Jump to content

Նորդռեիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորդռեիսա
նորվ.՝ Nordreisa
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՍթորսլեթ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)4665
Տարածք3437.64
Հիմնադրված էհունվարի 1, 1886[1] թ.
Սահմանակցում էՇերվյե, Քվենանգեն, Կյոտուկեյն, Kåfjord kommune –Gáivuona suohkan – Kaivuonon komuuni, Էնոնտեկիյո և Լյունգեն
Ժամային գոտիUTC 1
ISO 3166-2 կոդ1942
nordreisa.kommune.no
Նորդռեիսա կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Նորդռեիսա (նորվ.՝ Nordreisa), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սթորսլեթ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է բուկմոլը։ Զբաղեցնում է 3437.64 կմ² տարածք[2]։

Կոմունան կազմավորվել է 1886 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ավելի մեծ մակերես էր զբաղեցնում, սակայն հետագայում որոշ տարածքներ առանձնացվեցին։

Անվանումը ստացել է կոմունայի տարածքով հոսող Ռեիսա գետից։

Նորդռեիսայի զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդռեիսա կոմունայի զինանշանը հաստատվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի 2 սաղմոն տեսակի ձուկ։ Կոմունայի ղեկավարությունը այդպես է որոշել, քանզի Ռեիսա գետը հայտնի է սաղմոն ձկան առատությամբ և համեղությամբ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Նորդռեիսա կոմունայում բնակվում է 4665 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 40 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[2]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)