մի տիկնիկ, որը դարձել էր Նիցցայի օլիմպիադայի խորհրդանիշը։ Այստեղ՝ սրահում տեղադրված էին տեղեկատվական ծառայություններ, Շախմատի ֆրանսիական օլիմպիադայի հուշանվերների կրպակ։
Դահլիճում կային շատ գրքեր, նկարներ, ֆիլատելիաներ, ինչպես նաև հայնտնի ֆրանսիական «Լարդի» ընկերության աշխատանքներ, որոնք ստացել էին շախմատային կոմպլեկտների պատրաստման բացառիկ իրավունք, դրանք պատրաստվում էին փայտից և պողպատից, մարմարից և փղի ոսկորներից, արծաթից և պլաստմասսայից։ Ընկերությունը ցուցահանդեսում ցուցադրեց շախմատային գարնիտուրի ավելի քան 80 մոդելներ։
Քանի որ Ֆրանսիան 1924 թվականից հետո չի կազմակերպել մեծ մասշտաբի շախմատային մրցաշարներ, կազմակերպիչները (Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Ցինզերը և կազմակերպչական կոմիտետի ներկայացուցիչ Ռ. Բարտոլոն) չունեին բավարար փորձ։ Օլիմպիադայի բացման ժամանակ առաջացել էին որոշակի խնդիրներ։ Առաջատար թիմերի ներկայացուցիչները բնակվում էին վերասարքավորված հյուրանոցներում, որոնք գտնվում էին նշանակված վայրից բավականին հեռու, ինչը, տրանսպորտային հարցերի չլուծված լինելու պատճառով, դարձել էր անհարմարությունների պատճառ։ Հարկ է նշել, որ կազմակերպիչները շուտով կարողացան հարթել բոլոր խնդիրները։ Չլուծված խնդիրը պնդում է պրեսս-կենտրոնի թույլ աշխատանքը։
Օլիմպիադայի անցկացման վայրը՝ Պալատի սրահը, մեծ էր՝ 93x150, և հիանալի կերպով վերասարքավորված, լավ լուսավորված՝ ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը։ Դահլիճի մի մասում տեղակայված էր ՖԻԴԵ -ի կարգախոսով և առանց պետական սահմանների աշխարհի միագույն քարտեզ՝ «Gens una sumus»: Կենտրոնում տեղադրվել էր հսկա սպիտակ նավակ, որի հիմքում ընկած է գլխավոր դատավորի և նրա թիմի կապիտանի կամրջակը։ 8 կիսաեզրապակիչներից յուրաքանչյուրն անց էր կացվում իր տարածքում, որում տեղակայված էին խաղատախտակներ՝ սև և սպիտակ բազկաթոռներ։ Դատական համակարգը հետևում էր, որ մասնակիցների շախմատի խաղաքարերը և բազկաթոռները լինեն նույն գույնի։ Դիտորդները ազատ կարող էին մոտենալ խաղացողներին և փոքր հեռավորությունից հետևել նրանց ցուցաբերած խաղին։ Բայց այդ, դիտորդների համար տեղադրվել էին հեռուստացույցներ, որոնք ցուցադրում էին խաղի հատվածներ։
Մասնակցության հայտերը ներկայացվել են 79 երկրներից, սակայն չեն ժամանել Հնդկաստանից, Պերուից, Պարագվայից և Բոլիվիայից հայտեր ներկայացրած մասնակիցները, իսկ Նիկարագուայի թիմը ժամանել է 2 հոգանոց կազմով։ Նրանց թույլ տվեցին մասնակցել 1/4 եզրափակչին, սակայն, չիլիացիներից ջախջախիչ պարտություն կրելով՝ նրանք որոշեցին լքել խաղը։ Ալժիրի մասնակիցներն ուշացել էին մրցաշարի բացումից, և նրանց թույլ չտվեցին մասնակցել կիսաեզրափակիչներին։ Դատական կոլեգիան թիմերի ավագների հետ խորհրդակցությունից հետո ալժիրցիներին թույլ տվեց մասնակցել վերջին կիսաեզրափակչին։ Հետևաբար՝ XXI օլմպիադայի բացմանը մասնակցել են 73 երկրներ, նրանց շարքում դեբյուտւղ 7 թիմեր՝ Ալժիրի, Հորդանանի, Պակիստանի, Տրինբակոի, ինչպես նաև Անտալիական, Բահամյան և Վիրջինյան կղզիների թիմերը։
Մոտակա 24 օրվա ընթացքում առաջնության անց կացման հետ առաջացան որոշակի խնդիրներ՝ կապված մասնակից թիմերի ռեկորդային քանակի հետ՝ հաշվի առնելով բացման և փակման արարողությունները։ Առաջին անգամ առաջարկվել է մրցաշարն անց կացնել շվեյցարական համակարգով։
Թիմերի բաժանումը խմբերի ինչպես XX -րդ օլիմպիադայի ժամանակ, անց է կացվել համաձայն Էլոի կազմած ցուցակի։ Թիմերը, ովքեր չունեին ՖԻԴԵ կարգավիճակ, համաձայն օլիմպիադայի, զբաղեցնում էին Սկոպյեն, իսկ մնացած մասնակիցները դասավորված էին ցանկի վերջում՝ ըստ այբբենական կարգի։