Նինջա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նինջա (忍者) կամ Շինոբի (忍び)՝(աղջիկ նինջաներին անվանում են "Կունոիչի" (くノ一 ) ) այսպես կոչված գործակալներ կամ վարձկաններ էին Ֆեոդալական Ճապոնիայում։ Նրանք ասես կատարյալ լրտեսներ, դիվերսանտներ և մարդասպաններ լինեին։ «Խավարում մահն է թաքնվում» - այսպես կարելի է երկու բառով բնութագրել շինոբիներին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես «անտեսանելի ճակատի» մարտիկներ առաջացել են 15-դարում ծավալվող Սենգոկու՝ «պատերազմող պետություններ»-ի ժամանակ, սակայն որոշ աղբյուրներ վկայում են, որ առաջին նինջաները հայտնվել են դեռ 14-րդ դարում, նույնիսկ 12-րդ դարում՝ Հեյիանի՝ կամ կակամուրայի դարաշրջանում։
Սենգոկու ժամանակաշրջանում (15-17 դդ.), վարձկանները և լրտեսները Իգա նահանգի հարակից գյուղում՝ Կոգայում կազմել են նինջա-տոհմեր։ Տոկուգավայի սյոգունատի ձևավորման ժամանակ (17 դ.) նինջաները հանկարծ անհետանում են։
Այսպես 17-18 դդ. Շինոբիին նվիրված մի շարք ձեռնարկներ հիմնված են եղել չինական ռազմական փիլիսոփայության վրա, հատկապես՝ Բանսենշուքայ (1676)։ Անտեսանելի լրտեսների ավանդույթը Ճապոնիայում դարձել է ժողովրդական երևակայության թեման և միստիկան։
Որպես հետևանք՝ նինջան դարձել է ժողովրդական բանահյուսության և լեգենդի մարմնավորում, որտեղ հաճախ դժվար է առանձնացնել պատմական փաստը և առասպելը։
Որոշ կերպարների տրված են առասպելական կարողություններ. վերապատրաստման մեջ ներառում է անտեսանելի լինելը, ջրի վրա քայլելը և վերահսկողությունը բնական տարրերի նկատմամբ։ Այդ գերբնական պատկերացումներն էլ դրվեցին 20-րդ դարի արևմտյան ժողովրդական մշակույթի մեջ՝ անտեսելով պատմական լրտեսների և Սենգոկույի ստուգաբանությանը։
Արևմուտքում Նինջա բառը ավելի տարածված է դարձել, քան ավանդական Շինոբին։ Չնայած շատ հայտնի ժողովրդական առասպելների՝ պատմական փաստերը նինջաների մասին սակավ են։
Պատմաբան Սթիվեն Թուրբալը պնդում է, որ նինջան հիմնականում պատկանել է ստորին դասին, և, հետևաբար, գրական հետաքրքրություն քիչ էր նրանց նկատմամբ, փոխարենը հիմնականում փաստերը վերաբերում են ազնվական սամուրայներին, որոնք, ըստ երևույթին, հանդիսատեսին ավելի գրավիչ են եղել։
Պատմաբան Կիյոշի Վատատանին նշում է, որ նինջաների գոյությունն ու իրենց գործողությունները ծայրահեղ գաղտնի են եղել։ Նինջաները միշտ են ապահովել, որ մրցակիցներն ու հակառակորդները երբեք չիմանան իրենց դիմացինի գոյության մասին կամ ճանաչեն վերջիններիս։
Դրա համար նրանք օգտագործել են հատուկ մարտական տեխնիկա ու դրա համար հատուկ ուսուցում են ստացել. այսպես կոչված նինջուցու տեխնիկա՝ հմտություններ, շինոբի նո ջուցու և շինոբիջուցու։
Նինջայի խմբերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, կային մի քանի տասնյակ նինջայի խմբեր ամբողջ Ճապոնիայում, բայց լավագույն և հայտնի խմբերը դարձան Կոկա և Իգա խմբերը։ Իգա խումբը բաժանված էր երեք հիմնական մասերի։ Մամոչի հարավում, կենտրոնում Հատտորի եւ Ֆուդզիբայզի հյուսիսում .
Նինջաները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսին Հայաստանում հիմնադրվել է Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիան [1]:
-
Հնաոճ Ճապոնական աշիկո նախատեսված մագլցելու և քայլելու ձյան կամ սառույցի վրայով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինջա» հոդվածին։ |
|