Գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1460 մետր։ Սահմանակից է արևմուտքից Արջահովիտին (նախկին Ղուրսալի), հյուսիսից՝ Արջուտին, հարավ-արևելքից՝ Լեռնապատին։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Խաչակապի մշտական բնակչությունը կազմել է 631, առկա բնակչությունը՝ 445 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրեջանցիներով[3][5], այնուհետ` հայերով։
Նոր Խաչակապի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։
Նոր Խաչակապի մոտ 1804-ին Մոնարեզոբի ջոկատը բախվել է պարսկական (6000-անոց բանակ) զորքին։ Զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար նրանց եղբայրական գերեզմանի վրա կանգնեցվել է հուշարձան, որի տեղումայժմ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալու 150-ամյակին նվիրված հուշակոթողն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 210)։