Jump to content

Նորիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորիտ, (նորվեգերեն՝, norit, Norge՝ Նորվեգիա), ներժայթուք ապար՝ կազմված օրթոռոմբային պիրոքսեն և հիմնային պլագիոկլազ, երբեմն՝ նաև ավգիտ, ձիթակն, հոռնբլենդ, բիոտիտ և ուղեկցող՝ մագնետիտ, իլմենիտ, ապատիտ, նռնաքար, կորունդ, շպինել միներալներից։

Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ սպիտակավուն կամ մուգ մոխրագույն (ըստ գլխավոր միներալի պարունակության)։ Տարածված է Սևանի օֆիոլիթային գոտիներում։ Հայաստանի Լոռու մարզում (Մարգահովիտ գյուղի մոտ) հանդիպում են գնդային գաբրոնորիտներ, որոնք պարունակում են նաև մոնոկլինային պիրոքսեն։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։