Jump to content

Նվիրվում է Ստելլային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվիրվում է Ստելլային
իտալ.՝ Dedicato a una stella
«Նվիրվում է Ստելլային» ֆիլմի շապիկը
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուիտալերեն և անգլերեն
ՌեժիսորLuigi Cozzi?[1]
ՊրոդյուսերՕվիդիո Գ. Ասսոնիտիս
Սցենարի հեղինակLuigi Cozzi? և Daniele Del Giudice?
ԴերակատարներՌիչարդ Ջոնսոն, Pamela Villoresi?, Մարիա Անտոնիետտա Բելուցցի, Ֆրանչեսկո Դ'Ադա և Ռիկկարդո Կուչոլլա
ՕպերատորRoberto D'Ettorre Piazzoli?
ԵրաժշտությունՍտելվիո Չիպրիանի
Պատմվածքի վայրՖրանսիա
Տևողություն94 րոպե
MPAA վարկանիշ17
ԿինոՊոիսկID 198018
Արտաքին տեսաֆայլեր
Տեսահատվածներ ֆիլմից YouTube-ում
[1], [2], [3], [4], [5], [6]


«Նվիրվում է Ստելլային» (իտալ.՝ Dedicato a una stella, բառացի թարգմանությամբ՝ «նվիրվում է աստղին»), կինոդրամա, որը նկարահանվել է 1976 թվականին։ Այն Իտալիա-Ճապոնիա կինոհամագործակցության արդյունք է։

Իտալիայի կողմից ֆիլմի ռեժիսորն է Լուիջի Կոցիին (ծնված 1947 թվականին)։ Թեպետ նա այլ ֆիլմեր էլ էր նկարել, բայց Dedicato a una stella ժապավենը նրան բերեց առաջին միջազգային հաջողությունը։ Կինոնկարը նաև մեծ հաջողություններ ապահովեց իտալացի դերասանուհի Պամելա Վիլորեզիին, ով այստեղ խաղում է կնոջ գլխավոր դերում։ Իր ժամանակին ֆիլմը Իտալիայում զբաղեցրեց առաջին տեղը շահույթով։

Երիտասարդ անհավասարակշիռ ու խենթ աղջիկ Ստելլա Գլիսետը տեղափոխվում է Բրետան՝ հոր փնտրտուքներով։ Վերջինս վաղուց լքել է ընտանիքը։ Անսպասելի Ստելլան կորցնում է գիտակցությունը և ընկնում է հիվանդանոց։ Հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ նա տառապում է արյան լեյկոզով։ Բժիշկները չեն ուզում անձամբ Ստելլային հայտնել ախտորոշման մասին։ Վերջինս տեսնում է, որ հիվանդանոցում ձեռքը վիրակապած մի մարդ նստած իր հերթին է սպասում։ Ստելան բժիշկներին ստում է, թե այդ մարդը իր հայրն է։ Բժիշկներն էլ լուրը հայտնում են հենց այդ մարդուն՝ անգլիացի Ռիչարդ Լասկիին, ասելով, որ Ստելլային մնացել է ապրելու ընդամենը երեք ամիս ժամանակ։ Ռիչարդը բարոյալքված կոմպոզիտոր է՝ չարացած, բոլորից վիրավորված։ Նա չունի աշխատանք, արդեն չի հավատում ինքն իրեն։ Դրա համար էլ բացարձակապես պատրաստ չէ այդ գաղտնիքը իր մեջ պահելու, դրա համար էլ չարանում է Ստելլայի հանդեպ և ցանկանում ազատել իրեն Ստելլայի ներկայությունից։ Բայց ժամանակի ընթացքում նրանց միջև ձևավորվում են բարեկամական հարաբերություններ, որոնք վերածվում են ինչ-որ ուրիշ տեսակի, ավելի բարձր տեսակի բարեկամության։ Ստելլային հաջողվում է Ռիչարդի մեջ արթնացնել արվեստի նկատմամբ սերը, վեր հանել նրա տաղանդը, համոզել, որ շարունակի զբաղվել երաժշտությամբ։ Սակայն նրանց բարեկամությունը հարատև լինել չէր կարող․ դանդաղորեն հանգում էր Ստելլան։ Ռիչարդը գրում է կոնցերտ դաշնամուրի համար և նվիրում է Ստելլային, որի հնչյունները դառնում են Ստելլայի համար վերջին ձայները․․․>։

Ֆիլմի երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմում հանդեսատեսին գերելու կարևոր գործոններից մեկը երաժշտությունն է՝ գրված իտալացի կոմպոզիտոր Ստելվիո Չիպրիանիի կողմից (Stelvio Cipriani)։ «Նվիրվում է Ստելլային» ֆիլմի համար նա գրեց թեթև երաժշտություն, որով սկսվում է ֆիլմը։ Աստիճանապար այդ երաժշտությունը աճում է և դառնում հզոր կոնցերտ, որով ավարտվում է ֆիլմը։ Այն դառնում է Ստելլայի ռեքֆիեմը։

Սաունթրեքը Cinevox լեյբլով թողարկվել է 1976 թվականին(LP)[2] իսկ 2010 թվականին վերաթողարկվել է (Audio CD, Quartet Records)[3]։ Վոկալ՝ Նորա Օռլանդի (Nora Orlandi)։

Տեղական անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումները տարբեր երկրներում տարբեր էին[4]՝

  • Dedicato a una stella («Նվիրում աստղին») — Իտալիա (բնօրինակ անվանում)
  • Passion violente («Մոլեգին կիրք») — Ֆրանսիա
  • Stella
  • Take All of Me («Վերցրու բոլորը») — ԱՄՆ
  • Tears («Արցունքներ»),
  • The Last Concert («Վերջին կոնցերտը») — Ճապոնիա

ԽՍՀՄ-ում ֆիլմը կինովարձույթում է հայտնվել 1980-ական թվականներին «Նվիրվում է Ստելլային» անվանումով։

Դերասան Դեր
Ռիչարդ Ջոնսոն Ռիչարդ Լասկի
Պամելա Վիլորեզի Ստելլա
Մարիա Անտոնիետա Բելուցի Սիմոնի
Francesco D’Adda բժիշկ
Mauro Curi Ստելլայի եղբայրը
Lucia D’Elia
Giorgio Gargiullo բժիշկ
Leonardo Della Giovanna բժիշկ
Daniela Lattaiolli Սիմոնիի դուստրը
Ռիկարդո Կուչիոլա Ստելլայի հայրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]