Jump to content

Նոդար Ծուլեիսկիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոդար Ծուլեիսկիրի
ნოდარ წულეისკირი
Ծնվել է1932 մարտի 5
ԾննդավայրԲանձա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 11, 2015(2015-02-11) (տարիքը 82)
Վախճանի վայրԾերաքվի, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրաստան
Մասնագիտությունգրող
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ28063982?

Նոդար Ծուլեիսկիրի (վրաց.՝ ნოდარ წულეისკირი, մարտի 5, 1932(1932-03-05), Բանձա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 11, 2015(2015-02-11), Ծերաքվի, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրաստան), վրացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը։ Նրա «Սպիտակ սար» առաջին պատմվածքը տպագրվել է 1962 թվականին «Ցիսկարի» ամսագրում 1969 թվականին լույս է տեսել Ծուլեիսկիրիի «Թութարչելա» վեպը[1]։

1990 թվականին եղել է Վրաստանի մշակույթի նախարար, 1992 թվականին՝ Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն։ Թբիլիսիից հեռացել և հաստատվել է Ծերաքվի գյուղում, որտեղ եղել է դպրոցի տնօրեն և դասավանդել է վրաց լեզու և գրականություն։

Ծուլեիսկիրիի ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, հայերեն, ռուսերեն, ուզբեկերեն, լիտվերեն, գերմաներեն, լեհերեն և ռումիներեն։

Թաղված է Մառնելուլի շրջանի Ծերաքվի գյուղում։

  • «Այն, ինչ տեսել եք, երբեք չեն տեսնում», 1965[2]
  • «Օդային կամուրջ», 1974[3]
  • Վրացական ԽՍՀ լենինյան կոմերտմիության դափնեկիր
  • Իլյա Ճավճավաձեի անվան մրցանակ, 2008
  • Գրողների միության մրցանակ, 1958

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 332։
  2. «„რაც გინახავს, ვეღარ ნახავ"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «„საჰაერო ხიდი"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]