Նորա Առնեզեդեր
Նորա Առնեզեդեր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Nora Arnezeder[1] |
Ի ծնե անուն | ֆր.՝ Nora Uriella Marie Arnezeder[2][3] |
Ծնվել է | մայիսի 8, 1989[4][5] (35 տարեկան) Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ[6] |
Պարգևներ | |
Կայք | noraarnezeder.net |
Ստորագրություն | |
Nora Arnezeder Վիքիպահեստում |
Նորա Առնեզեդեր (ֆր.՝ Nora Arnezeder, մայիսի 8, 1989[4][5], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի, հայտնի է դարձել «Փարիզ! Փարիզ!» ֆիլմում նկարահանվելով։
Նորա Անեզեդերը ծնվել է 1989 թվականի մայիսի 8-ին Փարիզում. Նրա հայրը Վոլֆգանգը՝ ավստրիացի-կաթոլիկ, մայրը Պեռան՝ եգիպտական հրեուհի։ Երկու տարեկանում Նորան իր ծնողների հետ տեղափոխվեց Էկս-ան-Պրովանս։ 14 տարեկանում սկսեց ապրել Բալիում, սակայն մեկ տարի անց վերադարձավ Փարիզ, որպեսզի սովորի պարել և երգել։
Որոշ ժամանակ Նորան նկարահանվում է սերիալներում, իսկ 2008 թվականին ստանում է իր առաջին գլխավոր դերը «Փարիզ! Փարիզ!» ֆիլմում, որի ռեժիսորն է Քրիստոֆա Բարատին։ Այդ ֆիլմում նա երգում է մի քանի երգեր։ «Loin de Paname» կոմպոզիցիայի կատարումը արժանացել է «Օսկարի», ինչպես «Լավագույն օրիգինալ երգ»։ 2012 թվականին միանգամից ստանում է մի քանի առջարկություններ, և սկսում նկարահանվել այնպիսի ֆիլմերում ինչպիսին են. «Մուտքի կոդը «Քեյփթաուն»» և «Բառեր». Վերջերս նկարահանվել է՝ «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի» և «Որդի» ֆիլմերում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականին Նորան եղել է օծանելիքի Guerlain ընկերության դեմքը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Commissaire Valence | Խլոյա | |
2007 | ս | R.I.S. Գիտական ոստիկանություն | R.I.S. Police scientifique | Տատյանա Գուլյանովա |
2007 | ֆ | Ձեզ 70 | Էլզա | |
2007 | ֆ | Երկու աշխարհ | Les deux mondes | Լյարի |
2008 | ֆ | Փարիզ! Փարիզ! | Faubourg 36 | Սիրական |
2011 | ֆ | Ծովագնացություն | La croisière | Խլոյա |
2011 | ս | Կսանադու | Xanadu | Վարվարա Վալադին |
2012 | ֆ | Բառեր (ֆիլմ) | The Words | Սելիյա |
2012 | ֆ | Մուտքի կոդը «Կեյպտաուն» | Safe House | Անա Մորո |
2012 | ֆ | Մոլագար (ֆիլմ, 2012) | Maniac | Աննա |
2012 | ֆ | Դա ինչպես ցերեկը գիշերվա կեսին | Ce que le jour doit à la nuit | Էմիլի |
2013 | ֆ | Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի (ֆիլմ, 2013) | Angélique, Marquise des Anges | Անժելիկա |
2014 | ֆ | Որդի (ֆիլմ, 2014) | Fiston | Սանդրա |
2014 | ս | Մոցարտը ջունգլիներում | Mozart in the Jungle | Աննա Մարիյա |
2014 | ֆ | Inside Me | Մադլեն | |
2015-2016 | ս | Գազանանոց (հեռուստասերիալ) | Zoo | Խլոյա Տուզինյո |
2016 | ֆ | Լուիի հաջողությունը | Louis la Chance | Կատյա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Առնեզեդեր» հոդվածին։ |
|