Jump to content

Նորման Էռնեստ Բորլոուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորման Էռնեստ Բորլոուգ
անգլ.՝ Norman Borlaug
Ծնվել էմարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…]
Cresco, Այովա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 2009(2009-09-12)[4][1][5][…] (95 տարեկան)
Դալաս
հիվանդություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունկենսաբան, համալսարանի դասախոս, գենետիկ, գյուղատնտես, ճարտարագետ և agricultural scientist
Հաստատություն(ներ)Այովայի համալսարան
Գործունեության ոլորտագրոնոմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Chinese Academy of Engineering?, Լեհական գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Royal Academy of Engineering of Spain?, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Բրազիլիայի գիտությունների ակադեմիա և Գիտությունների համաշխարհային ակադեմիա[8]
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան (1937)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[9]
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և անգլերեն
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան Padma Vibhushan in science & engineering
Խաղաղության Նոբելյան մրցանակ[10][11]
Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ

Borlaug CAST Communication Award?

[12]
Ազգային գիտական մեդալ

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

AAAS Philip Hauge Abelson Prize

[13]

Public Welfare Medal

[14]

Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

Բանգլադեշի գիտությունների ակադեմիայի անդամ

Պակիստանի գիտությունների ակադեմիայի անդամ

Էդինբուրգի թագավորական միության անդամ

Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[16]
և

Honorary doctorate of the University of Florida?

 Norman Borlaug Վիքիպահեստում

Նորման Էռնեստ Բորլոուգ (անգլ.՝ Norman Ernest Borlaug, մարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…], Cresco, Այովա, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 2009(2009-09-12)[4][1][5][…], Դալաս), ամերիկացի գյուղատնտես և սելեկցիոներ, որ հայտնի է որպես «Կանաչ հեղափոխության հայր»։ 1970 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, պարգևատրվել է նաև Ազատության նախագահական մեդալով (1977), Գիտության ազգային մեդալով (2004) և Կոնգրեսի ոսկե մեդալով (2006)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Բորլոուգը 1854 թվականին ԱՄՆ ներգաղթած նորվեգացիների ժառանգ է։ Եղել է ֆերմերներ Հենրի (1889-1971) և Կլարա (1888-1972) Բորլոուգների ընտանիքի չորս երեխաներից ավագը։ Ունեցել է երեք կրտսեր քույր՝ Պալմա Լիլիանը (1916-2004), Շարլոտան (ծնվ. 1919), Հելենը (1921-1921)։ Յոթ տարեկանից մինչև տասնութ տարեկանն աշխատել է ընտանեկան ֆերմայում՝ Կրեսկո փոքրիկ քաղաքի մոտակայքում։

1933 թվականին Բորլոուգն ընդունվել է Մինեսոտայի համալսարան։ Ուսման ընթացքում ստիպված է եղել լրացուցիչ գումար վաստակել։ Օրինակ, 1935 թվականին նա աշխատել է Շրջակա միջավայրի պահպանության քաղաքացիական կորպուսում։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո՝ 1935-1938 թվականներին, որպես անտառապահ աշխատել է Մասաչուսեթսում և Այդահոում։ 1937 թվականին Բորլոուգն ամուսնացել է Մարգարետ Գ. Գիբսոնի հետ։ Համալսարանի դասախոս Էլվին Չարլզ Ստակմենի շնորհիվ հետաքրքրվել է ֆիտոպաթոլոգիայով և 1942 թվականին պաշտպանել է իր թեզը՝ կտավատի սնկային հիվանդությունների վերաբերյալ։

1942 թվականից մինչև 1944 թվականը Բորլոուգը աշխատել է որպես մանրէաբան DuPont քիմիական ընկերությունում Ուիլմինգթոնում (Դելավեր), որտեղ զբաղվել է հետազոտություններով՝ գյուղատնտեսության համար ֆունգիցիդների և մանրէասպանների արտադրության ոլորտում։ Պյորլ-Խարբորի վրա հարձակումից հետո Բորլոուգը փորձել է զինվորական ծառայության մտնել, սակայն նրա թեկնածությունը մերժվել է։ Նրա լաբորատորիան սկսել է կատարել ռազմական պատվերներ։

Կանաչ հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Մեքսիկայում իշխանության գլուխ է անցել նախագահ Մանուել Ավիլա Կամաչոն, որի կառավարությանն անհանգստացնում էր անբերքատվությունը երկրում։ Մեքսիկացիները օգնության համար դիմել են Ռոքֆելլերի ֆոնդին։ 1944 թվականին ֆոնդը Մեքսիկա է ուղարկել գյուղատնտեսների մի խումբ՝ Ջորջ Հարրարի գլխավորությամբ, որի կազմում էր նաև Բորլոուգը՝ որպես ֆիտոպաթոլոգ և գենետիկ։ Մեքսիկայում գիտնականը մնացել է տասներկու տարի՝ զբաղվելով ցորենի նոր բարձրաբերք սորտերի սելեկցիայով մի երկրի համար, որն այդ ժամանակ հիմնականում ցորեն էր գնում արտերկրում։ Բորլոուգը խաչասերել է տեղական սորտերը Ճապոնիայից բերված գաճաճ սորտերի հետ՝ ստանալով ցորենի բարձր արդյունավետությամբ բազմաթիվ սորտեր (այդ թվում՝ կարճ ցողունով), որոնք դիմացկուն էին գետնամածմանը։ 1951-1956 թվականներին Մեքսիկան ամբողջությամբ իրեն ապահովել է ցորենով և սկսել է այն արտահանել․ 15 տարվա ընթացքում երկրում հացահատիկի բերքատվությունն աճել է 3 անգամ։

Մեքսիկական փորձով հետաքրքրվել են այլ երկրներում։ 1959 թվականին Բորլոուգն այցելել է Պակիստան, 1963 թվականին՝ Հնդկաստան։ Հնդկաստան են ուղարկվել Բորլոուգի ստեղծած բարձրաբերք սորտերի սերմեր՝ Սոնորա 64, Լերմա Ռոխո։ Արդյունքում, 1965 և 1970 թվականների միջև ընկած ժամանակահատվածում հացահատիկի բերքատվությունն այդ երկրներում կրկնապատկվել է։

Նոր սորտերն օգտագործվել են Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և աֆրիկյան երկրներում։ Ֆիլիպիններում բրնձի Միջազգային հետազոտական ինստիտուտի հետազոտողները, հետևելով Բորլոուգի օրինակին, մշակել են բրնձի կիսագաճաճ սորտ։ 1965 թվականին Բորլոուգը ղեկավարել է ցորենի բարելավման Միջազգային ծրագիրը, որը մաս է կազմել Ցորենի և եգիպտացորենի բարելավման Միջազգային կենտրոնի (Centro Internacional de Mejoramiento de Maíz y Trigo, կամ CIMMYT):

Ճանաչում և հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորլոուգի գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստացել։ 1968 թվականի մարտի 8-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախկին տնօրեն ՈՒիլյամ Գաուդը գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «Կանաչ հեղափոխություն»՝ հակադրելով դրանք «կարմիր հեղափոխությանը» Ռուսաստանում և «սպիտակ հեղափոխությանը» Իրանում[17]։ 1970 թվականի հոկտեմբերի 21-ին Նորման Բորլոուգին շնորհվել է խաղաղության Նոբելյան մրցանակ՝ «Պարենային խնդրի լուծման գործում ներդրում ունենալու և, մասնավորապես, Կանաչ հեղափոխություն իրականացնելու համար» ձևակերպմամբ։ Նոբելյան դասախոսության մեջ գիտնականը շեշտել է, որ «Կանաչ հեղափոխությունը ժամանակավոր հաջողություն էր սովի ու զրկանքների դեմ պայքարում. այն մարդկանց շունչ քաշելու հնարավորություն տվեց» (The green revolution has won a temporary success in man’s war against hunger and deprivation; it has given man a breathing space)[18]:

1970-ական թվականներին Բորլոուգի աշխատանքի որոշ ասպեկտներ քննադատության են ենթարկվել էկոլոգների կողմից։ Մասնավորապես, բացասական են գնահատվել քիմիական այնպիսի պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը, ինչպիսին է ԴԴՏ։

1979 թվականին Բորլոուգը հեռացել է ցորենի բարելավման Միջազգային ծրագրի տնօրենի պաշտոնից, թեև մինչև կյանքի վերջը մնացել է CIMMYT-ի գիտական խորհրդատուն։ 1984 թվականից նա դասավանդել է Տեխասի «Էյ ընդ էմ» համալսարանում։ 1986 թվականին Բորլոուգը հիմնադրել է Համաշխարհային պարենային մրցանակը։ Նույն թվականին նա դարձել է Սասակավա Համաֆրիկյան ասոցիացիայի նախագահ և Արևադարձային Աֆրիկայի երկրների Գյուղատնտեսական ծրագիր-2000-ի ղեկավար։ 2000-2001 թվականներին կարճ ժամանակ գործել է Բորլոուգի հիմնած Ինտերնետհամալսարանը՝ գյուղատնտեսության և պարենի արտադրության ոլորտում աշխատող մարդկանց համար։

Հեղինակել է մի շարք գրքեր, ինչպես նաև ավելի քան 70 գիտական և հանրամատչելի հոդվածներ։

1992 թվականին Բորլոուգն ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» ուղերձը[19]։

Տարբեր երկրների բազմաթիվ ազգային ակադեմիաների անդամ է, այդ թվում՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև Համամիութենական գյուղատնտեսական գիտությունների Լենինի անվան ակադեմիայի (ՀամԳԳԱ Վ. Ի. Լենինի անվան) (1972) և Լոնդոնի թագավորական ընկերության (1987) օտարերկրյա անդամ։

2006 թվականին պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն պարգևով՝ Կոնգրեսի ոսկե մեդալով։ Այդպիսով, նա դարձել է այն յոթ մարդկանցից մեկն աշխարհում, որ ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ, Կոնգրեսի ոսկե մեդալ և Ազատության նախագահական մեդալ։ Նա պարգևատրվել է նաև Պադմա Վիբհուշան (2006) մրցանակով՝ Հնդկաստանում սովի դեմ պայքարում իր ներդրման համար։ Նրա պարգևների շարքում են՝ Vannevar Bush Award (2000) և Public Welfare Medal (2002):

Ամերիկայում Բորլոուգը հայտնի է որպես «Մարդ, ով փրկեց միլիարդավոր կյանքեր» (անգլ.՝ the man who saved a billion lives):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 http://www.theguardian.com/science/2009/sep/13/norman-borlaug-obituary
  5. 5,0 5,1 5,2 Pence G. E. Borlaug, Norman Ernest (25 March 1914–12 September 2009) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1302691
  6. Notable Names Database — 2002.
  7. http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=BORLAUG, Norman Ernest
  8. twas.org
  9. Deutsche Nationalbibliothek Record #140379703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. The Nobel Peace Prize 1970Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. https://www.cast-science.org/charles-a-black-recipients/
  13. https://www.aaas.org/awards/philip-hauge-abelson/recipients
  14. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  15. http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
  16. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 41.
  17. Текст речи Уильяма Гауда (անգլ.)
  18. Норман Борлоуг. Нобелевская лекция (անգլ.)
  19. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Էռնեստ Բորլոուգ» հոդվածին։